IPB

Здравствуйте, гость ( Вход | Регистрация )

 
Reply to this topicStart new topic
> Заявление по Джавахку, некудышный Бадалян
Adlenus
сообщение 5.2.2010, 9:11
Сообщение #1


Junior
*

Группа: User
Сообщений: 8
Регистрация: 9.1.2010
Пользователь №: 3341



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Ելնելով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքից ու գրանցված արդյունքներից, ինչպես նաև Ջավախքի ոտնահարված շահերից, մենք գտնում ենք, որ`

· հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստում կնքված երկու պայմանագրերը բնավ չեն արտացոլում երկու պետությունների միջև առկա խնդիրները, մասնավորաբար`

1. Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցու վերանորոգումը չի հանդիսանում միջպետական խնդիր, այն պատկանում է Վիրահայոց թեմի սեփականությանը, և վերջինիս վերանորոգումը կարող է իրականացնել ցանկացած հայ գործարար: Այս խնդրի լուծումը բնավ կարիք չուներ պայմանագրի, այն էլ` միջպետական: Միանգամայն այլ խնդիր է, որ Վրաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս այս և բոլոր մնացած եկեղեցիների` Վիրահայոց թեմի սեփականությանը պատկանելը ձևակերպել իրավաբանորեն:

2. նախորդ նիստերում քննարկված և այդպես էլ չհամաձայնեցված հարցի, այն է` 110 կվ լարման «Աշոցք-Նինոծմինդա» էլեկտրահաղորդման գծի իրավական ձևակերպման խնդրի առկայության պայմաններում բնավ կարիք չկար նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման

· այն դեպքում, երբ Ջավախքում հայոց լեզվի իրավական կարգավիճակի բացակայությունը փոթորկում է հայության խաղաղ ու մշակութաստեղծ կյանքը, երբ դեպի Ջավախք գիրք-գրականության և մշակութային իրերի անցկացման թողտվության բացակայությունը օր-օրի խորացնում է ճգնաժամն այդ տարածաշրջանում, երբ տնտեսական ներդրումների բացակայությունը դառնում է Ջավախքի զանգվածային հայաթափման առիթ, նման հարցերում հանձնաժողովի ցուցաբերած անտարբերությունը միանգամայն դատապարտելի է

· Ջավախքի հարցը համահայաստանյան, նաև` համահայկական խնդիր է, և հանձնաժողովում վերջինիս փոխարեն օրակարգում ներառել եկեղեցու վերանորոգման խնդիր և «քաջաբար հասնել» վերջինիս վերանորոգման «թույլտվությանը», ոչ միայն դատապարտելի, այլև` զավեշտական է:



Հաշվի առնելով վերոբերյալ մտահոգությունները, պահանջում ենք.

· իր անարդյունավետ գործունեության, Ջավախքի հարցում նման անլուրջ մոտեցում դրսևորելու համար իր զբաղեցրած պաշտոնից հեռացնել Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի համանախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Վոլոդյա Բադալյանին: Նման գործելաոճը, ինչպիսին Վոլոդյա Բադալյանինն է, հատուկ է կամ ոչ կոմպետենտ, կամ կաշառված գործչին:

· հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստերի` ինչպես նախապատրաստական, այնպես էլ` օրակարգային հարցերի առաջնային կետ դարձնել Ջավախքի խնդիրն` իր բոլոր ուղղություններով

· իր անվանը համահունչ կերպով («Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիա») և մշակված հայեցակարգի համաձայն դեպի Ջավախք ուղղորդել մի շարք հայկական գործարարների և ներդրողների

· հայ-վրացական միջպետական բոլոր հարաբերություններում որպես հիմք ընդունել Վրաստանի իշխանությունների` տվյալ ժամանակահատվածում Ջավախքի հանդեպ դրսևորած քաղաքականությունը, իսկ միջպետական պայմանագրերը կնքել` հաշվի առնելով ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Ջավախքի իրական շահերը:





Ազգային Նոր Պահպանողական Շարժման Կենտրոնական Կոմիտե
Go to the top of the page
 
+Quote Post

Reply to this topicStart new topic
1 чел. читают эту тему (гостей: 1, скрытых пользователей: 0)
Пользователей: 0

 



Текстовая версия Сейчас: 19.1.2018, 10:07
Геноцид армян Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more! Analitika.at.ua КАРАБАХ88
- История Армении и Карабаха, пресса, комментарии Acher.ru - Армянский сайт для друзей Армянское интернет-сообщество Miasin.RU Website about Liberated Territory of Artsakh

free counters