IPB

Здравствуйте, гость ( Вход | Регистрация )

> Новости

Новости политики: Yandex >>, PanARMENIAN >>

> Ազգային - Ժողովրդավարական Բևեռ
Таронеци
сообщение 20.6.2020, 19:58
Сообщение #1


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 29989
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83



Սիրելի Հայրենակիցներ,

Ձեզ ենք ներկայացնում Ազգային - Ժողովրդավարական Բևեռի ՕՐԱԿԱՐԳԸ, բաղկացած 5 ՔԱՅԼԻՑ։




--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post
 
Start new topic
Ответов (1 - 4)
Таронеци
сообщение 23.6.2020, 20:45
Сообщение #2


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 29989
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83



Սեֆիլյանի կոչն իշխանությանն աջակցությա՞ն կոչ է. իշխանությունը պետք է կողմնորոշվի



«Իշխանությանը աջակցելու կամ չաջակցելու խնդիր չկա։ Սեֆիլյանի կոչն ուղղված է մեր ժողովրդին, որ զգոն լինեն, անհրաժեշտ պահին համախմբվեն և թույլ չտան, որ հինգերորդ շարասյունը ռևանշ անի»,-անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վարուժան Ավետիսյանը։

Սեֆիլյանը, հիշեցնենք, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Սիրելի հայրենակիցնե՛ր, հանկարծ չհուսահատվեք տեղի ունեցող բացասական գործընթացներից։ Արդեն անցել ենք պայքարի ճանապարհի մեծ մասը։ Եկել է ժամանակը, որ ազգային-ժողովրդավարական ուժերը վերցնեն պետության ղեկը և երկիրը դուրս բերեն այս աղետալի վիճակից։ Պատրաստ եղեք մոբիլիզացիայի և վճռական գործողությունների։ Միասնաբար չենք թողնելու, որ օտարին ծառայող կեղեքիչները զավթեն մեր երկիրը և ստրկացնեն մեզ։ Հայության և Հայաստանի վերածննդի ժամանակն է»։

Ավետիսյանի խոսքերով՝ այնպիսի ժամանակահատված է, որ ժողովուրդը ոչ թե պետք է իր ձեռքբերումը պահի, այլև վերջնական արդյունքի հասնի, որը չի ստացվում։ «Երկու տարի է՝ դոփում ենք տեղում, որի պատճառով քաոս է առաջացել, որը կարող է մեր պետության ու ժողովրդի համար շատ ավելի վատ հետևանքներ առաջացնել։ Այդ պատճառով ժողովուրդը պետք է չհուսահատվի, համախմբվի, վճռական լինի թույլ չտալու, որ մեր պետականությունը մեր ձեռքից խլվի»,- ասաց մեր զրուցակիցը։

Վարուժան Ավետիսյանը նշեց, որ մոբիլիզացիայի կոչն առաջին հերթին ուղղված էր ժողովրդին և բոլոր նրանց, որոնց համար Հայաստանի լինելիությունը, մեր ազգի ազատ ու արժանապատիվ կյանքը կարևոր է։

Ինչ վերաբերում է վճռական գործողություններին, ապա մեր զրուցակիցը նշեց, որ որևէ կոնկրետ գործողություն այս պահին չեն պլանավորում։ Ամեն ինչ լինելու է ըստ իրավիճակի և ըստ անհրաժեշտության։ «Մենք պետք է ճիշտ գնահատենք իրավիճակը և անհրաժեշտ քայլեր կատարենք՝ թույլ չտալու համար, որ պետությունը քայքայվի։ Մեր վիճակը նման է այն վիճակին, երբ հիվանդին ցավազրկել են, որովայնը բացել են, բայց բժիշկները ապիկարության պատճառով հիվանդին թողել են սեղանին ու գնացել են իրենց գործերով, օրինակ՝ դիմակ են բաժանում։ Այսպիսի վիճակ է մեր երկրում։ Երկու տարի շարունակ մենք անընդհատ ձեռք մեկնելով, աջակցության, պատրաստակամության կոչեր հնչեցնելով հանդերձ տեսանք, որ որևէ քայլ գործնականում չի արվում գործն ավարտին հասցնելու ուղղությամբ։ Հետևաբար՝ հասկանալի չէ, թե ինչքան պետք է հույսը դնել միայն գործող իշխանությունների վրա։ Գործող իշխանությունները նույնպես պետք է սթափվեն և միանան ընդհանուր գործին։ Լավ կլինի, որ իրենք այդ ընթացքը նախաձեռնեն ու համակարգեն, իսկ եթե ոչ, ապա ժողովրդին ու պետականությունը չենք կարող մատաղ անել այս կամ այն իշխանությանը։ Բնականաբար, ժողովուրդն իր գլխի ճարը պետք է տեսնի։ Սա էր Սեֆիլյանի կոչի ընդհանուր տրամաբանությունը»,- եզրափակեց Վարուժան Ավետիսյանը։

ԳԽ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ազատ Արշակյանն ամեն դեպքում կարծում է, որ Սեֆիլյանի կոչը իշխանությանն աջակցության կոչ է։ «Ակնհայտորեն իշխանությունը օտարին ծառայող, վասալական, գաղութային, հակապետական քաղաքականություն չի վարում։ Հակառակը՝ համեմատած նախորդ իշխանությունների հետ, պաշտպանում է ՀՀ ինքնիշխանությունը թավշյա մեթոդներով։ Ես կասեի, որ, ինչպես հեղափոխությունը մյուս իր գործողությունների ժամանակ, ներքին քաղաքական հարաբերություններում թավիշ է ցուցաբերում, այդպես էլ միջազգային հարաբերություններում թավշյա անկախություն է պաշտպանում։ Հետևաբար, ես կարծում եմ, որ Սեֆիլյանի կոչը աջակցություն է իշխանությանը, թավշյա անկախությանը և դեմ է հայտնի ուժերին, որոնք ակնհայտորեն նախկինում Հայաստանը հանձնել են, ինքնիշխանության որոշ մասեր՝ տնտեսական, քաղաքական, հանձնել են իմպերիային։ Իսկ հիմա էլ շարունակում են իրենց այդ քաղաքականությունը։ Հետևաբար, ես կարծում եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը՝ որպես կրտսեր գործընկեր, պետք է կանգնի իշխող կուսակցության կողքին։ Ես Սեֆիլյանի այդ հայտարարությունից դա եմ հասկացել, որ իրենք կանգնում են իշխանության կողքին՝ որպես կրտսեր գործընկեր»,- ընդգծեց Արշակյանը։

Մեր դիտարկմանը՝ ինչ դրսևորում կարող է ունենալ Սեֆիլյանի հիշատակած մոբիլիզացիան ու վճռական գործողություններ ասվածը, Արշակյանը պատասխանեց. «Իրենց շարքերի մոբիլիզացիա։ Ես մոբիլիզացիան հասկանում եմ հեռավար կարգով ցուցակագրվելը, իրենց կուսակցական ընկերների շարքերը թարմացնելը, գործընկեր կուսակցությունների հետ համագործակցությունը, որովհետև այլ՝ հանրային ակտիվ գործողությունները այս փուլում բացառված են։ Նույնն էլ, կարծում եմ՝ վճռական գործողությունների պահով։ Վճռական գործողությունների տակ էլ պետք է հասկանալ վճռական ցուցակ կազմելը, քանի որ զանգվածային միջոցառումները բացառված են, և եթե դու աջակցում ես իշխանությանը, պետք է լինես օրինապահ ու չխախտես սահմանված կանոնները»։

Ի՞նչ պետք է անի իշխանությունը, արդյոք պե՞տք է բռնի «Սասնա ծռեր»-ի մեկնած ձեռքը, հարցին էլ Արշակյանը պատասխանեց. «Պետք է հաշվի առնվի ազգային-ժողովրդավարական բևեռի մարտական ուղին։ Իշխանությունը պետք է որոշի՝ ինքը այդ վճռական ցուցակը որ գզրոցի մեջ է տեղավորելու՝ դաշնակիցների՞, համակիրների՞, գործընկերների՞, թե՞ կասկածելիների։ Իշխանությունը պետք է հայտարարություն անի, որից հետո մենք կկողմնորոշվենք։ Իշխանությունը մտածելու բան ունի, որովհետև մի կողմից այդ բևեռն է, մյուս կողմից՝ մեկ այլ բևեռ, որի շտուրմավիկները գրավել էին ԿԸՀ-ն 1996 թվականին։ Նրանց մարտական ուղին էլ է բավականին հետաքրքիր։ Այնպես որ, երկու բևեռ գոյություն ունի, և իշխանությունը այդ բևեռների մեջ պետք է իր վարքագիծը դրսևորի, կողմնորոշվի ու մեզ տեղյակ պահի, թե ինչ է անելու»։


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post
Таронеци
сообщение 24.6.2020, 22:19
Сообщение #3


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 29989
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83




Ո՞ր դեպքում և ե՞րբ Ազգային-ժողովրդավարական
բևեռը կմոբիլիզացնի ժողովրդին


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post
Таронеци
сообщение 25.6.2020, 21:25
Сообщение #4


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 29989
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83




Նախկինների մոբիլիզացիան և իշխանության
անկարողությունը. Արա Պապյան


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post
Таронеци
сообщение 28.6.2020, 22:06
Сообщение #5


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 29989
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83




Հայաստանը Սփյուռքի աչքերով. ճգնաժամը
և հաղթահարման անհրաժեշտությունը


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post

Reply to this topicStart new topic
1 чел. читают эту тему (гостей: 1, скрытых пользователей: 0)
Пользователей: 0

 



Текстовая версия Сейчас: 4.7.2020, 14:31
Геноцид армян Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more! Analitika.at.ua КАРАБАХ88
- История Армении и Карабаха, пресса, комментарии Acher.ru - Армянский сайт для друзей Армянское интернет-сообщество Miasin.RU Website about Liberated Territory of Artsakh

free counters