![]() |
Здравствуйте, гость ( Вход | Регистрация )
![]() |
![]()
Сообщение
#1
|
|
![]() Кот, Джеймс Кот! ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Группа: Uzer Сообщений: 16305 Регистрация: 16.5.2008 Из: 2300 метров над уровнем моря. Пользователь №: 288 ![]() |
-------------------- Сижу, никого не трогаю, починяю примус...
|
|
|
![]() |
![]()
Сообщение
#61
|
|
![]() Senator ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Группа: Uzer Сообщений: 32430 Регистрация: 10.2.2008 Пользователь №: 83 ![]() |
Конечно, выеладывай!
-------------------- "Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ, Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար... Ռափայել Պատկանյան Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян |
|
|
![]()
Сообщение
#62
|
|
![]() Magister ![]() ![]() ![]() ![]() Группа: User Сообщений: 2516 Регистрация: 3.1.2010 Из: земли предков Пользователь №: 3302 ![]() |
ՆՈՅԻ ԱԳՌԱՎՆԵՐԻՆ
Ո՞Ւր եք շտապում, ով խաբված ջրեր, Մեզ ծարավ թողած՝ ո՞ւր եք շտապում, Սևանն է քաշում ծով կարոտը ձեր՝ Դուք ո՞ւր եք օտար ծովերը թափվում: Անուշ է թվում ձեզ կանչող հեռուն, Բայց դուք կկորչեք ծովերում օտար, Դարձեք՝ ծովանա թող հայոց առուն, Մի՞թե մոր գիրկը նեղ է ձեզ համար... Ախ, մի՞թե նեղ է, որ դուրս եք փախչում, Բայց դուք կկորչեք ծովերում օտար, Ձեր կույր կորուստով իմ հույսն է կորչում՝ Դառնում ծովասույզ մի ջաղացաքար: Դարեր գաղթել ենք, հիմի՞ էլ գաղթենք, Երբ որ ծաղկել է մայր Հայաստանը, - Մայր լեզվի կռվում է ինչո՞վ հաղթենք, Երբ մեծ Մաշտոցի զորքն է նոսրանում: Ո՞վ է ձեր խելքը հեռվից գողանում, Այս ո՞ւր եք չվում մայր հայրենիքից, Մեզ Ավարայրում մենակ եք թողնում, Մի՞թե մայր ազգը սուրբ չէ "ճոխ" կյանքից: Այս ո՞ւր եք փախչում, խելագար ջրեր, Մեր բուռ հողն էլ ծով ծարավ թողած, - Դարձեք, ետ վազեք, որ դարձնենք անմեռ Թեկուզ հայրենի մի խեղճ ջրաղաց: Օտար ծովերն են ձեզնով քաղցրանում, Բայց դառնանում է ծովակն հայրենի, - Ո՞Ւր եք ձեր ոսկի ջրերը տանում, Ո՞Ւր եք մեռցնում լեզուն մայրենի: Մեր ամենասուրբ կռվից եք փախչում, Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա, Ձեզ հետ մայրենի լեզուն է կորչում, Վարդանն է ճչում, ես գոչն եմ նրա: Ախ, անմիտ ջրեր, ո՞ւր եք շտապում, Մի՞թե կարոտ են օվկիանները ձեզ, - Դարձեք... Սևանը ձեզ է պապակում, Կանչում՝ Սահարա անապատի պես: Մայրենի լեզուն ինչպե՞ս կարկաչի, Երբ որ չխոսես քո հայոց լեզվով, Երբ աղբյուրի պես՝ ծովերում կորչի, Էլ ո՞վ քեզ կտա Մասիսդ, էլ ո՞վ: Դուք հայոց ազգի հավերժն եք թաղում, Ձեր օրվա կյանքում՝ գրկում օտարի, Ահա թե, հայեր, ինչո՞ւ չի շողում Մասիսի ձյունը՝ թագս վիթխարի: Իմ պանդուխտ ջրեր, զուր եք շտապում, Դարձեք, տուն վազեք, մեր մուրազ ջրեր, Ինչո՞ւ եք օտար կնոջ գիրկ թափում Հայ կույսի բաժին կյանքն ու գանձը ձեր: Ինչո՞ւ Կանադա, ի՞նչ Ամերիկա, Երբ թեկուզ մի բուռ Հայաստանը կա, Տուն աղավնացեք, Նոյի ագռավներ, Կկորչեք, որպես գայլախեղդ գառներ... Մեր ամենօրյա կռվի՞ց եք փախչում՝ Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա, Ինչից խռով եք՝ ինձ էլ է տանջում, Գեթ Արարատից խռով միք մնա: Հովհաննես Շիրազ |
|
|
![]()
Сообщение
#63
|
|
![]() Magister ![]() ![]() ![]() ![]() Группа: User Сообщений: 2516 Регистрация: 3.1.2010 Из: земли предков Пользователь №: 3302 ![]() |
ՀՐԱՇՔ
Երազիս մեջ դուռը զարկին - Ո՞վ է ասի ներսից ես, Դրսից ինչ որ պառաւ մի կին Ասաց «Մատաղ լինեմ քեզ»... Մի կտոր հաց ողորմացիր, Աղքատ կին եմ, որբ, անտեր, Ու ես իսկույն դուռը բացի՝ Հրաշք... մեռած մայրիկս էր: Սարսափեցի, բայց գիրկն ընկա, Մայրս ասաց, «ես եմ, ես, Քեզ փորձելու համար եկա, Հո չի՜ փոխել կյանքը քեզ: Մուրացկանի տեսքով եկա, Որ աշխարհն էլ իմանա՝ Տե՜ղն է խիղճդ, խիղճդ որդիս, Թէ՞ մեռել է ինձ հետ նա...» Երազիս մէջ հորս տեսա՝ Մորս նման հայտնւեց, Խինդ ու վախով գիրկը հասա, Շիրիմից ելավ ինձ գրկեց: Հեկեկացինք դառն ու անուշ, Հայրս նայեց իր չորս դին, Արագածին նայեց քնքույշ, Ասաց՝ կապրի իմ որդին... Բայց երբ նայեց Արարատին՝ Ինձ խեթ նայեց հայրս ծեր, - Էլ ինչո՞վ ես դու իմ որդին, Երբ կիսատ է տունը մեր: Վշտից նորից մեռավ հայրս, Ասաց՝ «որդիս, թէ կուզես Հողը թեթև լինի վրաս Տունս կիսատ չթողնես...» ................................ Պիտի ելնեմ Մեծ Մասիսի Աստվածամերձ գագաթին, Որ վրեժիս հրաբուխը Թքեմ թուրքի ճակատին, Որ տենչում է իր դարավոր Ոխը նորից հորձանել, Նորափետուր Երևանս Նորից գաղտնի կործանել, Սակայն ինչ էլ, ինչ էլ լինի, Աստված ինքն էլ չգթա, Յոթնահողով Հայաստանի Տունդ կիսատ չի մնա... Հովհաննես Շիրազ |
|
|
![]()
Сообщение
#64
|
|
![]() Magister ![]() ![]() ![]() ![]() Группа: User Сообщений: 2516 Регистрация: 3.1.2010 Из: земли предков Пользователь №: 3302 ![]() |
Ախր ես ինչպես վեր կենամ գնամ, Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ: Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան, Ախր ուրիշ տեղ հորովել չկա, Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում Սեփական հոգին խորովել չկա, Ախր ուրիշ տեղ Սեփական բախտից խռովել չկա: Ախր ես ինչպես վեր կենամ գնամ, Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ: Ախր ուրիշ տեղ Հողի մեջ այսքան օրհնություն չկա, Այսքան վաստակած հոգնություն չկա: Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև, Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա: Ախր ուրիշ տեղ տեղահան եղած, Եկած ուսերով Արագած սարի Ուսերին հենված Սասնա տուն չկա: Ախր ուրիշ տեղ Ամեն մի քարից, առվից, ակոսից Իմ աչքերով իմ աչքերին նայող Մանկություն չկա Ախր ես ինչպես վեր կենամ գնամ, Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ, Ախր ես ինչպես ապրեմ առանց ինձ: ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ |
|
|
![]()
Сообщение
#65
|
|
Magister ![]() ![]() ![]() ![]() Группа: User Сообщений: 1307 Регистрация: 18.12.2011 Из: Псков Пользователь №: 6591 ![]() |
Цитата ԽՈՍՔ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՄԱՏՅԱՆԻՆ
Իմ սուրբ Նարեկ, Քո զորությամբ ամենատես Այնպես արա, որ ազատես մեզ Այս անտեր տերությունից, Երկրե երկիր թափառելու Մեր այս անտեր թերությունից, Որ քոչում ենք, բախտին հրում, Մեր թշնամուն հողը թողած, ՈՒր աճյուններն են անթեղած Նվիրական նախնիների: Չե այս հողը մեզ չի ների ՈՒ փոխանակ հողին կառչենք ՈՒ հարատեւենք հողի նման Գռոշի պես պիտի կորչե՞նք Մեր շատ սիրած փողի նման: Դու մեր հոգու Թարգման մատյան ԵՒ մեր ոգու ցասման մատյան Քո զորությամբ դիվահարած այնպես արա Որ մեր դեմ ելած բոլոր դէվերը կարկամեն Որ ազգը մեր ապրի հավետ ու հավիտյան Հավիտյանս հավիտենից՝ Ամեն: Պատմաբան Ալբերտ Մուշեղյան |
|
|
![]()
Сообщение
#66
|
|
![]() Senator ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Группа: Uzer Сообщений: 32430 Регистрация: 10.2.2008 Пользователь №: 83 ![]() |
![]() Поэт, переводчик, литературовед, член-корреспондент Академии педагогических и социальных наук РФ, обладатель Золотой Пушкинской медали, медалей Лермонтова, Брюсова, Шолохова и высокого звания «Эксперт Союза переводчиков России» Ашот Сагратян. СТРАНА НАИРИ
Вот склоны гор пасут камней отары. Вот неба клок ущелье зацепил. Стоит полуразрушенный и старый Когда-то храм… Развалины без сил. Крутые тропы. Осыпи. Обрывы. Воды ущелий нежные извивы… И горный край: всё тот же исполин. В него текут ветра тысячелетий И реки крови… памяти текут… Здесь и орлов одних и тех же встретишь, И пущен будешь временем в раскрут. Всё при тебе – дерев скупые купы, Сосущие кореньями из скал Земное притяжение… Уступы Дают уравновешенность вискам… Горбом надежды подпирая небо, Медвежьи затаились здесь углы, Здесь воедино слиты быль и небыль В застывшую скульптуру диких глыб… Озноб и зной, они тут рядом ходят. Событий редких встрепенётся рябь, И, тотчас, отражённая природой, Развернётся тоски земная хлябь. Моим рисункам десять тысяч лет, Ещё когда я пребывал в пещере, Не приобщённый к божествам и вере, Я знал, что без искусства жизни нет: Рисунок мой задумчив был и прост, И я творил неистово на камне И душу, возмужавшую с веками, Изображал, как быт свой – в полный рост. Природа перспективу мне дала, А мой рисунок был однолинейным, И сам я молодым, небезыдейным И дерзким, как и все мои дела. Вначале мне годились валуны. Начав писать куском обсидиана, Сегодня я вожу рукой Сарьяна, А раньше создал календарь луны. Моим рисункам десять тысяч лет, А сколько их история слизала, Вонзавшая в меня измены жало, А я творю и мне спасенья нет. -------------------- "Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ, Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար... Ռափայել Պատկանյան Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян |
|
|
![]()
Сообщение
#67
|
|
![]() Senator ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Группа: Uzer Сообщений: 32430 Регистрация: 10.2.2008 Пользователь №: 83 ![]() |
А это стихотворение неизвестного поэта из 1920-го года, перевод с армянского.
И это стихотворение, невзирая на неизвестность автора, имеет своё место в армянской позии. И свою непреходящую ценность и значение. СОСЕД Али наш добрый был сосед, -------------------- "Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ, Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար... Ռափայել Պատկանյան Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян |
|
|
![]()
Сообщение
#68
|
|
![]() Senator ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Группа: Uzer Сообщений: 32430 Регистрация: 10.2.2008 Пользователь №: 83 ![]() |
Рафаэл Патканян. Полтора века прошло, а актуальность сохранилась.
ՀԱՅԵՐՈՒՍ ԹՈՒՔԸ Դուն խելոք, հաշուով վաճառական ես, Միւլք, փող ու ապրանք, կ'ասեն՝ շատ ունես. - Բայց թէ փողէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ, Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան։ Քաջ ես, լըսել ենք, ինքըդ մեծաւոր, Անուն յաղթողի ունես փառաւոր. Բայց թէ թըրէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ, Թըքել ենք քու ալ, թըրիդ ալ վըրան։ Ի վերուստ քանքար քեզի տուած է, Հեղինակ անունըդ աշխարհ փըռուած է. Բայց թէ գըրչէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ, Թըքել ենք քու ալ, գըրչիդ ալ վըրան։ Հեռատես մըտքով դուն զարդարեցար, Հըզօր իշխանի սիրելին դարձար. Բայց թէ մըտքէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ, Թըքել ենք քու ալ, մըտքիդ ալ վըրան։ Բանուկ ու ճարտար դուն ունիս ձեռքեր, Շատ կը յօրինես թանգագին բաներ. Բայց թէ ձեռքէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ, Թըքել ենք քու ալ, ձեռքիդ ալ վըրան։ Երկինք շնորհեցին քեզ լեզու ճարտար, Քարոզչի ստացար հըռչակ ու հանճար. Բայց թէ լեզվէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ, Թըքել ենք քու ալ, լեզվիդ ալ վըրան: Մեծ ուսում առիր, եղար գիտնական, Գովքովըդ լըցուած է մարդոց բերան. Թէ ուսումէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ, Թըքել ենք քու ալ, ուսմանդ ալ վըրան: Կու տամ քեզ պատիւ, կ'ունենաս դու յարգ, Ու կը դընեմ քեզ ազնիւ մարդոց կարգ, Երբ օրորանէդ մինչեւ գերեզման Միակ ձըգտմունքըդ լինի ՀԱՅԱՍՏԱՆ։ -------------------- "Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ, Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար... Ռափայել Պատկանյան Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян |
|
|
![]()
Сообщение
#69
|
|
![]() Senator ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Группа: Uzer Сообщений: 32430 Регистрация: 10.2.2008 Пользователь №: 83 ![]() |
Մեր երակներում արյունն է հայի
Իսկ մեր սրտերում սեր կա ահռելի Մեր հոգիներում ձայնն է պապերի Իսկ երազներում հողը հայրենի։ Մեզ շատ տանջեցին ազգերը վայրի Մեր տված սերը տվեցին սրի Մեզ սուտ խոստումներ տվեցին ոմանք Ու մեզ թողեցին դաշտում մեն մենակ։ Էլ չի ներելու հայը տականքին Էլ չի տրվելու հողը օտարին։ Ու չենք հանդուրժի վարքն օտարների Որ չկեղտոտվի կյանքը հայեցի։ Հայը չի լինի ել բաժան բաժան Այլ լինելու է ազգս միաբան ։ Ու թող վախենան ցեղերը վայրի Որ չտրորեն հողս հայրենի։ Սերյոժա Կարապետյան -------------------- "Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ, Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար... Ռափայել Պատկանյան Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян |
|
|
![]()
Сообщение
#70
|
|
![]() Senator ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Группа: Uzer Сообщений: 32430 Регистрация: 10.2.2008 Пользователь №: 83 ![]() |
Какие времена, такая и поэзия...
Lev Dmitrich «Коридор» Вот скоро мы откроем коридор. Салам, турецкий помидор. Любой фанатик, взяв топор, Исполнит страшный приговор. Ильхам нам будет прокурор, Лавров ещё, как ревизор. И мы тогда начнём террор, Веками будет длиться спор. Все, как хотел кремлевский вор, Открыв насильно коридор. -------------------- "Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ, Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար... Ռափայել Պատկանյան Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян |
|
|
![]()
Сообщение
#71
|
|
![]() Senator ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Группа: Uzer Сообщений: 32430 Регистрация: 10.2.2008 Пользователь №: 83 ![]() |
-------------------- "Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ, Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար... Ռափայել Պատկանյան Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян |
|
|
![]() ![]() |
Текстовая версия | Сейчас: 6.6.2023, 18:42 |