Но лучше, все-таки стихи читать на этой странице.... Чистоту помыслов и душу можно разглядеть людскую....
Ну,читай на здоровье...
ԳԻՏԵՄ
Գիտեմ մի աշխարհ, հեռու, հեռավոր,
Բազմած լեռներին ու վերից նայող
Արծվին թեւավոր.
Գիտեմ մի Աշխարհ, դարերով ապրող,
Ուր կապուտաչյա Սեւանն է նայում
Երկնքին լազուր,
Ուր տարիները դարեր են դառնում,
Հաշիվ կորցնում,
Ուր Արարատն է ինձ հեռվից կարծես
Լուռ հանդիմանում:
Գիտեմ մի Երկիր, չքնաղ մի Երկիր,
Որ ապաստան է տվել տապանին
Բիբլիական Նոյի,
Մի Երկիր հպարտ, մի Երկիր անպարտ,
Որ պատմությունը ամբողջ աշխարհի
Իր մեջ է պահում
Որ զավակներին իր բազմատաղանդ
Աշխարհով ցրում,
Բայց էլի սիրող ծնողի նման -
Հեռվից արտասվում:
Գիտեմ մի քաղաք ես այդ Աշխարհում,
Որ ասես փարված Մայմեխի կրծքին
Ներքեւ է նայում
Մի հրաշք քաղաք իմ վառ հուշերում,
Ուր փերիներ են քայլում փողոցով
Խենթող հայացքով,
Ուր հեքիաթներն են իրականանում
Կարծես երազում,
Ուր սիրտս է ապրում, հոգիս սավառնում,
Չքնաղ մի քաղաք իմ խենթ հուշերում:
Գիտեմ մի Աշխարհ, Երկիր, մի Քաղաք...

