IPB

Здравствуйте, гость ( Вход | Регистрация )

> Новости

Новости политики: Yandex >>, PanARMENIAN >>

> Ազգային - Ժողովրդավարական Բևեռ
Таронеци
сообщение 20.6.2020, 19:58
Сообщение #1


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 30114
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83



Սիրելի Հայրենակիցներ,

Ձեզ ենք ներկայացնում Ազգային - Ժողովրդավարական Բևեռի ՕՐԱԿԱՐԳԸ, բաղկացած 5 ՔԱՅԼԻՑ։




--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post
 
Start new topic
Ответов (1 - 14)
Таронеци
сообщение 23.6.2020, 20:45
Сообщение #2


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 30114
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83



Սեֆիլյանի կոչն իշխանությանն աջակցությա՞ն կոչ է. իշխանությունը պետք է կողմնորոշվի



«Իշխանությանը աջակցելու կամ չաջակցելու խնդիր չկա։ Սեֆիլյանի կոչն ուղղված է մեր ժողովրդին, որ զգոն լինեն, անհրաժեշտ պահին համախմբվեն և թույլ չտան, որ հինգերորդ շարասյունը ռևանշ անի»,-անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վարուժան Ավետիսյանը։

Սեֆիլյանը, հիշեցնենք, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Սիրելի հայրենակիցնե՛ր, հանկարծ չհուսահատվեք տեղի ունեցող բացասական գործընթացներից։ Արդեն անցել ենք պայքարի ճանապարհի մեծ մասը։ Եկել է ժամանակը, որ ազգային-ժողովրդավարական ուժերը վերցնեն պետության ղեկը և երկիրը դուրս բերեն այս աղետալի վիճակից։ Պատրաստ եղեք մոբիլիզացիայի և վճռական գործողությունների։ Միասնաբար չենք թողնելու, որ օտարին ծառայող կեղեքիչները զավթեն մեր երկիրը և ստրկացնեն մեզ։ Հայության և Հայաստանի վերածննդի ժամանակն է»։

Ավետիսյանի խոսքերով՝ այնպիսի ժամանակահատված է, որ ժողովուրդը ոչ թե պետք է իր ձեռքբերումը պահի, այլև վերջնական արդյունքի հասնի, որը չի ստացվում։ «Երկու տարի է՝ դոփում ենք տեղում, որի պատճառով քաոս է առաջացել, որը կարող է մեր պետության ու ժողովրդի համար շատ ավելի վատ հետևանքներ առաջացնել։ Այդ պատճառով ժողովուրդը պետք է չհուսահատվի, համախմբվի, վճռական լինի թույլ չտալու, որ մեր պետականությունը մեր ձեռքից խլվի»,- ասաց մեր զրուցակիցը։

Վարուժան Ավետիսյանը նշեց, որ մոբիլիզացիայի կոչն առաջին հերթին ուղղված էր ժողովրդին և բոլոր նրանց, որոնց համար Հայաստանի լինելիությունը, մեր ազգի ազատ ու արժանապատիվ կյանքը կարևոր է։

Ինչ վերաբերում է վճռական գործողություններին, ապա մեր զրուցակիցը նշեց, որ որևէ կոնկրետ գործողություն այս պահին չեն պլանավորում։ Ամեն ինչ լինելու է ըստ իրավիճակի և ըստ անհրաժեշտության։ «Մենք պետք է ճիշտ գնահատենք իրավիճակը և անհրաժեշտ քայլեր կատարենք՝ թույլ չտալու համար, որ պետությունը քայքայվի։ Մեր վիճակը նման է այն վիճակին, երբ հիվանդին ցավազրկել են, որովայնը բացել են, բայց բժիշկները ապիկարության պատճառով հիվանդին թողել են սեղանին ու գնացել են իրենց գործերով, օրինակ՝ դիմակ են բաժանում։ Այսպիսի վիճակ է մեր երկրում։ Երկու տարի շարունակ մենք անընդհատ ձեռք մեկնելով, աջակցության, պատրաստակամության կոչեր հնչեցնելով հանդերձ տեսանք, որ որևէ քայլ գործնականում չի արվում գործն ավարտին հասցնելու ուղղությամբ։ Հետևաբար՝ հասկանալի չէ, թե ինչքան պետք է հույսը դնել միայն գործող իշխանությունների վրա։ Գործող իշխանությունները նույնպես պետք է սթափվեն և միանան ընդհանուր գործին։ Լավ կլինի, որ իրենք այդ ընթացքը նախաձեռնեն ու համակարգեն, իսկ եթե ոչ, ապա ժողովրդին ու պետականությունը չենք կարող մատաղ անել այս կամ այն իշխանությանը։ Բնականաբար, ժողովուրդն իր գլխի ճարը պետք է տեսնի։ Սա էր Սեֆիլյանի կոչի ընդհանուր տրամաբանությունը»,- եզրափակեց Վարուժան Ավետիսյանը։

ԳԽ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ազատ Արշակյանն ամեն դեպքում կարծում է, որ Սեֆիլյանի կոչը իշխանությանն աջակցության կոչ է։ «Ակնհայտորեն իշխանությունը օտարին ծառայող, վասալական, գաղութային, հակապետական քաղաքականություն չի վարում։ Հակառակը՝ համեմատած նախորդ իշխանությունների հետ, պաշտպանում է ՀՀ ինքնիշխանությունը թավշյա մեթոդներով։ Ես կասեի, որ, ինչպես հեղափոխությունը մյուս իր գործողությունների ժամանակ, ներքին քաղաքական հարաբերություններում թավիշ է ցուցաբերում, այդպես էլ միջազգային հարաբերություններում թավշյա անկախություն է պաշտպանում։ Հետևաբար, ես կարծում եմ, որ Սեֆիլյանի կոչը աջակցություն է իշխանությանը, թավշյա անկախությանը և դեմ է հայտնի ուժերին, որոնք ակնհայտորեն նախկինում Հայաստանը հանձնել են, ինքնիշխանության որոշ մասեր՝ տնտեսական, քաղաքական, հանձնել են իմպերիային։ Իսկ հիմա էլ շարունակում են իրենց այդ քաղաքականությունը։ Հետևաբար, ես կարծում եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը՝ որպես կրտսեր գործընկեր, պետք է կանգնի իշխող կուսակցության կողքին։ Ես Սեֆիլյանի այդ հայտարարությունից դա եմ հասկացել, որ իրենք կանգնում են իշխանության կողքին՝ որպես կրտսեր գործընկեր»,- ընդգծեց Արշակյանը։

Մեր դիտարկմանը՝ ինչ դրսևորում կարող է ունենալ Սեֆիլյանի հիշատակած մոբիլիզացիան ու վճռական գործողություններ ասվածը, Արշակյանը պատասխանեց. «Իրենց շարքերի մոբիլիզացիա։ Ես մոբիլիզացիան հասկանում եմ հեռավար կարգով ցուցակագրվելը, իրենց կուսակցական ընկերների շարքերը թարմացնելը, գործընկեր կուսակցությունների հետ համագործակցությունը, որովհետև այլ՝ հանրային ակտիվ գործողությունները այս փուլում բացառված են։ Նույնն էլ, կարծում եմ՝ վճռական գործողությունների պահով։ Վճռական գործողությունների տակ էլ պետք է հասկանալ վճռական ցուցակ կազմելը, քանի որ զանգվածային միջոցառումները բացառված են, և եթե դու աջակցում ես իշխանությանը, պետք է լինես օրինապահ ու չխախտես սահմանված կանոնները»։

Ի՞նչ պետք է անի իշխանությունը, արդյոք պե՞տք է բռնի «Սասնա ծռեր»-ի մեկնած ձեռքը, հարցին էլ Արշակյանը պատասխանեց. «Պետք է հաշվի առնվի ազգային-ժողովրդավարական բևեռի մարտական ուղին։ Իշխանությունը պետք է որոշի՝ ինքը այդ վճռական ցուցակը որ գզրոցի մեջ է տեղավորելու՝ դաշնակիցների՞, համակիրների՞, գործընկերների՞, թե՞ կասկածելիների։ Իշխանությունը պետք է հայտարարություն անի, որից հետո մենք կկողմնորոշվենք։ Իշխանությունը մտածելու բան ունի, որովհետև մի կողմից այդ բևեռն է, մյուս կողմից՝ մեկ այլ բևեռ, որի շտուրմավիկները գրավել էին ԿԸՀ-ն 1996 թվականին։ Նրանց մարտական ուղին էլ է բավականին հետաքրքիր։ Այնպես որ, երկու բևեռ գոյություն ունի, և իշխանությունը այդ բևեռների մեջ պետք է իր վարքագիծը դրսևորի, կողմնորոշվի ու մեզ տեղյակ պահի, թե ինչ է անելու»։


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post
Таронеци
сообщение 24.6.2020, 22:19
Сообщение #3


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 30114
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83




Ո՞ր դեպքում և ե՞րբ Ազգային-ժողովրդավարական
բևեռը կմոբիլիզացնի ժողովրդին


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post
Таронеци
сообщение 25.6.2020, 21:25
Сообщение #4


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 30114
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83




Նախկինների մոբիլիզացիան և իշխանության
անկարողությունը. Արա Պապյան


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post
Таронеци
сообщение 28.6.2020, 22:06
Сообщение #5


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 30114
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83




Հայաստանը Սփյուռքի աչքերով. ճգնաժամը
և հաղթահարման անհրաժեշտությունը


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post
Таронеци
сообщение 5.7.2020, 14:08
Сообщение #6


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 30114
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83




Վահե Գասպարյան, Ռուսաստանյան ճգնաժամի վերլուծություն 1


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post
Таронеци
сообщение 6.7.2020, 22:19
Сообщение #7


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 30114
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83



Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհրդանիշը:



--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post
Таронеци
сообщение 11.7.2020, 13:53
Сообщение #8


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 30114
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83




Ողջամտություն և ազգային նվիրվածություն․․․


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post
Таронеци
сообщение 14.7.2020, 12:00
Сообщение #9


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 30114
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83



ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ




Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ

Ազգային-Ժողովրդավարական բևեռը ջերմորեն շնորհավորում է եղբայրական ֆրանսիացի ժողովրդին` Ազգային տոնի առթիվ:

Անվերջ հիացմունքի է արժանի ֆրանսիացի ժողովրդի ազատատենչ ոգին, որից ծնունդ առած ապստամբությունը Բաստիլի գրավմամբ ազդարարեց Ֆրանսիական Մեծ հեղափոխության համամարդկային նշանակության դարակազմիկ գաղափարների անշրջելի հաղթարշավը։

Ֆրանսիացի ժողովրդին մաղթում ենք հարաճուն բարեկեցություն, իսկ Ֆրանսիայի Հանրապետությանը՝ անխախտ հզորություն։

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ
14 հուլիս 2020 թ., Երևան


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post
Таронеци
сообщение 16.7.2020, 11:35
Сообщение #10


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 30114
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ




Հայկական բանակը, ի պատասխան հակառակորդի սադրանքի, Տավուշի սահմանային հատվածում ազատագրել է ռազմավարական բարձունքներ, ինչի շնորհիվ Ադրբեջանական կողմի ուղիղ նշանակության տակից դուրս են եկել մի քանի հայկական բնակավայրեր, ինչպես նաև Հայկական կողմի ուղիղ նշանառության տակ են հայտնվել Ադրբեջանի տարածքով անցնող մայրցամաքային նշանակության ենթակառուցվածքներ։

Այս հաջողությունը ձեռք է բերվել շատ թանկ գնով. չորս զինծառայող հերոսաբար զոհվել է, մեկը ծանր վիրավոր է և պայքարում է մահվան դեմ, մյուսները միջին և թեթև վնասվածքներ ունեն։

Հպարտանում ենք Հայկական բանակի սպաների և զինվորների արիությամբ ու հմտությամբ, սգում ենք զոհերի համար և ցավակցում ենք նրանց ընտանիքներին, ծառայակիցներին, հարազատներին ու մեր ամբողջ ժողովրդին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ
16 հուլիս 2020 թ., Երևան


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post
Таронеци
сообщение 7.8.2020, 10:29
Сообщение #11


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 30114
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Զորակցում ենք իրավապաշտպաններին և պայքարող քաղաքացիներին

Վերջին շրջանում կառավարությունը վերահաստատեց նախկին բռնապետական ռեժիմների օրոք ձևավորված ոստիկանության կարգավիճակն ու դերը։

Կարող ենք ցավով արձանագրել, որ, ինչպես նախկինում, ոստիկանությունն այլևս վարչախմբի կամքն ապօրինի միջոցներով քաղաքացիներին բռնությամբ պարտադրող բութ գործիք է։

Այդուհանդերձ, արտառոց էր երեկ՝ 2020 թ. օգոստոսի 6-ին, Երևանում տեղի ունեցած դեպքը. ոստիկանությունը բերման ենթարկեց ոչ միայն Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի դեմ բողոքող քաղաքացիներին, այլև բողոքի վայրում իրենց առաքելությունն իրականացնող իրավապաշտպաններ Նինա Կարապետյանցին և Արա Ղարագյոզյանին։

Դատապարտում ենք հեղափոխական ալիքի վրա եկած գործող իշխանության հակահեղափոխական և հակաժողովրդավարական կերպափոխումը և մեր համերաշխությունն ու զորակցությունն ենք հայտնում իրավապաշտպաններին և ժողովրդավարության ու մարդու իրավունքների համար պայքարող բոլոր քաղաքացիներին։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն

7 օգոստոսի 2020 թ., Երևան


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post
Таронеци
сообщение 8.8.2020, 13:11
Сообщение #12


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 30114
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83




Վահե Գասպարյան, Ռուսաստանյան ճգնաժամի վերլուծություն 6


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post
Таронеци
сообщение 24.8.2020, 21:56
Сообщение #13


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 30114
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83



Լիովին Քաղաքական խորհրդաժողով՝ Հայաստանի անկախության մասին հռչակագրի 30֊ամյակի առթիվ կարող եք նայել այստեղ (տևում է 4 ժամ)


«Անցյալի գնահատականներ, ներկայի հիմնահարցեր ևապագայի հեռանկարներ». Արա Պապյան


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post
Таронеци
сообщение 25.8.2020, 13:42
Сообщение #14


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 30114
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83



Ազգային - Ժողովրդավարական Բևեռ


ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ


2020 թ. օգոստոսի 24-ին տեղի ունեցավ Ազգային-ժողովրդավարական բևեռի քաղաքական խորհրդաժողովը, որ կազմակերպվել էր Հայաստանի անկախության մասին հռչակագրի 30-ամյակի առթիվ:

Խորհրդաժողովը տվեց անկախության շուրջ երեսուն տարիների քաղաքական գնահատականը, ներկայի բնութագիրը և սահմանեց Բևեռի անելիքները:

ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄՆԵՐԸ

1. ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԵՒ ՆՐԱՆԻՑ ՇԵՂՈՒՄՆԵՐԸ

2. ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՒ ԴՐԱ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ

2.1. ​ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

2.2. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂԵՆԻՇՆԵՐԸ

2.3. ԱՐՏԱՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

2.4. ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ՆԵՐԱԶԳԱՅԻՆ ՔԱՅԼԵՐԸ

2.5. ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՍԱՍՆԱ ԾՌԵՐ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ


1. ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԵՒ ՆՐԱՆԻՑ ՇԵՂՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի անկախության Հռչակագրի ընդունման պահից անցել է երեսուն տարի: Երբ հետադարձ հայացք ենք գցում անցած տարիների ընթացքում պետականաշինության և ազգային ինքնության արդիականացման արդյունքներին, ապա, կարեւորելով հանդերձ Արցախի հերոսական ազատագրումը, ազգային բանակի ստեղծումը, միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալը և կրթության վերահայացումը, ստիպված ենք, այնուամենայնիվ, արձանագրելու, թե որքան համեստ և թերի են եղել այդ երեսուն տարվա ձեռքբերումները, երեսուն տարիներ, որոնք հավասար են Խորհրդային Միության գոյության գրեթե կեսին:
Ստիպված ենք նկատել, որ պետականաշինության արդյունքների վերոնշյալ համեստությունը և կիսատությունը ուղիղ կերպով պայմանավորված են Հռչակագրի նպատակների մի զգալի մասից շեղվելու հանգամանքով:
​Թեև Հռչակագրում խոսվում է 1-ին հանրապետության ժողովրդավարական ավանդույթները զարգացնելու մասին, ըստ այդմ՝ անուղղակիորեն ընդունելով նաև նրա իրավահաջորդությունը, նորանկախ Հայաստանի Հանրապետության իրար հաջորդող վարչակազմերը ի սկզբանե և մինչ օրս որդեգրել են Հռչակագրին հակասող՝ Խորհրդային Հայաստանի իրավահաջորդության “իրավաքաղաքական հայեցակարգ”:
​Այդ կեղծ իրավաքաղաքական հայեցակարգի վրա հիմնված պետական և հանրային կյանքի ընթացքը հանգեցրել է Հռչակագրով սահմանված արժեքների՝ պետականության ժառանգականության և հայոց իրավատիրության, ժողովրդավարության և ինքնիշխանության էական աղճատման ու անկման, այդ թվում՝ փակուղի մտցնելով ըստ էության լուծված Արցախի հիմնախնդիրը:
Իրար հաջորդող վարչակազմերի՝ Անկախության հռչակագրից ամենավտանգավոր շեղումը ժողովրդավարությունից հրաժարումն է, որի հետևանքով զավթվել է պետությունը, դեկորատիվ ժողովրդավարության քողի տակ վերստեղծվել է քաղաքական ավտորիտար, նախաանկախական շրջանի հիվանդագին ավանդույթը, որն իր հերթին հանգեցրել է ազատ շուկայական հարաբերությունների խեղման, տնտեսական մոնոպոլիզացման, բնության գիշատչական շահագործման, ինչի հետևանքով՝ կասեցվել է հասարակական հարաբերությունների և ազգային կենսակերպի անհրաժեշտ արդիականացումը և եղածն էլ սկսել է աղճատվել:

2. ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՒ ԴՐԱ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ

2.1. ​ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հռչակագրի ուղենիշներից շեղվելու հետևանքով աստիճանաբար առաջացել է պետականության ամբողջական համակարգային ճգնաժամ, որի երեք հիմնական դրսևորումները և խթանիչները դարձան.

1. 2008 թ. մարտի 1-ին Երևանի կենտրոնում ժողովրդավարության գնդակահարումը, ինչը փաստեց հանցավոր համագործակցության վերածված վարչախմբի կողմից սահմանադրական կարգի տապալումը և պետության ամբողջական զավթումը և, այդպիսով, բռնապետության հաստատումը,

2. 2013 թ. վերջից սկսված Եվրասիական Տնտեսական Միությանը հարկադրաբար անդամակցելու գործընթացը, որը էապես սահմանափակեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը՝ մեզ գրեթե զրկելով միջազգային հարաբերություններում ինքնուրույն գործելու կարողությունից,

3. հիմնականում 1-ին հանրապետության իրավահաջորդությունից հրաժարվելու պատճառով Մադրիդյան սկզբունքների հիման վրա Արցախի հիմնահարցի լուծման փակուղայնացումը, ինչն ի վերջո հանգեցրեց Լավրովյան պլանին և դրանից ածանցվող 2016 թ. Ապրիլյան պայմանավորված պատերազմին:
Համակարգային ճգնաժամի առաջացրած վտանգներից արթնացած բուն ինքնիշխանը՝ ժողովուրդը, ի վերջո իր ձեռքը վերցրեց երկիրը պաշտպանելու, զավթված պետությունն ազատագրելու, ինքնիշխանությունը վերականգնելու և ժողովրդավարությունը վերահաստատելու գործը:
Հանուն Հռչակագրով սահմանված արժեքների ժողովրդի դիմակայության հիմնական իրադարձությունները դարձան 2008-ի մարտի 1-ը, 2016 թ. Ապրիլյան պայմանավորված պատերազմը, 2016 թ. Սասնա Ծռերի զինված ապստամբությունը և 2018 թ. համաժողովրդական խաղաղ քաղաքացիական անհնազանդությունը, որն ի վերջո տապալեց ռեժիմին:
2018-ի հեղափոխական ալիքի վրա պետության կառավարումը ստանձնած քաղաքական ուժը, ցավոք սրտի, նախորդ վարչախմբերի նման շարունակեց Հռչակագրի սահմանած ուղենիշներից շեղված քաղաքականությունը և գործելակերպը, ինչի հետևանքով չարդարացվեցին հեղափոխական սպասումները և չկատարվեցին խոստումները:
Համակարգային ճգնաժամը հաղթահարվելու փոխարեն շարունակում է խորանալ: Իսկ դրան գումարվող կորոնավիրուսի համավարակը եւ զուգահեռաբար զարգացող համաշխարհային մասշտաբի դարակազմիկ տեխնոլոգիական եւ քաղաքակրթական փոփոխությունների հորձանուտում տեղի ունեցող ցնցումները մեր ազգի և պետականության համար ստեղծում են գոյութենական նոր մարտահրավերներ:

2.2. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂԵՆԻՇՆԵՐԸ

Համակարգային ճգնաժամի հաղթահարումը պահանջում է համազգային համախմբում և հակաճգնաժամային կառավարման տրամաբանությամբ արտակարգ լուծումներ:
Գործող վարչակազմը, հրաժարվելով ազգային համաձայնության կայացմամբ և համազգային ներուժի համախմբմամբ հակաճգնաժամային անցումային կառավարման անցնելու միակ ելքից, չի կարողանում լուծել գոյութենական մարտահրավերներ ծնող համակարգային ճգնաժամը, ինչը նաև առաջացնում է ժողովրդային մեծ ու աճող դժգոհություն: Դրա հետևանքով իշխանության կենսունակությունը կսպառվի և կարճ ժամանակ անց նա կհեռանա:

Նման իրավիճակում Ազգային-ժողովրդավարական բևեռը պարտավոր է բացառել ժողովրդավարական վակուումը, ազգային համաձայնության և հնարավոր լայն ներառականության հիման վրա նախաձեռնել առողջ ուժերի և գործիչների համախմբում՝ գլխավորապես երկու խնդիր լուծելու նպատակով.

• կազմել հակաճգնաժամային անցումային կառավարություն (կոլեգիալ կառավարման ձևաչափով) և իշխանության անկման պահից ստանձնել պետության կառավարման պատասխանատվությունը,

• բացառել պետության ղեկը նախկին կեղեքիչ խամաճիկներին կամ նրանց դիմափոխված սատելիտներին հանձնելը:

Ցավոք սրտի՝ ներկայիս վարչախմբի կարողությունները էապես չեն համապատասխանում մեր աչքի առջև ահագնացող այդ մարտահրավերներին:

Ստեղծված իրավիճակում, վերը նշված հակագնաժամային կառավարումը պետք է իրականացվի անցումային ժողովրդավարության ձևով՝ բռնապետության անվերադարձելիությունն ապահովելու համար: Անցումային կառավարման փուլը նախապես պետք է սահմանվի կարճ և հստակ (մեկամյա) ժամկետով ու լիազորությունների խիստ սահմանված շրջանակով:
Հակաճգնաժամային անցումային ծրագիրը պետք է հիմնվի հնարավորինս լայն համազգային համաձայնության ու ներառականության վրա, ինչպես նաև ինքնիշխանության ամրապնդման ու Արցախը ներառող միասնական կառավարման համակարգի վրա:

Հակաճգնաժամային անցումային կառավարման, այդ թվում՝ Սահմանադրության մշակման և ընդունման, գործընթացի մեջ պետք է ներառվեն 2018-ի փոփոխությունները ողջունած և դրանց միացած բոլոր ուժերն ու գործիչները: Միևնույն ժամանակ՝ համաճգնաժամային անցումային կառավարման ծրագրի մեկամյա ժամկետի ավարտին նախատեսվող արտահերթ ընտրությունների ժամանակ նրանք պետք է ազատ լինեն իրենց գործողությունների ձևաչափն ընտրելու հարցում:

2.3. ԱՐՏԱՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի արտաքին ռազմավարության վերանայմանը, այդ թվում՝ դիվերսիֆիկացմանը:
Ըստ այդմ՝ հատկապես պետք է հաշվի առնվի փոփոխականորեն զարգացող նոր իրավիճակը, որը համաշխարհային անկայունացման համատեքստում պայմանավորված է մի կողմից Թուրքիայի ագրեսիվության և անկանխատեսելիության աճմամբ, մյուս կողմից՝ հակաթուրքական դաշինքի ձևավորման միտումով, որը աճող ռազմաքաղաքական վտանգին զուգահեռաբար ստեղծում է նոր անվտանգային հնարավորություններ: Այս պարագաներում մեզ համար կենսական որոշ հարցերի նկատմամբ Ռուսաստանի անհստակ դիրքորումը ու պատմության շրջադարձային փուլերում մեր տարածաշրջանից անսպասելիորեն նահանջելու նրա ձեռագիրը , ինչպես նաև Ռուսաստանում արձանագրվող հարաճուն անկայունությունը էական են դարձնում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը:

Առարկայական հույսեր են ներշնչում Ռուսաստանում և նրա աշխարհաքաղաքական ազդեցության տիրույթում գտնվող կից պետության՝ Բելառուսում, տեղի ունեցող գործընթացները: Եթե որպես արդյունք ձևավորվի ժողովրդավարական և հանրապետական Ռուսաստանի կառուցման ուղին որդեգրած իշխանություն, ապա հնարավոր ենք համարում նրա հետ արժանապատիվ եւ իրավահավասար գործընկերությունը:

Ստեղծված իրավիճակում էականորեն արդիական է դառնում տարածաշրջանի ներկայիս քաղաքական ճարտարապետության հիմքը կազմող ապօրինի փաստաթղթերի՝ Մոսկվայի և Կարսի այսպես կոչված պայմանագրերի, նկատմամբ դիրքորոշման հստակեցումը, ինչպես նաև զուգահեռաբար՝ Հայաստանի Հանրապետության իրավավատիրության և, առհասարակ՝ Հայկական հարցի լուծման հիմքը կազմող լեգիտիմ միջազգային փաստաթղթերի՝ Ազգերի լիգայի զեկույց-առաջարկի (1920 թ. փետրվարի 24), Սան Ռեմոյի համաժողովի որոշումների (1920 թ. ապրիլի 23-26), Սևրի պայմանագիր (1920 թ. օգոստոսի 10) և Վիլսոնի իրավարար վճռի (1920 թ. նոյեմբերի 22) վերարծարծումը:

Սա մեզ հնարավորություն կտա դիվանագիտական լծակ ձեռք բերելու Թուրքիայի վրա և կարևոր դիրք զբաղեցնելու միջազգային հարաբերությունների փոփոխվող համակարգում, այդ թվում՝ դիրքորոշվելու ձևավորվող Եգիպտոս-Արաբական Միացյալ Էմիրություններ-Հունաստան-Կիպրոս-Ֆրանսիա հակաթուրքական դաշինքի հանդեպ:

Այս անհրաժեշտ պայմաններին զուգահեռաբար՝ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության բավարար մակարդակի հասնելու կենսական անհրաժեշտություն է Ազգ-բանակ համակարգի կայացումը՝ հնարավորինս ինքնաբավ պաշտպանական արդյունաբերությամբ և համազգային մոբիլիզացիայի կարողություններով:

2.4. ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԵՐԱԶԳԱՅԻՆ ՔԱՅԼԵՐԸ

2.4.1
Հակաճգնաժամային անցումային կառավարման արդյունավետության անհրաժեշտ պայմանը 1991 թ. մինչ օրս ընկած ժամանակաշրջանի իրավաքաղաքական գնահատականն է՝ դրա փուլերի նկատմամբ տարբերակված մոտեցումներով:

2.4.2 Իրավաքաղաքական գնահատականից բխող Անցումային արդարադատությունը, որը բռնապետությունից ժողովրդավարության անցումն ապահովող հիմնական մեխանիզմն է:

2.4.3 Իրավաքաղաքական գնահատականի հաշվառմամբ նոր Սահմանադրության ընդունումը և դրա հիման վրա արտահերթ ընտրությունների անցկացումը հակաճգնաժամային անցումային ծրագրի ողնաշարն է:
Նոր Սահմանադրությունը պետք է լուծի երկու փոխպայմանավորված խնդիր՝ արդյունավետ պետական կառավարման ապահովում և իշխանության յուրացման բացառում:
Միևնույն ժամանակ՝ Սահմանադրության մշակման և ընդունման գործընթացը հարթակ և գործիք է դառնում ներազգային երկխոսության և սահմանադրականության ապահովման նպատակով բազմակարծության վրա հիմնված անհրաժեշտ այնպիսի բնական քաղաքական բևեռների առաջացման համար, որոնք հենված են ժողովրդի քաղաքական-գաղափարական պատկերացումների իրական ռելիեֆի վրա և երաշխավորում են փոխադարձ հանդուրժողականությունը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև համագործակցությունը:

Հակաճգնաժամային անցումային կառավարումը պետք է իրականացվի կոլեգիալ կերպով՝ մերժելով ոչ լեգիտիմ առկա Սահմանադրության կուսակցապետական-գերվարչապետական կառավարման համակարգով սահմանված միանձնյա կառավարումը:

2.4.4 Զուգահեռաբար՝ իրավաքաղաքական գնահատականի, Անցումնային արդարադատության արդյունքների, ինչպես նաև նոր Սահմանադրության հայեցակարգային մոտեցումների հաշվառմամբ պետք է մշակվեն և իրականացվեն ռազմավարական ոլորտների հակաճգնաժամային անցումային ծրագրեր:
Մասնավորապես՝ այդպիսի ծրագրեր պետք է մշակվեն և իրագործվեն պետական կառավարման համակարգում, այդ թվում՝ առաջին հերթին՝ նրա դատաիրավական բաղադրիչում, առողջապահության, պաշտպանության, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության, պարենային և էներգետիկ անվտանգության ոլորտներում: Առանձնակի կերպով պետք է կարևորվի հայրենադարձությունը, ինչպես նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցների ներառականությունը Հայաստանի կառավարման գործում:

2.5. ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՍԱՍՆԱ ԾՌԵՐ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Բևեռը, հիմնվելով ապստամբության բնական իրավունքի գերակայության վրա և հաշվի առնելով զավթված պետությունն ազատագրելու նպատակով զինված ապստամբության և խաղաղ անհնազանդության դիալեկտիկ փոխլրացումը ճանաչելու անհրաժեշտությունը, գործող վարչախմբից պահանջում է վերջ տալ Սասնա Ծռերի ապստամբության առթիվ քննվող գործի աչառու դատավարությանը, ազատ արձակել դեռևս բանտում գտնվող Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին, հրաժարվել մեղադրանքից, իսկ մահվան ելքով դրվագները քննել անաչառ և անշահախնդիր քննչական խմբի միջոցով:

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ
24 ՕԳՈՍՏՈՍ 2020, ԵՐԵՎԱՆ


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post
Таронеци
сообщение 23.9.2020, 22:08
Сообщение #15


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 30114
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83



Խոսքից՝ ի գործ:



Ազգային-ժողովրդավարական բևեռի մասնակիցների հավաք-հանդիպումը


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post

Reply to this topicStart new topic
1 чел. читают эту тему (гостей: 1, скрытых пользователей: 0)
Пользователей: 0

 



Текстовая версия Сейчас: 29.9.2020, 3:37
Геноцид армян Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more! Analitika.at.ua КАРАБАХ88
- История Армении и Карабаха, пресса, комментарии Acher.ru - Армянский сайт для друзей Армянское интернет-сообщество Miasin.RU Website about Liberated Territory of Artsakh

free counters