IPB

Здравствуйте, гость ( Вход | Регистрация )

 
Reply to this topicStart new topic
> ՄԻՀՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր:
Таронеци
сообщение 24.12.2018, 21:48
Сообщение #1


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 28686
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83



Հայ արիները նշել են Միհր Աստծո տոնը եւ ձմեռային արեւադարձը


Այս տարի եւս ձմեռային արեւադարձին հայ արիները նշել են Հայոց արդարադատության աստված Միհրի տոնը: Դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Հայ Արիական Միաբանության ներկայացուցիչները 4 բոցկլտացող կրակներով դիմավորեցին արեւեծագը եւ միաժամանակ արեւագալը՝ Գառնո տաճարի հարակից ձորակում:

Ինչպես տեղեկացրին Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոնից, Միհրի Վերածնունդը երկրային տոների է վերածվում եւ նշվում է դեկտեմբերի 23-26-ն ընկած ժամանակահատվածում: «Այսօր տոնական օրերի բացումն էր եւ հայ արիներն առավոտ լուսո այցելեցին Գառնո տաճար, որը Միհր Աստծո տաճարն է, ապա վերադառնալով Գառնո ձոր, հայ արի քրմերի օրհնությամբ կատարեցին ծիսական արարողություն, որում փառաբանվեց Հայ Աստվածը, փառաբանվեց նաեւ ձմեռային արեւադարձից արթնացող ԱրէգԱկը, որը Միհր Աստծո Երկրային Խորհրդանիշներից է (Արեւ-Աստված), որպես Արդարության Լույսի Աղբյուր…

Օրվա երկրորդ կեսին հայ արիներին միացան համախմբված հեթանոս ազգայնականները եւ կատարվեց հերթական ծիսական արարողությունը եւ ծիսական մեծ կրակը վառվեց դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերից այրվող 4 կրակներից, որոնք այդ ընթացքում պատկերում էին խորհրդանշական քառանկյուն, որը որպես փակ համակարգ ներառում էր հայ արիների ազգային նպատակներն ու դրանց իրականացման հաղթական տեսլականը…

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները փառաբանեցին նաեւ Հայ Աստվածային Համակարգը եւ Տիեզերքի Արարչին: Այդ ժամանակ Միհրադարձի ծեսի եւ Ձմեռային արեւադարձի փառաբանությանը ընկերակցեց ներկաների խրոխտ պարը՝ Արեւապարը՝ հայացքներն ուղղված դեպի արեւելք, որի ընթացքում հայ արի քրմերը փառաբանման ծիսակարգ կատարեցին նաեւ Երկրում Հայ Ազգի ու Հայաստանի վերազարթոնքի ու հարատեւության, Տիեզերաաշխարհներում Հայ Տեսակի առաքելության վերագտնման ու իրականացման համար…

Միհր Աստծո Վերածննդի տոնական օրերը շարունակվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոնը հավելել է. «Հայերը իրենց Աստվածների տոնը որպես ծնունդ-վերածնունդ են հիշում ու նշում, քանի որ երկրային պատկերացումներուվ նշել են՝ Աստվածներին իրենց հոգում գոնե տարին մեկ անգամ վերզգալու նպատակով:

Ամենապարզ բացատրությամբ՝ արի հայերն ինչպես իրենց հարազատների ծնունդ են նշել ամեն տարի, այդպես էլ ցանկացել են իրենց մեջ վերածնել Հայ Աստվածներից յուրաքանչյուրին՝ դա նշելով իբրեւ հոգեսնող ծնունդ կամ վերածնունդ:
Պարզ է, որ Հայ Աստվածները նոր չեն ծնվում եւ Աստվածները չեն էլ առհասարակ չեն մահանում, քանզի ՆՐԱՆՔ Արարչածին Տիեզերական Հավերժող Զորություններ են: Եվ ինչպես նշվեց, պարզապես հայ մարդը (այլ մարդիկ) ամեն տարի նշում է իր Աստվածների ծնսւնդ-տոնը՝ դրանով փառավորվելով եւ փառաբանելով ՆՐԱՆՑ ծնունդը:

Իսկ առհասարակ Աստվածներին եւ Տիերզերքի Արարիչին, Ով Աստվածներին Արարողն է նաեւ… պետք է հիշել եւ հիշում ենք ամեն օր, ինչը ոչ միայ հոգու պարտքն է…»։


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post

Reply to this topicStart new topic
1 чел. читают эту тему (гостей: 1, скрытых пользователей: 0)
Пользователей: 0

 



Текстовая версия Сейчас: 21.1.2019, 17:43
Геноцид армян Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more! Analitika.at.ua КАРАБАХ88
- История Армении и Карабаха, пресса, комментарии Acher.ru - Армянский сайт для друзей Армянское интернет-сообщество Miasin.RU Website about Liberated Territory of Artsakh

free counters