IPB

Здравствуйте, гость ( Вход | Регистрация )

 
Reply to this topicStart new topic
> Ինչպես Բուլղարիան դուրս եկավ ռուս-թուրքա, Դաս Հայաստա
Таронеци
сообщение 12.9.2015, 21:06
Сообщение #1


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 29727
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83



Ինչպես Բուլղարիան դուրս եկավ ռուս-թուրքական աքցանից. Դաս Հայաստանի համար
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ



Ռուսաստանն ինչպես որ կա

Օսմանյան կայսրությունից Բուլղարիան ազատագրելու համար զոհվել է 200 հազար ռուս, ուկրաինացի, ռումին ու մոլդավ: Հենց այդ քանակն ու ժողովուրդներն են թվարկված Սոֆիայում Ալեքսանդր Նեւսկու տաճարի մուտքի մոտ տեղադրված հուշատախտակին: Բայց ի՞նչ տեղի ունեցավ հետո:

Ռուսաստանն ամեն ինչ արեց Բուլղարիան իր կայսրությանը միացնելու, այսինքն՝ ինքնիշխան պետության ստեղծումը թույլ չտալու համար, եւ եթե դա տեղի ունենար, բուլղարներին դժվար թե հաջողվեր վերամիավորել մնացած տարածքները, քանի որ այդ դեպքում եվրոպական տերությունները դեմ կլինեին:

Ռուսական արքունիքը փորձում էր բուլղարական գահին նստեցնել մեկ ցարի եղբորը, մեկ իմերեթյան իշխանին, ընդ որում երկուսն էլ բարոյական հատկանիշներով աչքի չէին ընկնում: Հետո՝ 1886 թ., Բուլղարիայում ինտրիգներ կազմակերպվեցին իշխան Ալեքսանդր Բատտենբերգի դեմ:

Բուլղարական իշխան Բատտենբերգի դեմ ռուսոֆիլական հեղաշրջումից հետո կազմակերպվեց հակա-հեղաշրջում, եւ նրան կոչ արեցին վերադառնալ: Բատտենբերգի հրաժարումից հետո գահ բարձրացավ գերմանական իշխան Ֆերդինանդը, դառնալով Բուլղարիայի թագավորը ի հեճուկս ռուսական շահերի:

Ժամանակի ընթացքում Բուլղարիան ընդունեց պրոգերմանական ու պրո-ավստրոհունգարական կողմնորոշում: Ռուսները վրեժ լուծեցին բուլղարներից, մակեդոնական հայդուկների ձեռքերով սպանելով բուլղարացի ականավոր գործիչ, 1887-1894 թթ. Բուլղարիայի վարչապետ Ստեֆան Ստամբոլովին, որի արդյունքում պրո-գերմանական կողմնորոշումը միայն ուժեղացավ, իսկ պրո-ռուսական գործիչները ստիպված էին հեռանալ երկրից:

Ստեֆան Ստամբոլովը Բուլղարիայի հեղափոխական կոմիտեի ղեկավարն էր, ակտիվ մասնակցություն է ունեցել թուրքական լծի դեմ բուլղար ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին: Նրա սպանությունը զգալի հետք է թողել բուլղարական ազգային մտածողության վրա:

1912-ին Բալկանյան պատերազմների ժամանակ Ռուսաստանը վարում էր Բուլղարիայի դեմ ուղղված քաղաքականություն, ինչը հանգեցրեց նրա պարտությանը Թուրքիայի, Սերբիայի, Ռումինիայի, Հունաստանի ու Մոնտենեգրոյի կոալիցիոն զորքերից, որի արդյունքում Բուլղարիան կորցրեց իր տարածքի 40 տոկոսը, այդ թվում Մակեդոնիան, որը բաժանվեց Սերբիայի ու Հունաստանի միջեւ:

Մակեդոնիայի հարցում բուլղարների պահանջները մնում են: Համաշխարհային երկու պատերազմներում Բուլղարիան կռվում էր գերմանական բլոկի կողմից, թեեւ նրա զորքերը չէին մասնակցում Ռուսաստանի դեմ պատերազմին:

Բուլղարիայում կոմունիստական համակարգի գոյության ողջ ընթացքում ուժեղ պրոռուսական քարոզչություն էր տարվում, ինչը 90-ականներին հանգեցրեց հակառուսական արմատական տրամադրությունների:

Հետո Բուլղարիան հաջողությամբ անդամակցեց ՆԱՏՕ-ին ու Եվրոպական միությանը եւ հաճույքով մասնակցում է Սեւ ծովում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմական մանեւրներին ու նրանց դիրքերի ուժեղացմանը, թեեւ երկիրը չունի քիչ թե շատ նշանակալի զինված ուժեր:

Ռուսական քարոզչությունը պնդում է, թե Եվրատլանտյան կառույցներին անդամակցելը Բուլղարիային բարգավաճում չի բերել: Դա չի համապատասխանում իրականությանը, Բուլղարիային հաջողվեց դուրս պրծնել տնտեսական խառնաշփոթից ու փլուզումից:

Բուլղար ինտելեկտուալները կարծիք են հայտնում, որ թուրք փոքրամասնության խնդիրները եւ Թուրքիայի միջամտության քաղաքական առիթների ստեղծումը սերտորեն կապված են, եւ դրանում շահագրգռված է Ռուսաստանը, քանի որ այդ իրավիճակը եւ Թուրքիայից եկող սպառնալիքը հանգեցնում է Ռուսաստանից Բուլղարիայի կախվածությանը:

Սակայն երկրի մասնակցությունը ՆԱՏՕ-ին արմատապես փոխում է իրավիճակը Բալկաններում, ինչն արտահայտվում է ոչ միայն Բուլղարիայում, այլեւ Բոսնիայում ու Ալբանիայում:

Բուլղարական հասարակությունը հակասական է, կան շատ մարդիկ, ովքեր կոմունիստական ժամանակաշրջանում ունեցել են արտոնություններ ու փող, իսկ հիմա բարգավաճելու ոչ մի հույս չունեն, կապված կրթության բնույթի ու տարիքի հետ:

Երիտասարդ սերունդը գերազանցապես կողմնորոշված է Եվրատլանտիզմին եւ ըստ էության լիովին որոշում է երկրի արտաքին քաղաքական կուրսը:

Միեւնույն ժամանակ, ակտուալ պրագմատիզմին զուգահեռ, երիտասարդ սերնդի միջավայրում ամրացած են Ռուսաստանի ու ԽՍՀՄ էքսպանսիայի ժամանակաշրջանի պատմական անցյալի գաղափարներն ու հետեւանքները:

Հայտնի է դարձել, որ Բուլղարիան որոշել է ստուգել ռուսական ինքնաթիռները, որոնք իր տարածքով ուղղվում են Սիրիա: Նման որոշում է կայացրել Հունաստանը: Բնականաբար, աշխատում են ՆԱՏՕ-ի եւ Եվրոպական միության քաղաքական ու կազմակերպական մեխանիզմները:

Բուլղարիան 40-ամյա խորհրդային քարոզչությունից հետո կարողացավ մի կողմ նետել ռուսական գերակայության գաղափարները: Ռուսաստանի հետ Բուլղարիայի տնտեսական հարաբերությունները հասել են նվազագույնին:

Կոմունիստական համակարգի ապամոնտաժումից հետո Բուլղարիան չմեկուսացավ, եւ մինչ ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանն անդամակցելը երկրում տեղի ունեցան հետաքրքիր իրադարձություններ: Բուլղարիայում բավական ազդեցիկ դարձան գերմանա-ավստրիական քաղաքական ու հասարակական կազմակերպությունները, որոնք փորձում էին թույլ չտալ մոռացության տալ նախորդ փուլում գերմանական ազդեցությունը:

Սակայն խնդիրն ամենեւին գերմանական ազդեցության ուժեղացումը չէ, այլ հակառուսական տրամադրությունների ուժեղացումն ու Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցությունը թույլ չտալը:

Պետք է նշել, որ բուլղարական կուսակցությունները ներկայում շփումներ ունեն ոչ միայն Գերմանիայի, այլեւ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ: Նրանք մերժում են Գազպրոմի ֆինանսական ու այլ բնույթի առաջարկները: Այս կուսակցությունները հանդես են գալիս երկրում պրոթուրքական կուսակցության դիրքերի թուլացման օգտին եւ բավական քննադատաբար են վերաբերվում Ռուսաստանի քաղաքականությանը:

Բալկաններում հիմա շատ հակասություններ կան, եւ քաղաքական շատ ուժեր բավական տարօրինակ դիրքեր են գրավում, ինչը հատկապես վերաբերվում է Թուրքիային:

Միեւնույն ժամանակ, Բուլղարիայի, Խորվաթիայի եւ Ռումինիայի անդամակցումը Եվրատլանտիզմին, Սերբիայի, Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Ալբանիայի ձգտումերը դեպի ՆԱՏՕ եւ Եվրամիություն արմատապես փոխել են իրավիճակը տարածաշրջանում: Ի հայտ է եկել նոր քաղաքականություն եւ նոր հարաբերություններ երկրների միջեւ:


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post

Reply to this topicStart new topic
1 чел. читают эту тему (гостей: 1, скрытых пользователей: 0)
Пользователей: 0

 



Текстовая версия Сейчас: 15.10.2019, 0:34
Геноцид армян Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more! Analitika.at.ua КАРАБАХ88
- История Армении и Карабаха, пресса, комментарии Acher.ru - Армянский сайт для друзей Армянское интернет-сообщество Miasin.RU Website about Liberated Territory of Artsakh

free counters