Помощь - Поиск - Пользователи - Календарь
Полная версия этой страницы: Стихи Парсама
Армянский форум Вардананк [армяне, политика, история, военное дело] > Наши интересы > Культурная жизнь > Публикации наших форумчан
Страницы: 1, 2, 3, 4, 5
Таронеци
ԴՈՒ ՀՈԳՆԵԼ ԵՍ


Դու հոգնել ես, քո աչքերի սև սաթի մեջ
Բոսոր ամպերն են բույն դրել,
Կոպերդ այնքան ծանր են թարթում,
Որ կարծես թե, երազն անքուն,
Տարել է մի ուրախ նվագ,
Եվ չի գալու կրկին քո մոտ,
Դու հոգնել ես ու լույսի ես այնքան կարոտ:

Կար ժամանակ ու դու զվարթ
Թռչունի պես, թռչում էիր անտես-անտես,
Լոկ վայրկյանն էր պարդ տեսնում
Հեռու կապույտ անդաստանում,
Թևերդ թռչնի թևեր, իսկ ծիրանդ
Կարծես գույնն էր այն դաշտերի,
Որի առաջ ծնկի չոքել
Օրհնել էիր լույս ու արև,
Ու աստղ էին աչքերը քո,
Լույսի աղբյուր ու սիրո տենչ:
Հիմա ուրիշ, ժամանակը քո աչքի մեջ
Կոտրել է շողքը արշալույսի,
Ու ամեն լուր, թե պատահար,
Դու նրանց հետ մեռնում կրկին,
Ու չես զարթնում, հարություն առնում:

Դու հոգնել ես, ու այնքան ես կարոտ լույսի,
Երդիկներից կապույտ լույսն է
Իր շողքերով իջել վրադ,
Ու անտառում մի հին զրույց ու մի հեքիաթ,
Պատմում է ծեր կաղնին հսկա,
Ակնաղբյուրի մոտը կրկին ակ ես հաշվում
Դու անհաշիվ:
Դու հոգնել ես, ու աչքերը քո սև սաթի
Կարոտ են տաք անձրևի,
Որ հորդառատ իջնի ներքև,
Ու դու զգաս շունչը նրա,
Նրա հայացքը ,նույնիսկ կարդաս,
Ու չիմանաս լաց է , թե խինդն է հողի:

Քիչ է մնում անդունդն ընկնես ,
Վիհը ընկնես ու մենավոր
Լուռը պատի քո մարմնին.
Ծածկեն շիրիմդ վարդերով,
Գուցէ ոչինչ էլ չլինի,
Միայն տատասկ ու փուշ աճեն,
Եվ գուցէ քեզ ճանապարհին
Ինչ-որ մեկը սիրի կրկին,
Ու դու զգաս տաքը սիրո,
Շունչը նրա լույս բերի քեզ:


Դու հոգնել ես, ու նման ես մարտից
Եկած մի զինվորի,
Ոչ կռիվն ես տանուլ տվել, ոչ հաղթել,
Տեսել ես դու բազում մահեր,
Մտածում ես գուցէ մի օր
Դու էլ բաժին դառնաս սրի,
Ու հանգչես լուռ մարտի դաշտում …
Բայց քո հոգնած սև աչքերը
Միայն նայում, նայում ու չեն տեսնում:

Այսօր ժամն է պատարագի,
Եկեղեցում մոմեր վառիր,
Գնա այնտեղ դու շնչելու
Հոտը խունկի,
Ու աղոթիր տիրոջ առաջ,
Ու աղերսիր, գուցէ նրա գութը շարժես,
Եվ գուցէ նոր մի շող տա քեզ,
Հոգնած փակվող քո աչքերին,
Իսկ դու լուռ ես ...
parsam

ԶՐՈՒՅՑ ԱՍՏԾՈ ՀԵՏ


Թե իրավ դու մեծ հանճար ես լույսի,
Թե իրավ սեր ես դու առանց խանդի,
Կամ սուրբ արտասուք,
Կամ, թե լույսն ես դու հրաշագեղ այգաբացի,
Կամ կրակ ես բորբ ‘ անմոխիր այրման,
Կամ սուրբ պսակն ես առաջին ծաղկի,
Կամ մարգարե ես,
Քո հավիտենական լուռ մենաստանում,
Կռելով բառեր, քավելով մեղքեր,
ԵՎ կամ ճշմարտությունն ես դու
Հենց նոր արարված առաջին բառի,
Կամ թե, մայրն ես դու ամբողջ աշխարհի,
Որից սերում են ծիլ ու ծաղիկ,
Թե քար ու քռա, թե մարդ , թե գազան,
Կամ լույսն ես դու հենց նոր շունչ առած
Սուրբ առեղծվածի,
Կամ ճիչ ես մանկան’ սուրբ երկունքի,
Նայում եմ այսօր ես ակնաղբյուրին,
Կամ ակն ես դու ցողոտ հանդեսի:

ՈՒզում եմ այսօր զրուցել քո հետ,
Ավաղ ոխ չունեմ ,
Այնպես եմ ուզում քեն դավել քո դեմ,
Բայց այդ շնհորքը չունեմ,
Լսում ես , ներող , արյունս արդեն
Դարձել վարար գետ,
Իր հունից վաղուց է ելել,
Արյան հեղեղ է իմ երակներում,
Հիմա կժայթքի, ու թանձր մուժում
Կլափվի հոգիս,
Կտանի լեզուս ընդերքը սրտիս,
Կբերի սիրտս, որպես թե լեզու:
Հոգնել եմ արդեն լոկ դառնությունը
Տանելով կյանքի,
Հոգնել եմ վաղուց այս արհավիրքի,
Լռության ճչից:
Նոյի հետ իջել սուրբ Արարատից,
Եվ իմ քրտինքով ողկույզն եմ դրել առաջին բառի,
Մարտնչել եմ ես, ու հողմերին սուսերս պարզած
Պաշտել եմ այլ աստվածների,
Զոհ եմ մատուցել ես նրանց առաջ,
Եվ տաք թրթիռն եմ եղել ,
Արյունոտ զոհասեղանի,
Բառեր եմ հինել առաջին տողի,
Եվ դարբնոցում սրեր եմ կռել,
Արդար քրտինքի,
Կռել եմ նիզակ ,և վերտ ,և վահան,
Չեմ եղել խոնհար, ու չեմ կոտրվել
Վայրի ու անգութ արհավիրքներից,
Երբ շանթն էր աստված,
ՈՒ երբ ,սերն էր քնքուշ ու դյութիչ,
Բարալիկ ու հեզ, նորահարսի պես ,
Շանթել եմ այո, ու ես շանթված
Ընկել եմ սիրուց ձորերդ վայրի:

Հետո, դու եկար, ով տեր,
Հավատքս կորավ,և կարծես
Պատժեց բազուկը ահեղ Վահագնի ,
Ես դարձա քաղցր մի կռվախնձոր,
Դարձա ոսկու հաք ու արշավատեղ,
Ես ընկա շատ-շատ,
Ապրեցի,սակայն ծանր շնչելով,
Գրեցի գիրը ու բողոքեցի ես Ֆրրիկի հետ,
Ճգնեցի երկար վանքում Նարեկա’
Մեծ մարգարեի,
Ու լույսը տվի լոկ ճշմարտության,
Չար հալածանքներից հազար տեղ եղա,
Ու իմ որդիքը լքեցին ահից,
Լքեցին ինձ էլ, փախան խելագար,
Հաճախ խաբվեցին, հաճախ մոլորվան,
Վայրի թաթերում մեռան լլկանքից:


Ես քեզ եմ դիմում,
Ինչու սուրս առար,
Ինչու չթողիր իմ սալի վրա
Փուքսը փչեի արդար քրտինքի,
Լոկ միայն ինքս դառնայի
Ինձ տեր ու տիրական,
Դու ինձ օծեցիր լույսով երկաթյա,
Ու մի օր ես դարձա Մարգարե,
Ծնրադիր եկած քո լույսի առջև’
Ու չկարողացա ես պատերազմել,
Լույսով իմ գրչի-
Շեղբի առաջ մերկ:
Ինչու սուրդ մերկ թողիր անհունում
Քո հեթանոսի,
Քարայրոմ թողիր, թե անձավներում
Մռայլ ու տխուր,
Թաղեցիր սուրդ,թաղեցին քեզ էլ
Ժառանգներիս հետ,
Ու դարձանք խաչքար:

Քո բարձունքներից տեսար դու, արդյոք,
Թե անապատում ինչպես թաղվեցի,
Ինչպես խառնեցին ավազին
Աճյուններս մերկ,
Բիբերս կորան,
Մաշկեցին մեկ-մեկ,
Կտրեցին տարան կրծքերս ավաղ ,
Գալիք մայրության,
Օրոցքի վրա անառակ ձևով
Սպանվեցի ես, ու մերկ մնացի,
Բռնաբարեցին կույսերիս չքնաղ’
Վայրի խնդացին,
Դարձա խելագար, դարձա ես մի հողմ,
Մի հողմապտույտ,
Ու այս ու այնտեղ հայտնվում եմ տես,
Փնտրում եմ, ավաղ ինքս էլ չգիտեմ,
Փնտրում եմ սերս,
Թե լույսն աչքերիս, թե բիբերս թաց,
Կրծքերս եմ փնտրում, որոնք լցված են կաթով,
Սուրբ կաթով,
Փնտրում եմ թաղանթը իմ մերկ կուսության,
Ճոճքն եմ փնտրում իմ երեխայի ,
Անմեղ երեխեքիս եմ փնտրում, ես ավաղ,
Օ’ բնավ երբեք չեմ ասի ներիր,
Ու չեմ բարբառի- մեղա տեր աստված’:


Таронеци
Ապեր, սահմանիր տպատառի չափ 3, խնդրեմ:
parsam
Цитата(Таронеци @ 13.1.2010, 23:28) *
Ապեր, սահմանիր տպատառի չափ 3, խնդրեմ:


ԱՆՊԱՏԱՍԽԱՆ

Ամբողջ կյանքումս, փակել աչքերս
Նայել եմ հեռուն,
Նայել եմ հոգուս անդունդները խոր,
Տիեզերքը անհուն,
Փնտրել եմ այնտեղ, պատասխան չկա,
Հարցեր եմ գտել,
ՈՒ այդ հարցերին ավաղ , շատ ափսոս
Պատասխան չունեմ:

Արյանս միջին տանում եմ վաղուց
Արշալույսը վառ,
Առաջին բառը, ողկույզը առաջին,
Մեղրամոմ ու հաց,
Ծաղիկներ անթիվ, ու բուրումնավետ,
Պայծառ մի երկինք,
ՈՒ երկնքի տակ-փոքր, բայց
Չքնաղ մի երկիր:

Ինչքան պատասխան չգտա այսպես,
Գնացի ,եկա, ետ դարձա նորից,
Նորից հեռացա ես ճանապարհից,
ՈՒ մոլորվեցի թանձր մշուշում,
Տարածության մեջ:
Մշուշ է պատել հոգումս վաղուց,
Կարոտ ու թախիծ
Հոն բույն են դրել,
Այդպես էլ չգտա պատասխան,
Իմ միակ հարցին,
Ես եմ ծնել քեզ,
Թե քեզանից եմ ծնվել ես թախիծ
[size="3"][/size]
parsam
ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆ

Նա գալիս անաղմուկ,
Ու իմ դուռն է թակում,
Շշնջում է ականջիս.
Ինչ-որ բառեր, հեռանում:

Նրա կամաց շշուկից
Երանություն է իջնում,
Ու իմ կոպերն աչքերի
Տարերքից է թմրանում:

Ինչ-որ հեքիաթ է կանչում,
Ինչ-որ երազ, ու անձայն
Տանում է նա ինձ կրկին,
Դեպի լույսը մոգական:

Թափառում եմ անդադար,
Փողոցներում վեր ու վար,
Ուր է տանում այս ճամփան,
Ուր է շշուկը մոգական:

Նա գալիս է անաղմուկ,
Ու իմ դուռն է թակում,
Շշնջում է ականջիս
Ինչ-որ բառեր հեռանում:
parsam

ԻՆՉ ԱՆԵՄ ԱՍԱ

Ինչ անեմ ասա,
Ճանապարհ տուր ինձ,
Տուր աստվածային ուժը վերելքի,
Անդունդն եմ ընկել,
Վիհը խորհրդավոր,
Կորցրել եմ ես,
Կորցրել եմ ինձ:

Ինչ անեմ ասա,
Խոսիր դու ինձ հետ,
Թեկուզ ապտակիր,
Թեկուզ այրիր ինձ,
Միայն թե խոսիր,
Այս լռության մեջ
Կորել եմ ես –
Չեմ գտնում ես ինձ:

Իրիկունը ուժգին
Ահազանգի պես,
Խորհրդավոր ,
Ու սարսափելի,
Կողքիս զնգում է,
Հարցն այն մենավոր
_Ինչ անեմ ասա,
Ոնց գտնեմ ես ինձ:

celtic
Parsam jan, тахандаворь мардес у пилисопа:) Шат хачели э кардал, ели гри.
parsam
Цитата(celtic @ 21.1.2010, 18:20) *
Parsam jan, тахандаворь мардес у пилисопа:) Шат хачели э кардал, ели гри.


Шат у шат мерси.згацвац ем-- аж покраснел, ес воч тахандавор ем воч ел пилисопа,просто hай ем
И срте ерахтапарт ем
celtic
Цитата(parsam @ 21.1.2010, 19:29) *
Цитата(celtic @ 21.1.2010, 18:20) *
Parsam jan, тахандаворь мардес у пилисопа:) Шат хачели э кардал, ели гри.


Шат у шат мерси.згацвац ем-- аж покраснел, ес воч тахандавор ем воч ел пилисопа,просто hай ем
И срте ерахтапарт ем

flowers.gif Имиджайлоц хайерен банастехцутюннере лрив уриш дзеви эн кардацвум. Вонцворь еражштутюн лини. Нуйниск аменалавагуйн таргмануттюнере чен поханцум хайерени воче.
parsam
Цитата(celtic @ 21.1.2010, 18:38) *
Цитата(parsam @ 21.1.2010, 19:29) *
Цитата(celtic @ 21.1.2010, 18:20) *
Parsam jan, тахандаворь мардес у пилисопа:) Шат хачели э кардал, ели гри.


Шат у шат мерси.згацвац ем-- аж покраснел, ес воч тахандавор ем воч ел пилисопа,просто hай ем
И срте ерахтапарт ем

flowers.gif Имиджайлоц хайерен банастехцутюннере лрив уриш дзеви эн кардацвум. Вонцворь еражштутюн лини. Нуйниск аменалавагуйн таргмануттюнере чен поханцум хайерени воче.


Ес амацайн ем дзер хет, хайерен@ инц твум э ,те уриш гармония уни.
Айк
Я всегда утверждал - ни один перевод не в состоянии передать всю гамму слов и чувств выраженных на армянском языке! Армянский язык очень богат описательными словами, чего в русском нет. Поэтому переводы с русского на армянский получаются очень красивыми (для доказательства достаточно привести любой один перевод Пушкина Туманяном! Если не знать творчества Пушкина, то даже сложно определить кто написал оригинал а кто перевел.). А вот переводы с армянского на русский теряются практически все мелкие обороты, как будто суп лишается приправ - получается нечто без вкуса, хотя вроде тот же суп smile.gif
parsam

ՀԱՅԱՑՔ

Ինչքան սիրուն համեստ հայացք,
Ինչքան անուշ շրթունքներ,
Ձեռքդ տաք է, ձեռքդ շուրթիս
Համբույր տամ ես ողջ գիշեր:

Պարանոցիդ ուլունքաշար,
Աչքերդ ժով ծիրանի,
Սիրտդ տաք է, սիրտս այնտեղ
Մի անկյունում թող նստի:

Եղնիկի է քայլերը քո,
Սահուն- սահուն նազանքով,
Ձեռիկդ եմ ես, ճանապարհդ
Թող, որ մաքրեմ իմ սրտով:

parsam
ՄԱՅՐԻԿ

Ինչքան լացել, չարչարել եմ,
Քուն չեմ եղել ես մայրիկ,
Օրորոցում կապկապել ես,
Քուն չեմ եղել ես մայրիկ:

Զօր ու գիշեր կողքիս նստած,
Անուշ օրոր ես ասել,
Գիշերը անքուն, աչքերդ բաց,
Քուն չես եղել իմ մայրիկ:

Օրեր անցան, քո ձեռքի մեջ
Ես ուժ առա քայլելու,
Բառեր ասի , անկապ բառեր,
Ուրախացանք ես ու դու:

Քո կրծքից իմ հասակն աճեց,
Հոգու լույսը ինձ տվիր,
Դու մի սուրբ ես քնքուշ մայրիկ,
Պայծառ լույսն ես իմ կյանքի:

parsam

Թախիծ
Թախիծն է պատել իմ աչքերը վառ,
Տխուր ու մեղմիկ թախծում է հոգիս,
Մի երգ է տխուր հնչում, ու այնպես
Թախծոտ է երգը , նման է սրտիս:
Տես ձեռքեր ունի ձյան փաթիլի պես,
Սպիտակ, մաքուր,սառը հպումով,
Աչքերիս միջում դառնում է արտասուք,
Այտերիցս հոսում կաթ առ կաթ արցունք:

Օ’, ինչքան’ տխուր հայացք ունես դու’,
Աղի արցունքի պես դառն ես թախիծ’,
Գիշերվա մթան լռություն ես դու’,
Ձյան փաթիլի պես սառն ես թախիծ,
Կանգնել ես շնչիս մի արցունք դարձած,
Ես խեղդվում եմ քո ծանրությունից,
Բաց’ թող մի վայրկյան,
Թեթև հպումդ ծանր է թախիծ:
parsam
ԵՐԱԶ

Երազիս մեջ մանուկ էի,
Անվիշտ, անցավ , վետվետուն,
Սար ու ձորով վազում էի,
Ինչ սեր, ինչ դարտ և ինչ տուն:

Շների հետ կռիվ տալիս,
Մեկտեղ նրանց հետ ուտում,
Գառների հետ յայլաներից ,
Վերադառնում դեպի տուն:

Ծիծեռնակի նման օդում,
Տենչում էի սավառնել,
Արևախանձ քարափներում,
Լողանում էի մինչ գիշեր:

Երեկոյան թոնրատանը
Տատս ալյուր էր մաղում,
ՈՒ պատմում էր նա մի հեքիաթ,
Մտնում էի անուշ քուն:

Ու քնի մեջ ես անպատճառ,
Խոսում էի ինքս ինձ,
Ծիծաղում էի ու թե լալիս ,
Օրվա եղած դեպքերից:

parsam
ԳԱՐՈՒՆ

Ես ուզում եմ, որ հանդում
Բացվեն գարնան ծաղիկներ,
Ու իմ աչքերի միգում
Փայլեն սիրո արցունքներ:

Բախտի անիվն իմ ճամփին
Բացի ծաղկած մի գարուն,
Սիրով փարվեմ ամենքին
Երկիր, իմ հող, ու իմ տուն:

Ու բուրմունքով արբեցած
Մի օր այցի գամ քեզ,
Գարնան շունչը ծաղկած
Ու արևը բերեմ քեզ:
Анаит
Большое спасибо за стихи!! Они замечательные!!! flowers.gif
Но как вас зовут Парсам, если не секрет? Ведь такие трогательные стихи пишите, а имя ваше нам не известно))
parsam
ԻՐԻԿՈՒՆ


Իրիկնային տոն է,իրիկուն խաղաղ,
Ոսկեզօծվել է երկինքը կապույտ,
Դեղին կրակ է երդիկներից կախ,
Թոնրատներից ծուխն է վեր ելնում:

Կապույտ գետակն է –դեղինով գոցված,
Թռչկոտում ուրախ բարձր սարերից,
Հեռվում ճռռում է մի հին ջրաղաց,
Իրիկնային տոն, իրիկնային հաց:

Երեկոն սարից մայուն է բերում,
Բերում է բառաչ, սրինգի նվագ,
Հովն էլ անկշտում թիկունք է շոյում,
Ու փսփսում է ուրախ մի հեքիաթ:

Իրիկունը հրաշք հանգիստ է փռել,
Լույսեր է վառել’կարել-կարկատել,
Իր խինդն ու ծափը գյուղին է տվել,
Աստղերին պայծառ պահակ է կարգել:

parsam

ՎԱՆԱ ԾՈՎՈՒՄ


Քենի ալիքով նավեր խորտակել,
Ու պահ է տվել իր անդունդներին,
Երկնի լույսը մշուշով պատել,
Խաչքար է դարձել օտար նավերին:

Ու դեռ փրփրած մկրատի նման,
Ալիք է պարզում երախիցը իր,
Զարկում է ,զարկում ժայռերին վառման,
Ու ետ է դառնում դժգոհ, ցանուցիր:

Ծովը շաչում է, փրփուր է թքում,
Վխտում են այնտեղ ժանտ հրեշները,
Առաջ է գալիս արյուն աչքերում,
Լիզում է, լափում նա մերկ ափերը:

Ծով փոթորիկի մեջ կեռ լուսինն էլ,
Ընկել է ինչպես, ինչպես յաթաղան,
Ծովը ծռել է, ճզմել է նրան,
Իր ալիքներով ահեղ կապուտան:

Ես ապշահար կանգնել եմ կողքին,
Ու աղերսում եմ ծովին փոթորկահույզ,
-Խաղաղվիր մի քիչ, անսպառ մայր իմ,
Գիրկդ եմ եկել սրտումս մեծ հույզ:

Դու թախծել գիտես, դու գիտես սիրել,
Խոր է թախիծդ,ու սերը քո մեծ,
Հառաչել գիտես, և ավաղ լացել,
Շաչել, շառաչել, ու թափել անեծք:

Քո կապույտ հոգում քնքուշ սիրտ ունես,
Ունես լսելու, խորհելու լավ ձիրք,
Խորտակել գիտես,և խաչքար դառնալ,
Ուհարձակվելու անհողդող մի կիրք:

Պապս պատվիրեց , /մեռավ կարոտից/,
Քո կոհակներից նա ջուր էր ուզում,
Ուլունք ձյուներից’ չքնաղ այն սարի,
Եւ հանգչել, ավաղ, քո վանքի բակում:

Հանգավ, աչքերում քո լույսը պահած,
Հանգավ տանելով զնգոցը զանգիդ,
Իր հետ նա տարավ վերքեր չլսված,
Որոնք բարձր են երջանկությունից:

Ծովը շաչում է, փրփուր է թքում,
Վխտում են այնտեղ ժանտ հրեշները,
Առաջ է գալիս արյուն աչքերում,
Լիզում է, լափում արյունոտ հողը:

Հոգնել է, կարծես սանձերը թողած,
Հոգնել է, հոգնել,ուզում է հանգիստ,
Օտար են մարդիկ, ափերն են օտար,
Փրփուր է թքում ,թքում անհանգիստ:

Ու մառախուղի թանձր քողի մեջ,
Նիրհել է ծովը, ալիքները հավաքել,
Հոգին քանի տակ ծալել է, կարծես
Երազների մեջ ժպտում է այնպես:

Մառախուղը գրկել ու բաց չի թողնում,
Գրկել է ամուր վիրավոր սրտով,
Չքնաղ ծովակը ջուր է շշնջում,
Սրինգի կարոտ, հորովելը մով:

Չքնաղ դիցուհին պապակ է, կարծես,
Պապակ է մաքուր քրտինքի համին,
Սարերից եկող գառ և ուլերի,
Անխոնջ ու անցավ այն մայուններն:

Աստղերի մեջ իր աստղն է փնտրում,
Նայում է ճամփան այն հարդագողի,
Ու հոգու խորքում հառաչում է լուռ,
Տեսնելով մարած հետքը ասուպի:


Հետո մի քանի լրաբեր կոհակ,
Նայեցին մուտքը ավերված վանքի,
Չի ծխում, արդյոք մի խունկ, մի կրակ,
Վաղուց ավերված պատերին վանքի:

Դարձյալ ապարդյուն նրանք հետ դառնում,
Կրկին ու կրկին գալիս անհանգիստ,
Խփում են կղզուն ցիրուցան լինում,
Ծովակը Վանա էլ չուներ հանգիստ:

Տանջանք է ապրում, թե երկունք է այն,
Տնքում է, շնչում խոր հառաչանքով,
Նա ծնելու է ուրիշ Վահագն,
Առասպելական կայծակ շանթերով:



parsam

ԽՌՈՎՔ

1
երկրաշարժին

Լսիր ‘ Արարող,
Երկար ժամանակ
Չեմ խոսել քո հետ,
Ու չեմ խանգարել
Անդորրդ վերին,
Շատ, ափսոս,երբեք
Հանգիստ չես թողել
Դու իմ անդորրին:

Քիչ էր զոհերն իմ?
Վիհը Տեր-զորի,
Քիչ էր Անին-գեղեցկուհին մեր,
Քիչ էր Վան ու Մուշ,
Սասուն ,Բերկրի,
Հայոց լեռները,
Վեհ Արարատը,
Էլ, որն ասեմ,
Կարին, Արդահան,
Եւ Վանա ծովը:


Դու, ինքդ գիտես,Հոբի նման
Տուն ենք կառուցել,
Ու փորձել ես մեզ,
Բայց փորձության ժամին,
Քո մատը վերին
Չես էլ թաթախել—
Այդ մենք ենք վիժել
Արյունի հեղեղ’
Ծնելու տեղը մեր մանուկներին:


2

_Լսիր ինձ Վերին,
Հանգիստ թող դու մեզ,
Թող քո մասին երգեր ենք ձոնում,
Ինչու չես թողում,
Ո’ր բարձր երգենք,
Որ’ ուրախ երգենք,
Այլ միշտ լացի ձայն
Լսես մեզանից…

Շատ ես դու դաժան,
Կելնեի, քո դեմ
Ճակատ առ ճակատ,
Ադամածին, մորեմերկ,
Կասեի,- Լսիր, թող ինձ խելագար’
Իմ աշխարհը- ավեր’,
Իմ աշխարհը- ավար’,
Գողացված’, խլվաված’,
Ամեն ինչ գերված’,
-Էլ, ինչ ես ուզում?
Այս քարակույտից…
Թե քեզ քարեր են դուր գալիս/
Առ դա քեզ նվեր…
3.4.5……


Таронеци
Ապեր ջան, ներողություն, ինձ անհասկանալի է թե 3.4.5 ինչ ե նշանակում: sad.gif
parsam
Цитата(Таронеци @ 26.1.2010, 23:34) *
Ապեր ջան, ներողություն, ինձ անհասկանալի է թե 3.4.5 ինչ ե նշանակում: sad.gif



Тароенци что я не мог закончить разговор с араричом .то есть когда небудь я серавно выскажус по этой теме.
Таронеци
Ждём-с
parsam
Цитата(Таронеци @ 26.1.2010, 23:54) *
Ждём-с


Помидори не будите кидать на мнея?
Таронеци
Цитата(parsam @ 26.1.2010, 23:58) *
Цитата(Таронеци @ 26.1.2010, 23:54) *
Ждём-с


Помидори не будите кидать на мнея?
Не, к азерам лень идти...
parsam


ՄՏՔԵՐ


Աշնան ոսկյա նինջ է իջել ,
Ու շողերը ներս են խուժել,
Մտքեր բերել խառնուցրիվ,
Ու իմ քիմքին նրանք դարսել:
Մտքերն այնպես են թափառում,
Ու սահում են, տեղ չեն գտնում,
Մեկ հեռանում, անձրև դառնում,
Դառնում հեղեղ, ըմբոստանում:


Աշնան ոսկյա նինջ է իջել,
Ու մտքերը խառնուցրիվ,
Առանց բազմոց ու օթևան,
Թափառում են, ու թփառում,
Աստղեր են քեզ նվեր բերում,
Բերում են լույս արեգակի,
Խոնարհ կապույտը մանուշակի,


Աշնան ոսկյա նինջ է իջել,
Ու մտքեր է բազում բերել,
Ու արյունս որպես երանգ,
Դարձել է բարակ, սիրո երակ,
Հոսում է քո լույսի միջով,
Միանում է սրտիդ զարկին,
Իջնում դեմքիդ կարմիրի պես,
Ու հեռանում,հանկարծ անտես:


Աշնան ոսկյա նինջ է իջել,
Ու այնքան է մտքեր բերել,
Բերել այնքան տերև անթաղ,
Ծառեր անգամ չափից դուրս մերկ,
Ու նա բերել բազում մտքեր,
Զարկել է, իմ քիմքին մխել,
Որ ես հիմա իմ սենյակում,
Մտքեր եմ կշռադատում
parsam

ԱԽ… ՀԱԶԱՐ ԱՓՍՈՍ…


Ախ’.. հազար ափսոս . ..
Պապս մեռնում է,

Ախր արյան մեջ,
Նրա կերպարից,
Ու հոգու խորքից
Շաչյունն է լսվում
Իմ Վանա ծովի,
Ախր’, մարմնում
Բարձունքն խոսում
Սիփանա սարի:

Խոսում է…
Արտում մի արոր մաշված,
Ու եզներ հոգնած,
Ուս- ուսի տված,
Ապառաժի պես,
Ապառաժ դարձած,
Փափկությունն է խոսում:

Զուլալ ջրերի,
Ու առվակների,
Գետ ու վտառի,
Ու ամեն զարկի,
Ամեն մի թարթի
Ու ակնթարթի
Երակն է մեռնում:

Աչքերում հեռու
Զանգի ղողանջի,
Կարոտի, կանչի,
Հովվի սրինգի…
Տրտմությունն է մեռնում:

Պապիս կերպարում,
Ամեն մի ձևը,
Ու շարժուձևը,
Սրտի զարկը,
Աչքերի թարթը,
Դարերի վերքը,
Ու հոգու խոսքը,
Վանա ծովի
Ծփանքն ունի

Ախ …հազար ափսոս
Պապս մեռնում է…



parsam
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՐԵՐ

Այստեղ ամեն քար արձագանք ունի,
Ունի դարերի մի մեծ պատմություն,
Հայոց նախարարն է թիկնել այս քարին ,
Այս քարի նման ահեղ ու կանգուն :

Ձեռքում սուր է եղել, վահան ու նիզակ,
Աչքերում սիրո գարուն է եղել,
Մի սառած պատկեր, մի կյանքի պուրակ,
Վաղուց այս քարի մեջ է պատկերվել:

Այստեղ, քարերը խոսում են , պատմում,
Մեկը լալիս է, մեկը ծիծաղում,
Մեկը ահռելի բղավում, կարծես,
Մարտի է կոչում նախարարի պես:

Մեկը թախանձագին ճամփին է նայում,
Արդյոք, իր որդին չի վերադառնում?
Այստեղ քարերը արձագանք ունեն ,
Ունեն դարերի մի մեծ պատմություն:
parsam
“Հասուն արտ”

Արտս ճերմակ է,
Ձյունե քող հագել,
Ձյունե պսակ է ճակատի վրա,
Սպիտակել է քունքերը տեղ-տեղ,
Նույնիսկ,ոտքերն են սպիտակել նրա:
parsam
ՇՈՒՇԱՆՆԵՐԸ

Այս շուշանները,երևի
Ծովի փրփուր են ճերմակ,
Երևի,ծովի շառաչ են վսեմ,
Օրորվում են քո գանգուրին նստած,
Մեղմ զեփյուռի համբույրից թեթև:
Բարդու կատարին արևն է հանգչում,
Արևն է լույսով շողել իր արծաթ,
Ծովի առավոտը շուշան է փնջում,
Շուշան է կաթում ամպերից հանդարտ:

Այս շուշանները երևի,
Ճերմակ փրփուր են շառաչյուն ծովի:
parsam

Հեռու դաշտերում


Գիշերը անքուն այնքան եմ նստել,
Այս մութ հեռավոր դաշտերի միջին,
Երկար ու երկար քեզ եմ երազել,
Լուսնի լույսի հետ թախծել միասին:

Անտառից փայտ եմ բերել խարույկի,
Կրակ եմ վառել, նստել եմ կողքին,
Գիշեր է եղել, մենակ ու վայրի,
Խոսել եմ հետը ցուրտ քամիների:

Լացել եմ տխուր անձրևների հետ,
Ու ընկերացել հողմի շառաչին,
Գիշերը անքուն այնքան եմ սպասել,
Քեզ եմ երազել դաշտերի միջին:
parsam
ՓԱԹԻԼ


Ձյան ճերմակ վերմակ, ձյան ճերմակ փաթիլ,
Իջնում ես հանդարտ պարելով օդում,
Հպվում ես դեմքիս, դառնում տաք կաթիլ,
Ձյան ճերմակ վերմակ, ձյան ճերմակ փաթիլ:

Վաղը կհալվես, կաթիլ առ կաթիլ,
Կիջնես սարերից, որպես հորդ մի գետ,
Դու լույս կդառնաս ճերմակ իմ փաթիլ,
Կդառնաս ծաղիկ դու բուրումնավետ:

Ձյան ճերմակ վերմակ, ձյան ճերմակ փաթիլ,
Իջնում ես հանդարտ պարելով օդում,
Հպվում ես դեմքիս դառնում տաք կաթիլ,
Ձյան ճերմակ վերմակ, ձյան ճերմակ փաթիլ:

parsam
--------

Ես սիրում եմ քեզ,
Քո ձմռան շունչը,
Փաթիլը քո ջինջ,
Քո խամրած օրը,
Ամպերի կույտը,
Օ’, դու նկարրիչ:
Ես սիրում եմ քեզ,
Այրիր այտերս,
Թող դառնան կարմիր,
Քո սառը շնչից ,
Կոփիր մարմինս,
Քո մտրակներով
Խարազանիր ինձ:

Ես սիրում եմ քեզ:
parsam
ՍՊԻՏԱԿ ԹՈՒՂԹ


Դու մի թուղթ ես սպիտակ,
Մաքուր, մաքուր ու անբիծ,
Ու նստել եմ քո առաջ,
Ինչ ես ուզում ասել ինձ:

Լուսե պսակ ես ծաղկի,
Մանկան աչքեր ես չքնաղ,
Դու երկունք ես կապույտի,
Սիրո տաքն ես իմ միակ:

Այգաբացի բոցն ես դու,
Հորիզոնում կապուտակ,
Կյանք ես մաքուր ու անբիծ,
Ու թախիծ ես սպիտակ:

Մի օր հալվում ես կարծես,
Մի օր վառվում լույս տալիս,
Տողերում քո հրակեզ,
Բուրմունք է ծաղկալից:

Մի օր ձյուն ես սպիտակ,
Մի օր ցոլանք ես ծովի,
Անձրևում ես հորդառատ,
Ու ժպիտն ես աչքերի:

Երդիկների ծուխն ես դու,
Ու համ ունես դու հացի,
Շիկնանքն ես երկունքի,
Ու ժխորն ես աշխարհի:

Դու մի թուղթ ես պիտակ…

parsam
ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ

1

Ասում են, թե դու եղել ես նման
Առվի կարկաչի, ու լացի փոխվել,
Հետո արցունք ես դարձել աչքերում,
Եւ հոսել ներքև:

Ասում են, թե անտառի միջին,
Վաղուց շատ վաղուց, տարիներ առաջ,
Ակնաղբյուր կար ջինջ,
Ու մեջը նրա սրբի արտասուք,
Ու սրբի պատկեր,
Եւ մարդն առաջին այնտեղ է ծնվել:

Ասում են, թե մենք էլ ենք եղել,
Նման լույս հացի,արդար, սրբորեն,
Եղել ենք ,ինչպես արշալույս մի վառ,
Ու ճշմարտության բառն ենք հինել:

Վերին սրբություն, անցել են դարեր ,
Ու սրբությունից հուշն է մնացել,
Եւ ուրիշ ոչինչ:


parsam
ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
2

Երբ մանուկ էի, /քաղցր եմ հիշում/,
Փոքրիկ ու վտիտ, ու չար անսահման,
Գառնարած էի սարերի գրկում,
Ու օրրանը իմ չքնաղ այն յայլան:
Քեզ էի նայում փոքրիկ աչքերով,
Ու չարաճճի թոթվում էի քեզ,
Խոսում էի ես, ինչ որ բան ասում,
Լուռ լսում էիր դու ինձ սիրակեզ:
Ասում էի քեզ,
Ինչ որ աստղային փայլ էր աչքերիս,
Հոգուս խորքում բաց անդաստաններ,
Կապույտի մեջ կորած,
Կապույտով կիզված,
Ու ինձ անդադար կանչում են, տանում,
Խորհրդավոր շղարշը հագիս,
Ադամամերկ անդամները իմ ,
Ամոթխածի պես շիկնանքը դեմքիս,
Ինձ տանում էին այդպես մորեմերկ,
Ու գնում էի , գնում մանկորեն:

Վերին սրբություն անցել տարիներ
Ու այդ մանուկից հուշն է մնացել,
Եւ ուրիշ ոչինչ:
parsam
ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
3

Քո հետ զրուցել եմ ուզում ես այսօր,
Եկ նստենք այնստեղ’ խնձորենու տակ,
Եւ նայենք լույսը մերկ այգաբացի,
Թերթիկը համբուրենք ցայգածաղկի

Լույսը բացվել է , ջուրը սառնորակ
Քչքչում է, ու քիչ տաքանում,
Գիշերվա մութը կտուրում փակվել,
Մեղվի բզզոց է հիմա հանդերում:
Եկ նստիր կողքիս, եկ բարձունքիցդ,
Կամ որպես արև, կամ անձրև մի թաց,
Կամ կապույտ երազ, կամ
Թոնրատան ծուխ,ու բուրմունքով հաց:
Լույս բեր երկնային ,լույսը աստղերից ,
Իջիր, որպես անցած, մոռացված,
Հանիր հուգուցս ցավերն այս բազում’
Շոռոմ ու դժնյա,ցավերը բոլոր,
Տար ինձ բարձունքդ,ու այնտեղից
Նորից վար նետիր:

Օրհնիր, ծաղիկը աչքերը բացել
Ժեռ քարերի մեջ ջուր է շշնջում,
Կաթիլ տուր նրան,ու իմ աչքերից ,
Մի բուռ արտասուք:

Վերին սրբություն,
Այնքան սրբորեն սիրել եմ մեկին,
Այնքան նվիրվել,որ թվում է,թե
Կյանքում առաջին բառը ասելիս,
Նրա անունն եմ ես շշնջացել:

Անցան տարիներ , Վերին սրբություն,
Իմ հոգու խորքում վերք է մեացել,
Եւ ուրիշ ոչինչ
parsam
ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
4
Այսօր նորից մութը իջավ,
Ծածկեց սևով ու ահերով
Դաշտ ու անտառ,
Ու մնացի մթան միջին
Մին սգավոր,
Լույսի սպասող հիվանդ, անճար:
Սիրտս այնպես է տրոփում,
Այնպես կանչում ցավով’նորեն,
Կժայթքի նա մի օր գիտեմ,
Հասել է նա նռան նման,
Կժայթքի նա’ կարմիրի մեջ,
Հատիկները կբաժանեմ,
Կտամ բոլոր ինչ որ ունեմ,
Եւ արևի շողերի հետ,
Բաց ու ազատ ես կգանգնեմ:

Վերին սրբություն,
Գիշերներ անթիվ
Ծնկի եմ չոքել աղոթքը շուրթիս,
Ու սպասել քեզ;

parsam
ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
5


Առավոտ է, լույսի միջին,
Ծաղիկները շաղերի մեջ,
Ես քայլում եմ արշալույսի,
Ու բոցերի երկունքի մեջ:
Ու թվում է ,թե հիմա նա,
Կերկնի այնքան մաքուր,
Լույսի միջին, ուրիշ մի լույս,
Կծածանվի երկինքն ի վար,
Երկինքն ի վար հոսք կլինի,
Կլինի սեր, հավատք – ով տեր:

Ու լույսից ես կհարբենամ,
Համբույրի տարերքի մեջ,
Ես ինձ կզգամ մաքուր, անբիծ,
Այն շիկահեր մանուկի պես,
Ու քո առաջ ծունկի կգամ,
Կշշնջամ,ու կաղոթեմ,
Կասեմ աղոթք , որ չեն լսված,
Կասեմ բառեր, որ չեն ծնված:

Վերին սրբություն,
Ծնված օրվանից ես մորեմերկ եմ ,
Քո լույսի առաջև:
parsam

ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
6

Չգիտմ ինչպես,
Ինչից սկսվեց,
Այս թոհուբոհը իմ հոգու խորքում,
Եւ ուր է տանում ճանապարհը այս,
Որ երբեք մի տեղ չի հանգստանում,
Քար լռություն է այս մենաստանում,
Որ ավաղ, հանկարծ առնում է թևեր,
Դառնում մահարձան,
Կամ պատվո նշան,
Կամ կուռք է դառնում ու աստվածանում ,
Կամ էլ նզովյալ, որպես չար մի դև,
Ասում են , թե նա եղել է քաջքեր,
Ու սատանից է ծնունդը նրա:

Ու չեմ հասկանում,
Թե ինպես հանկարծ,
Մի մայր լինում է գեղեցիկին մայր,
Մյուսը քաջքերին է մայր,
Մյուսը նզովյալ անուն,
Կամ մանուկն է չար, ապորինի,
Իսկ ուր է նրա մայրը հարազատ,
Եւ ով է նրան կյանք տվել կրծքի:

Վերին սրբություն,
Զառանցանք է ,թե իրողություն,
Դու ինքդ կասես,
Քանզի սևն ու սպտակը
Վաղուց են խառնել,
Ու մուտքի ելքն է փակվել:
parsam
ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
7

Հիմա ձմեռ է, վույում է քամին,
Դրսում հեղեղ է, այնպես մոլեգին,
Որ թվում է, թե ժամն է եկել,
Դարձյալ հատուցման,
Նորից փորձության:
Դու լույսը տվիր’
Խավարն ենք ընտրել,
Քնած ենք կարծես,
Ու չենք արթնանում,
Ոչ’ զանգի ձայն կա,
Ոչ’ զանգակատուն,
Միայն առուծախ,
Ու միջնորդություն,
Շփոթք ու խաբկանք,
Բայց ուժ դրամի,
Առնում, վաճառում
Անունդ ով Տեր’,
Ինչպես հասկանամ,
Ինչպես մատուցեմ,
-Մարդը իրեն է
Աստված ճանաչել:

Դու ներող եղիր,
Վերին սրբություն,
Խարխափում ենք մենք
Խավարի միջին,
Մոլորյալի պես
Գնում ենք, գնում,
Ու չենք հասկանում,
Թե ուր ենք գնում:

Վերին սրբություն,
Վերելք է սա,
Թե, իջնում ենք անկում:

parsam
ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
8
Գիտեմ, որ արդեն դու ինձ չես լսում,
Ու ինչ ես խորհում ես այդ չգիտեմ,
Բայց քո հետ նորից խոսել եմ ուզում,
Այս դաժան ցավը էլ ում ես պատմեմ,
Ինձ ով կլսի այսպես, մեղմորեն:
Հիշում ես Տեր իմ,
Սարերի գրկում, լուրթ կապույտի մեջ,
Մեր տունն էր թիկնած,
Երազներ կար տաք, քաղցր երազներ,
Ու մեր աչքերում սեր ու տենչանք
Դու լույս բերեցիր, այնքան սրբորեն
Տվեցիր մաքրության գաղտնիքը վերին,
Ու քայլեցինք մենք խոնհար, մանկորեն
Քո ճափով անցած, քո հետ միասին,
Ու շատերն էլ, վկա հայացքդ լուսե,
Ճգնեցին երկար, դարձան մարգարե:
Սարերը այնտեղ երկինք են հասնում,
Սպիտակահեր վերևից նայում,
Որդիքը ճարտար վանքեր կառուցում,
Տաճարներ բազում ու զանգակատուն

Մեր տունը արդեն, վաղուց ավերել,
Ու իմ հայրենին գերի են տարել,
Խնկահոտ չկա պապերիս տան մեջ,
Վանքի խաչերը հողով են ծածկել,
Ու իմ հայրենին ինչպես մի մեծ զանգ,
Զանգել է ուժգին, զանգել անդադար,
Բայց ոչ մինը չի լսել նրան,
Բայց ահազանգից զանգեր փշրվան,
Ու իմ հայրենին մի մանուկի պես,
Գազանի բերանում հոշոտվեց անտես:

Ես ինչպես ասեմ, թե ներիր աստված,
Որն է մեղքը իմ, ինչով է ջրդեղված,
Բայց ահա նորից եկել սրբորեն,
Քեզ եմ ես դիմում, ու քեզ աղոթում,
Վանքեր կառուցում ու զանգակատուն:

Վերին սրբություն,
Հողն իմ հայրենի գազանի ձեռքում,
Ամեն ակնթարթ ինձ է սպասում,
Ու պիտի գնամ ես անպայման,
Ազատեմ երկիրը իմ պապենական:

parsam
ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
9

Նորից բառեր, նորից խնդրանք,
Նորից խռովք ու տվայտանք,
Ինչու եմ քեզ կրկին դիմում,
Որ դու ինձ չես պատասխանում,
Իսկ ես հիմա եկել կանգել,
Քեզ հարցեր եմ նորից բերել:
Կարող չէի, սակայն քո հետ,
Բաժակն ըմպել լոկ դառնության,
Այլ ուզում եմ սերդ երգել,
Երգել լույսը քո մոգական,

Հիմա նոր է ամեն ինչը,
Գույնն է փոխվել աշխարհի,
Բաց կապույտը մգացել,
Նմանվում է խավարի:
Նետ էր առաջ, ու աղեղ,
Հիմա մահն է սնկաձև,
Լեզուն հանում ընդերքից,
Ու սպառնում չարանենգ:

Շատերն եկել, գնացել,
Շատերն եկել, մտածել,
Ու չեն գտել պատասխան,
Ինչի համար են ծնվել,
Ուր է տանում քո ճափան,
-Միթե ուրիշ կյանք էլ կա,,
Մանուշակի դալկություն,
Ուրիշ երազ, ուրիշ լույս,
Սեր ու հավատք, մաքրություն:

Վերին սրբություն,
Չկա ցավոք պատասխան,
Ու ոչ մի բան չի փոխվել,
Նետ էր առաջ ու աղեղ,
Հիմա մահն է սնկաձև:
parsam
ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
10

Մութն է իջել, դրսում աշուն,
Ծառ ու ծաղիկ քուն են մտել,
Երկնից վար անձրև իջնում,
Լողանում են հանդ ու դաշտեր:
Բույն են դրել իմ հոգու մեջ,
Խանդն ու սերը իրար խառնվել,
Ջրդեղվել է իմ շուրթերին,
Աղոթք, նզովք միաձուլվել:
Իսկ ինձ ինչ է մնում անել,
Եթե ոչ լուռ սիրել, խանդել,
Եւ աղոթել, և նզովել,
Լույսը սփռել’ մթնով պատել:

Լույսը, որ իմ աչքերում,
Դառնար պիտի, որպես նվագ,
Ծաղկի բույր պիտի լիներ,
Պիտի փայլեր հանց ճառագայթ,
Առանց խանդի ու նզովքի,
Առանց թույնի այն սնկաձև,
Բայց նզովք է իմ շուրթերին,
Եւ խանդ է սա, ու ոչ թե սեր:

Տենդ է, կարծես հոգուս միջին,
Կարծես կիսատ եմ, անկատար,
Խիղճն էլ այսօր, ով Արարիչ,
Կարոտ է իրեն’ խղճին արդար:


Վերին սրբություն,
Ամպերն այնքան են գորշացել,
Հավատ ու սեր չի մնացել,
Այլ նրանք հեռանում,
“Կարմիր գրքում” են գրանցվում
parsam
ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
11

Դե, ինչ արած, այս է կյանքը,
Թեև գունեղ, բայց անկատար,
Բեմի վրա, կամ բեմից դուրս,
Դիմակներով, առանց դիմակ,
Անտառներում, անապատում,
Կամ պողպատյա շենքերի մեջ,
Կամ էլ հոգնած խրճիթներում:

Մարմին ծախել, մարմին առնել,
Լինել հիվանդ, լինել թշվառ,
Կամ երջանիկ արնանման,
Քո անվան տակ’ պատերազմել,
Քո անվան տակ’ կյանքեր խլել:

Բայց կատարյալ ոչիչ չկա,
Ու անկատար աշխարհ կգան,
Լուռ, անկատար ու կգնան,
Լոկ կթողնեն ինչ, որ հուշեր,
Բարի, թե չար, ով գիտի տեր:

Վերին սրբություն,
Ների’ր նվաստիս,
Զրույցս քո հետ վերջնակետ չունի,
Եթե ճիշտն ասեմ, սկիզբ էլ չունի,
parsam
ՄԵՐ ՀԱՐՍԱՆԻՔԸ


Մեր հարսանիքը թող լինի արտում,
Հասած մի արտում ցորենի,
Անուշ մեղեդի լինի այն արտում,
Ու սիրո երգը կարապի:

Ծաղկե թասերով մենք կենաց խմենք,
Հասուն արտի մեջ ցորենի,
Ծիծաղ ու խինդ մենք սիրով խառնենք,
Անուշ խոխոջին առվակի:

Ու ծնկի իջնենք վաղորդյան լույսի,
Անմար կրակի առաջ լուրթ,
Առաջին օրհնանքը թող Արևն ասի,
Առավոտի շողերով սուրբ:

Մեր հարսանիքը արտում թող լինի
parsam
ԳՈՒԹԱՆԸ

Գութանը հողի տողերն է բացել,
Անուշ բուրմունքը երկինք է հառնում,
Մաճկալը ակոսում լուսե հասկ ցանել,
Ու հորովելն է անդադար երգում:

Առավոտը վառ շրթունքներ դարձած,
Պինդ համբուրում է տողերը հողի,
Հողի տաք խայտը` ծիլերով փթթած,
Նազով ծփում են արտում ցորենի:

Գութանը հողի տողերն է բացե,
Անուշ բուրմունքը երկինք է հառնում,
Մաճկալը ակոսում լուսե հասկ ցանել,
Ու հորովելն է անդադար երգում:
parsam

ԻՆՉՈՒ….ԻՆՉՈՒ

Անձրևը կրկին, հանդարտ ու լռին,
Տխուր մաղում էր պատուհանիս տակ,
Նրանից հետո խելագար քամին,
Զարկում էր, զարկվում պատուհանիս տակ:

Զարկում էր, զարկվում, կրկին դառնում ետ,
Գհում էր նորից, ետ գալու համար,
Իսկ ինչու քեզ էլ իմ առաջին սեր,
Չկար վերադարձ բերող ճանապարհ:

Լացեց անձրևը պատուհանիս տակ,
Գնաց ու եկավ խելագար քամին,
Իսկ դու, դու իմ սեր, ինչու ետ չեկար,
Միթե քեզ չկար ճանապարհ դարձի:
parsam
ԻՆՉՈՒ


Ինչու սիրեցիր, դու ինձ իմ քնքուշ,
Ինչու սիրեցիր,
Արդյոք ինչ գտար իմ սրտի մեջ քար,
Դու ինձ չասեցիր,
Աչքերս վայրագ, հոգիս սառն այնքան,
Առանց զգացմունք…
Ինչու սիրեցիր դու ինձ իմ քնքուշ,
Դու ինձ չես ասում
parsam
ՈՒՌԵՆԻՆ

Լսում ես ինչպես ուռին է լալիս,
Խոնհարված, լուռ առվի եզերքին,
Դալուկ այն ուռին, ու վիշտն է սգում,
Մեղմորեն, արտասուքն աչքին:

Ինչքան է լացել, ով գիտի արդյոք,
Ժպտացել է նա, ճյուղերը պարզած,
Թե, հավերժ այդպես, լուռ, ամաչկոտ,
Իր տերևներով արտասվակալված:

Պոկում է քամին նրա սոսափը
Նրա հնչյունը տանում է հեռու,
Դու լսում ես ուռենու լացը,
Խոնհար ու հեզ, գունատ ուռենու:
Для просмотра полной версии этой страницы, пожалуйста, пройдите по ссылке.
Русская версия IP.Board © 2001-2020 IPS, Inc.