IPB

Здравствуйте, гость ( Вход | Регистрация )

> Арам "Арамо" Торгомян, Командир.
Фидель
сообщение 5.5.2012, 20:23
Сообщение #1


Senator
********

Группа: Moderator
Сообщений: 6115
Регистрация: 9.12.2009
Из: Московская обл
Пользователь №: 3161




АРАМО. РАЗДУМЬЕ О...




Никто не посмеет отдать врагу даже метр армянской земли, так как каждый ее миллиметр освящен пролитой армянской кровью. Мы свое дело сделали на поле боя, и окончательное решение вопроса предоставили политикам и дипломатам. Если они посмеют ошибиться, мы вернемся и оформим окончательное решение вопроса своими методами.
Арам Торгомян "Арамо"


Сообщение отредактировал Фидель - 7.5.2012, 0:30
Go to the top of the page
 
+Quote Post
2 страниц V   1 2 >  
Start new topic
Ответов (1 - 19)
ДАВИД
сообщение 6.5.2012, 11:09
Сообщение #2


Senator
********

Группа: User
Сообщений: 6654
Регистрация: 16.1.2008
Из: Да тут где то...
Пользователь №: 54



Цитата(Фидель @ 5.5.2012, 21:23) *
Никто не посмеет отдать врагу даже метр армянской земли, так как каждый ее миллиметр освящен пролитой армянской кровью. Мы свое дело сделали на поле боя, и окончательное решение вопроса предоставили политикам и дипломатам. Если они посмеют ошибиться, мы вернемся и оформим окончательное решение вопроса своими методами.

Именно так!!!


--------------------
Для разговора с Богом мне посредники не нужны.
Go to the top of the page
 
+Quote Post
Фидель
сообщение 6.5.2012, 13:07
Сообщение #3


Senator
********

Группа: Moderator
Сообщений: 6115
Регистрация: 9.12.2009
Из: Московская обл
Пользователь №: 3161






Но те, которым в дружной встрече
Я строфы первые читал...
Иных уж нет, а те далече,
Как Сади некогда сказал.
Go to the top of the page
 
+Quote Post
Фидель
сообщение 29.10.2012, 22:34
Сообщение #4


Senator
********

Группа: Moderator
Сообщений: 6115
Регистрация: 9.12.2009
Из: Московская обл
Пользователь №: 3161




"Armenian national army" NGO head Aramo Torgomyan at Armenan Genocide Memorial
Go to the top of the page
 
+Quote Post
Фидель
сообщение 11.1.2013, 11:57
Сообщение #5


Senator
********

Группа: Moderator
Сообщений: 6115
Регистрация: 9.12.2009
Из: Московская обл
Пользователь №: 3161




HAB.ARAMO
Go to the top of the page
 
+Quote Post
Арагорн
сообщение 11.1.2013, 14:01
Сообщение #6


Senior
**

Группа: User
Сообщений: 854
Регистрация: 21.2.2009
Из: Раша
Пользователь №: 1398



Честь и слава павшим ребятам.

Долгих лет жизни живым ребятам из отряда Арамо.

эх аж слезу пробило,молодость вспомнил.


--------------------
9 МАЯ день освобождения ШУШИ.

"У Армянина,кроме турка и выше турка,врага нет,и месть Армянина справедлива и божественна.:ШАГАН НАТАЛИ.









Go to the top of the page
 
+Quote Post
Фидель
сообщение 20.3.2013, 16:07
Сообщение #7


Senator
********

Группа: Moderator
Сообщений: 6115
Регистрация: 9.12.2009
Из: Московская обл
Пользователь №: 3161




Ավաղ այս հերոսի մասին ընդհանրապես չի խոսվում այսօր, դեռ հակառակը անարժան մարդիկ ցեխ են շպրտում նրա վրա...
Նա Ռազմիկ Վասիլյանն է, ով մի խումբ տղաների հետ ստեղծեց Հայոց ազգային բանակ (ՀԱԲ) ռազմական միավորումը, որը հետագայում քայքայվեց ու պառակտվեց ժամանակի նենգ մարդկանց ձեռքով:
Go to the top of the page
 
+Quote Post
Фидель
сообщение 20.5.2013, 23:28
Сообщение #8


Senator
********

Группа: Moderator
Сообщений: 6115
Регистрация: 9.12.2009
Из: Московская обл
Пользователь №: 3161




ՌԱԶՄԻԿ ՎԱՍԻԼՅԱՆ - ՀԱԲ RAZMIK VASILYAN - HAB Размик Василян
Go to the top of the page
 
+Quote Post
Фидель
сообщение 28.6.2013, 18:25
Сообщение #9


Senator
********

Группа: Moderator
Сообщений: 6115
Регистрация: 9.12.2009
Из: Московская обл
Пользователь №: 3161




Надо же! А я думал что у меня нет фото тех лет! Забавно.Кажется это весна 91.
Хоть убей не помню по какому поводу кулаки поднимали. Помню мы как раз , не помню откуда приехали. Кажется из Сисяна smile.gif
Я две ночи спал на переднем пассажирском уазика!Со всеми вытекающими! smile.gif
В рамке Манукян Самвел. Погиб в 91 в Ноемберяне! Первая безвозвратная потеря нашего отряда! Он был настоящим отморозком! В хорошем смысле этого слова! smile.gif
Земля пухом брат!
Go to the top of the page
 
+Quote Post
Фидель
сообщение 29.6.2013, 1:44
Сообщение #10


Senator
********

Группа: Moderator
Сообщений: 6115
Регистрация: 9.12.2009
Из: Московская обл
Пользователь №: 3161






Հաճախ անցյալը մխրճվում է ներկայի մեջ ու այրում ապագա տանող բոլոր կամուրջները...
Не стало Норика Мкртчяна. Земля пухом брат.

Сообщение отредактировал Фидель - 29.6.2013, 23:34
Go to the top of the page
 
+Quote Post
Фидель
сообщение 15.9.2013, 14:06
Сообщение #11


Senator
********

Группа: Moderator
Сообщений: 6115
Регистрация: 9.12.2009
Из: Московская обл
Пользователь №: 3161



ԽՈՆԱՐՀ ՈՒ ԼՈՒՌ ԽԱՉՔԱՐԵՐ

ԽՈՆԱՐՀ ՈՒ ԼՈՒՌ ԽԱՉՔԱՐԵՐ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանի աշխատասենյակում զրույցի են բռնվել պատերազմի բովով անցած տղաները: Հիմնական խոսակցությունը Նորիկ Մկրտչյանի մասին է, որի մահվան լուրը հիշողությունների գիրկն է տարել նրանց: Սեղանին Նորիկի վերջին լուսանկարն է, որն արվել է հենց այստեղ` Գրիգորի աշխատասենյակում: Գրիգոր Սարիբեկյանն է, Նորիկը, «ՀԱԲ-ի Արամոն»` Արամ Թորգոմյանը, և էլի ուրիշներ:

-Սկզբունքային էր, հայրենասեր, միայնակ 100-ի դեմ դուրս կգար, որձ տղա էր,- ասում է Գ. Սարիբեկյանն ու արտասանում տողեր իր բանաստեղծություններից.

-Ես զենք վերցրի`

Արյամբ ժառանգված, ինձնից խռոված

Երազանքիս հետ հաշտվելու համար…

-Հաճախ էր գալիս, նստում, զրուցում էինք, վերհիշում անցածը,- ասում է Գ. Սարիբեկյանը:

-Թոշնում են, գնում, հալվում են տղաները, խաղաղության ժամանակ ծանր է ընկերոջ կորուստը, – ասում է «ՀԱԲ-ի Արամո» ջոկատի հրամանատար, գնդապետ Արամ Թորգոմյանը – հայրենասեր էր Նորիկը, իր հերոսներն էին Անդրանիկը, Նժդեհը: Ապրում էր, կռվում հերոսաբար` ամեն պահ մահը աչքի առաջ…

Նորիկ Մկրտչյանի` Նոր Նորքում գտնվող հայրական տանն ենք: Այստեղ են ծնվել Արամայիս և Քնարիկ Մկրտչյանների Լևոն, Լենա, Նորիկ երեխաները: Արամայիս հայրը ծառայող էր, մայրը` բուժաշխատող. ապրում էին, ինչպես բոլորը: Ծնողները արմատներով Գառնիից էին, և նախնիների ծննդավայրի հետ կապը կար: Երեխաների հետ հաճախ էին լինում այնտեղ: Առանց այդ էլ պատմական հնագույն հուշարձաններով հարուստ բնակավայրի պատմություններին երբ հայրն ավելացնում էր 20-րդ դարասկզբի իրադարձությունները, պատմում էր Գառնիի խմբապետերից, նրանց հայրենասիրական գործերից, հերոսական կռիվներից, եղբայրների հոգում բոցավառվում էր հայոց հին ու անցած օրերի փառքը:

Եվ երբ սկսվեց Արցախյան ազատագրական պայքարը, ու հայրն արդեն կյանքից հեռացել էր, երկու եղբայր զինվորագրվեցին այդ սուրբ գործին:

-Մայրս ամեն անգամ կռիվ ճանապարհելիս ասում էր` խնդրում եմ ինձ մենակ չթողնեք, տուն կվերադառնաք ողջ ու առողջ, – վերհիշում է քույրը:

Իսկ մարտական ընկեր Արտաշ Մկրտչյանը ավելացնում է.

-Կռվի մեկնելիս երկու եղբայր վիճում էին, մեկը մյուսին փորձում էր համոզել, որ մնա: Կրտսերը Նորիկն էր, որի 18 տարին նոր-նոր էր բոլորել ու այնքան հասուն էր, այնքան բանիմաց, մեր պատմությանը քաջածանոթ:

Տղաները հիմնականում խոսում են Նորիկից: Պատերազմից հետո ապրում էր հին վերքերի մրմուռով, երկրորդ կարգի հաշմանդամ էր: Եվ հիմա ընկերները տխուր են ու լուռ:

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում է հոգեհանգստյան արարողությունը: Այցելուները բազմաթիվ են: Գալիս, ներս են մտնում, իրենց հարգանքի տուրքը մատուցում ու դանդաղ քայլերով դուրս գնում: Մարտական ընկերները խումբ-խումբ պտտվում են եկեղեցու բակում, նորից ներս մտնում ու զինվորի նման կանգնում իրենց ընկերոջ կողքին:

Ներսում հոգևոր երաժշտություն է, հոգեզմայլ. խաղաղ հնչյուններ.

-Ամենասուրբ Երրորդություն

Տուր աշխարհիս խաղաղություն…

Երգում է Լուսինե Զաքարյանը: Մահվան մահճում պառկած է Նորիկը: Եռագույնը առջևում է: Խորանին Տիրամայրն է: Ներքևում բարձիկների վրա Նորիկի ստացած պարգև մեդալներն են` «Մարտական ծառայություն», «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Մայրական երախտագիտություն», «Զորավար Անդրանիկ»… և այսպես 20-ից ավելի պարգևներ…

Ու մտովի այդ պարգևները քեզ տանում են Նորիկ Արամայիսի Մկրտչյանի անցած մարտական ճանապարհով…

Անդամագրվելով ՀԱԲ-ի «Արամո» ջոկատին` մասնակցել է ՀՀ-ի և ԼՂՀ-ի սահմանային մարտերին` Աղբուլաղ, Խնձորեսկ, Կոռնիձոր, Խոզնավար, Երասխ, Վարդենիս, Սիսիան, Մատաղիս, Բուզլուխ, Էրքեջ…Այսպես մինչև 1992 թվականը: Հիշատակված բնակավայրերը թվարկեցի ըստ հերթականության, սակայն կան բնակավայրեր, որտեղ երկու անգամ է եղել Նորիկը:

1992 թվականի հունվարից եղել է «Արծիվ-24» գումարտակի (հրամանատար՝ գնդապետ Սամվել Հովսեփյան` «Ադմիրալ») Նորքի տղաներից կազմված վաշտի հրամանատարը:

Եվ նորից սկսվում է Արցախի և Հայոց բնակավայրերի անունների շարքը, որտեղ մարտնչել են գումարտակի տղաները և նրանց հետ Նորիկը` Ղարադաղլու, Խոջալուի ազատագրում, Ոսկեպար (որտեղ վիրավորվել է), Լաչինի ազատագրում, Կապան, Կարմիրավան, Գորիս, Լաչին Ղոչազ, Կուբաթլու, Շուռնուխ, Մուրադխանլի, «Կոբրայի» դիրքերը, Օմար, Եղնիկներ, Մարտակերտ, Ֆիզուլի, Հորադիզ…

Սուրբ Սարգիս եկեղեցում հոգեզմայլ աստվածային երաժշտություն է: Երգում է Լուսինեն, ու հիշում եմ բանաստեղծ Վահագն Դավթյանին, որ երգչուհուն բնորոշել էր այսպես` «Երգող խաչքար»:

Նայելով ազատամարտիկներին, վիրավոր տղաներին, որոնք խոնարհաբար անցնում էին իրենց ընկերոջ կողքով, կանգնում հանց պատվո պահակախմբի զինվոր, մտքովս նրանց պատկերացնում, նմանեցնում եմ դարերից եկած մեր խաչքարերին, եկեղեցիներին:

Խոնարհված խաչքար, խոնարհված եկեղեցի` մեր հոգևոր հայրերը երբեք չեն օգտագործել քանդված, ավերված բառերը ոչ աշխարհիկ կառույցների՝ եկեղեցիների ու խաչքարերի համար: Եվ մեր ազատամարտի տղաներին ես ուզում եմ բնորոշել որպես խոնարհ եկեղեցի ու խաչքար…

Նրանց մարմինները բզկտված են գնդակներից, արկերից, այրված են արևից, սառնամանիքից, և նրանք նմանվել են ոչ թե ավերված, քանդված շինությունների, այլ խոնարհ եկեղեցու և խաչքարի…Ու թե անգամ գնդակն ու արկի բեկորը նրանց մարմնից մի մասնիկ են տանում` նրանք չե՛ն քանդվում, նրանք չե՛ն ավերվում` աստիճանաբար խոնարհվում են մայր հողին…

Ու Եռաբլուրում զինվորական նվագախմբի հնչյունների տակ Նորիկին ընդունում է մայր հողը, ընդունում են իր մարտական ընկերները: Իսկ ապրողների լռությունից պոկված խոսքերից ամբողջանում է նրա կերպարը.

Սամվել Հովսեփյան (Ադմիրալ). – Նորիկի նման տղաները ազգային արժեք են, մասունք, որոնց համար ընտանիքից մինչեւ զինանշան ու օրհներգ սրբություն է: Վերջին հրաժեշտի այս արարողությունները նկարահանվում են, որպեսզի Նորիկի երեխան` Արամը, վաղը, մյուս օրը ճանաչի իր հերոս հորը…

Նորիկը հերոս էր…եթե ադրբեջանցիները այսօր 120-ից ավելի հերոսներ ունեն` նրանք վազքի, գլուխն ազատելու հերոսներ են: Իսկական հերոսները մեր տղաներն էին, Նորիկը…

Արտաշ Մկրտչյան. – Անշահախնդիր էր, իսկական ազգի նվիրյալ, ընկերասեր էր. մի կտոր հացը պետք է կիսեր ընկերոջ հետ, չէր սիրում լուսանկարվել, խոսել (ինչպես մեր բոլոր տղաները), լուռումունջ մեր գործն էինք կատարում:

Սայաթ Առաքելյան. – Երբ որդու` Արամի հետ տեղ էինք գնում, ասում էր, որ լսենք հայրենասիրական երգեր, պատմենք մեր տղաների հերոսություններից:

Գագիկ Խաչատրյան. – Աստղով տղա էր, գառնեցի իր նախնիների իսկական ժառանգ:

Վալերի Միխայելյան. – Որպես մարդ, որպես ընկեր` վստահելի, ապահով: Բացի իրենից, բոլորի մասին մտածում էր: Միշտ կանգնում էր ամենադժվար դիրքերում: Վախ չուներ: Երբ հեռուստացույցով հերթականությամբ թվարկեցին «Շահումյանի վիշկեն» գրաված տղաների անունները, ես զանգեցի, ասացի, որ մեր անունները չկան, Նորոն իրեն հատուկ բարությամբ պատասխանեց.

-Ոչի՛նչ, կարևորը հայի անուն-ազգանուններ են եղել…

Նորոյի նման տղաներին պետք է պետության կողմից հոգացություն, աջակցություն…

Հովհանես Նիկողոսյան. -Նորիկը խղճի հիվանդ էր, բացի իրենից՝ բոլորի մասին մտածում էր…

Եվ պատերազմական հուշերը քաղցր անուններ, քաղցր հուշեր են արթնացնում: Սամվելի, Արայիկի, Սահակի, Սեյրանի, Անդրանիկի, Ռաֆիկի, «Բոցմանի», Սարգիսի, Արթուրի, Վալերիի, Ռուբիկի, Գևորգի հիշողություններում կա ցավ ու ափսոսանք, կա վիշտ ու միևնույն ժամանակ հպարտություն…

Նորիկի Լենա քրոջ աղջիկը (որը շատ է կապված եղել քեռուն) պատմում է, որ մեկ ամիս առաջ Նորիկը կարծես կանխազգալով իր մահը` շրջել է իր մարտական ճանապարհով, եղել է այն վայրերում, որտեղ մարտնչել է իր ընկերների հետ: Եվ ոչ մի տեղ տանը չի քնել, պառկել է բաց երկնքի տակ ու զրուցել աստղերի, լուսնի, այդ վայրերում զոհված իր ընկերների հետ: Տեսնես՝ ի՞նչ է մտորել Նորիկ Մկրտչյանը հայրենի եզերքներին… Սակայն ինչ էլ մտորել է` նրա խոհերը լուսավոր են եղել` հուսազեն ու հավատով լեցուն…

Սիրելի՛ Նորիկ, խաղաղություն հոգուդ և համբերություն հարազատներիդ, մարտական ընկերներիդ, որոնց պատմությունները քո մասին մի ամբողջական վեպի համար են…

Այսպես գրվեց, որովհետև դու չփշրվեցիր, չքանդվեցիր, այլ խոնարհվեցիր խաչքարի ու եկեղեցու նման…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ



Есть небольшие неточности. Но в общем все верно.

Сообщение отредактировал Фидель - 15.9.2013, 14:08
Go to the top of the page
 
+Quote Post
Фидель
сообщение 15.9.2013, 18:09
Сообщение #12


Senator
********

Группа: Moderator
Сообщений: 6115
Регистрация: 9.12.2009
Из: Московская обл
Пользователь №: 3161




«Արամո» ջոկատի անդամաները Եռաբլուրում
Go to the top of the page
 
+Quote Post
Фидель
сообщение 15.9.2013, 18:18
Сообщение #13


Senator
********

Группа: Moderator
Сообщений: 6115
Регистрация: 9.12.2009
Из: Московская обл
Пользователь №: 3161



Араик командовал первой ротой. Мдя...
Цитата
Հրամանատարին զրկել են հաշմանդամության թոշակից (տեսանյութ)
07.12.2011

Պատերազմի մասնակցին զրկել են թոշակից

Ղարաբաղյան պատերազմի մասնակից, Արամո ջոկատի հրամանատարներից Արայիկ Մելքումյանը պատերազմի հետևանքով կոնտուզիա է ստացել։ Պատերազմից հետո միայն ծխախոտ ծխելով է մի քիչ թեթևանում անքնությունից, գլխացավերից և ուղեղում անընդհատ պտտվող պատերազմյան կադրերից: Հիմա նույնիսկ ծխելուց է նեղվում, որովհետև իր երկու աղջիկներն են այժմ ծխախոտ գնում իր համար:

Նախկինում ծխախոտ գնում էր հաշմանդամության 40 հազար դրամ թոշակով, բայց ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը ղարաբաղյան պատերազմի մասնակցին այս տարի հաշմանդամ չճանաչեց՝ ասելով «գնայիր բուժվեիր, ինչու՞ չես բուժվել»: 2011թ. նոյեմբեր ամսից նա հաշմանդամության թոշակ չի ստանում։

Մելքումյանը 1989թ. կամավոր մեկնել է կռվի դաշտ՝ թողնելով աշխատանքը և ընտանիքը: 1992թ. անդամագրվել է Արամո ջոկատին։ Ջոկատի հրամանատարի վիրավորվելուց հետո ստանձնել է հրամանատարի պաշտոնը:

1992թ. Ղոչազ գյուղի (Քաշաթաղի շրջան՝ նախկին Լաչինի շրջան) համար մղվող մարտի ժամանակ արկի պայթյունից Մելքումյանը ստացել է ձախ ոտքի բեկորային վերք, գլխուղեղի ցնցում, պարանոցի աջ ու ձախ կողմի պարանոցային վնասվածքներ: Ապաքինվելուց հետո նորից մեկնել է մարտի դաշտ:

ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ՝ հաշմանդամության կարգ տրվում է, եթե առկա է հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով առաջացած օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում, որը բերում է կենսագործունեության որևէ տեսակի և որևէ աստիճանի սահմանափակման, սոցիալական անբավարարության և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության:

«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի համաձայն՝ հաշմանդամության պատճառներից մեկը կարող է լինել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը:

Թեև հաշմանդամության կարգ Արայիկ Մելքումյանին վաղուց էր հասնում, նա միայն 2008թ. է դիմել պետական մարմիններին և ստացել երրորդ խմբի հաշմանդամության աստիճան: Հաշմանդամության կարգ ստանալու պատճառները պատերազմի ժամանակ ստացած կոնտուզիայի հետևանքներն են եղել:

Ամեն տարի նրան զննող նյարդաբան Կարինե Հարությունյանը 2011թ.-ին բժշկական քաղվածքի մեջ հերթական անգամ նշել է, որ հիվանդությունը Մելքումյանի մոտ կայուն մնացորդային հետևանքներ ունի, սակայն այս տարի Բժշկասոցիալական փորձաքննության ընդունող հանձնաժողովը հաշվի չի առել այդ փաստը և նրան հաշմանդամ չի ճանաչել:

«Այսինքն ստացվում է, որ ես մեկ տարվա ընթացքում կամ բուժվել եմ, կամ երեք տարի բժիշկները սխա՞լ են, հլը մի հատ էլ ասում են՝ գնայիր բուժվեիր, դուք ինձ ուղարկեցիք բուժման, ես էլ չբուժվեցի՞»,- հարցնում է պատերազմի մասնակիցը:

Մելքումյանը մի քանի անգամ գնացել է իրենց համայնքի պոլիկլինիկա, որից հետո նրան ուղեգիր են տվել դեպի ՊՆ կենտրոնական պոլիկլինիկա, որտեղ նա ամեն տարի ակնաբույժի ու նյարդաբանի մոտ ստուգումներ է անցել: Ոչ մի բժիշկ չի ուղղորդել նրան հատուկ բուժումներ ստանալ՝ մի անգամ միայն դեղեր են նշանակել տեղական պոլիկլինիկայում, որոնք ընդունելուց հետո Մելքումյանը թունավորվել է ու հայտնվել հիվանդանոցում, քանի որ ալերգիկ է դեղերի նկատմամբ:

ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայի նյարդաբան Կ. Հարությունյանը նշեց, որ իրենց մոտ դեղեր չեն տալիս։ Կան դեղեր, որոնք ալերգիկ չեն և տեղական պոլիկլինիկայում պարտավոր են նրան տալ, բայց չեն տվել:

«Նրանք ամենառաջինը պետք է «Ցերեբրոլիզին» տային, «Պիրացետամ», կաթիլային «Մեքսիդոլ», հանգստացնող նեվրոլետիկներ, «Դիազեպամ», «Պերսեն»»,- ասում է Կարինե Հարությունյանը:

«Մեքսիդոլն» ու «Ցերեբրոլիզինը» թանկ դեղեր են համարվում: Օրինակ՝ միայն 5 ամպուլա «Ցերեբրոլիզինը» արժի մոտ 20 հազար դրամ, որը, բժշկի հավաստմամբ, Մելքումյանի նման հիվանդները պետք է տարին գոնե երկու անգամ ընդունեն:

Արայիկ Մելքումյանը մեկն է, այն 1500 հաշմադամներից է, ովքեր այս տարի չեն ստացել հաշմանդամության կարգ:

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միշա Վանյանը տեղեկացրեց, որ տարեկան 73 հազար դիմում է լինում հաշմանդամության խումբ ստանալու համար, որոնց մեջ ներառված են լինում նաև նախորդ տարիներին հաշմանդամության խմբեր ստացած մարդիկ: Այս տարի 16 հազար առաջին անգամ դիմողներից 1500-ը չի ճանաչվել հաշմանդամ։ Նախորդ տարվա հաշմանդամներից էլ 1500-ը չի ստացել հաշմանդամության կարգ, իսկ 4500 մարդու համար էլ ավելի թեթև խումբ են սահմանել:

«Ժամկետով սահմանվելու իմաստը նրանում է, որ սպասելիք կա, որ հաջորդ փորձաքննության ժամանակ հիվանդը կբուժվի: Եթե ըստ չափորոշիչների իր մոտ հիվանդության նշաններ չկան, այս տարի դա չի որոշվում, կարող է նաև հակառակը տեղի ունենա ու կարգը փոխվի»,- պարզաբանում է Մ. Վանյանը:

Նա նաև նշեց, որ իրենք փաստաթղթերով չեն ճանաչում հաշմանդամ: Ճանաչվում է հաշմանդամ, եթե իրենց փորձագետները պարզում են, որ առողջության խնդիրը բերել է կամ տեղաշարժման սահմանափակման, կամ սեփական վարքագծի հսկելու սահմանափակման:

«Կառավարությունը հստակ չափորոշիչներ է տվել մեզ. կոնտուզիան պետք է բերի հոգեկան խանգարման, նոր դառնա հաշմանդամ, ինքը պետք է բուժվեր հոգեբուժական հիվանդանոցում»,- ասում է Վանյանը:

Այն հարցին, թե ի՞նչ է նախատեսվում, եթե հաշմանդամին ոչ մի բուժում չի նշանակվում և ուղեգիր չի տրվում հոգեբուժական հիվանդանոցում բուժում ստանալու համար, Վանյանը նշեց, որ բժիշկների անբարեխղճության համար իրենք պատասխանատու չեն:

Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին որոշման համաձայն' անձն իր իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունի բողոքարկել փորձաքննական որոշումները, բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի գործողությունը կամ անգործությունը ինչպես վարչական, այնպես էլ դատական կարգով:

Օրերս Մելքումյանին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարարությունում, հնարավոր է անցկացվի ևս մեկ փորձաքննություն, որի արդյունքներից էլ արդեն պարզ կլինի՝ նա կդիմի դատարան, թե՝ ոչ:

«Ես ողորմություն չեմ խնդրում, թող ասեն, որ ես առողջ եմ ու ինձ կարգ չի հասնում, չնայած ես շատ լավ գիտեմ, որ իմ վիճակը գնալով ավելի է վատանում, երբեմն նույնիսկ մարդկանց չեմ հիշում արդեն, ում երկար տարիներ եմ ճանաչել»,- ասում է Մելքումյանը:

Հուսահատությունը և պետության անուշադրությունը՝ պատերազմը հաղթած զինվորի նկատմամբ, երբեմն տեղի են տալիս. Արայիկ Մելքումյանը վերջերս մտածում է նաև Հայաստանից հեռանալու մասին:
Go to the top of the page
 
+Quote Post
Фидель
сообщение 16.9.2013, 13:17
Сообщение #14


Senator
********

Группа: Moderator
Сообщений: 6115
Регистрация: 9.12.2009
Из: Московская обл
Пользователь №: 3161



Хачик-ракашет. Геройский парень.
Слов нет одни эмоции! Заслужили...

Цитата
«Հաշմանդամներիս երրորդ սորտի մարդ են համարում»

[ 2010/02/08 | 15:20 ]
հասարակություն
Վահե Սարուխանյան

«Սովետի ժամանակ էր՝ 1989-ին: Իշխանությունները որ զորքը բերին-լցրեցին, սկսվեց ջոկատների կազմակերպումը, հետո դրանք կամաց-կամաց մեծացան, դարձան բանակ: ՀՀՇ-ն էր, «Արաբոն», ՀԱԲ-ը (Հայաստանի ազատագրական բանակ): Ես կամավոր գրվեցի եւ ընդգրկվեցի ՀԱԲ-ի մեջ»,- հիշում է ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը:

Շահումյանից ու Մատաղիսից մինչեւ Ջաբրայիլ հասած զինվորը պատմում է, թե ինչպես էին գրավում հերթական տարածքը եւ հետ քաշվում՝ նոր ուղղությամբ գրոհելու համար. այդպես մինչեւ 94-ի հրադադարը:

Հարցին, թե գո՞հ է, որ մասնակցել է պատերազմին, պատասխանում է. «Իհարկե, գոհ եմ: Ես տեսել եմ էնտեղի ժողովրդի ապրուստն ու ապրելակերպը, տեսել եմ, թե ոնց են էնտեղից փախել: Գիտես, պատմելը քիչ ա, պիտի տեսնես, թե ինչ ապրումների մեջ էին մարդիկ: 92-ին որ Շահումյանը ընկավ, տեսնեիր, թե ոնց էին մարդիկ փախնում Նորագյուղ: Նորագյուղի դպրոցը մեր բազան էր, բայց ժողովրդին ըտեղ տեղավորեցինք… Կռվի ժամանակ որ հետ ես նայում, զարզանդում ես, ասում ես՝ մի՞թե ես եմ անցել էդ դիակների միջով… Անցնում ես պայթյունների տակով, մի քանի օր սոված մնում… Նոր եկածների համար շատ դժվար էր, բայց կռվածներն արդեն սովոր էին: Օրինակ՝ պանիկայի մեջ ընկնող նորեկներին փորձում էինք հետ բերել, դուխ տալ: Բոլորս իրար հասնող էինք, իմ ու քոնը չկար, լրիվ հավասարություն էր»:

Բանակցային գործընթացում զիջումների չգնալու կոչերը նախկին մարտիկը յուրովի է մեկնաբանում. «Զիջում պիտի չլինի, բայց էդ դեպքում էլ էդ տարածքները պիտի պահվե՞ն: Ահռելի մեծ տարածքներ ենք վերցրել: Ովքեր ասում են՝ հետ չենք տալու, պիտի գործով ապացուցեն: Եթե գործ չկա, մենակ խոսակցություն ա, վաղ թե ուշ Հայաստանի կեսն էլ կտաս»:
Իսկ եթե հանկարծ պատերազմը վերսկսվե՞ց…

«Օրինակ՝ ասում ենք, որ չենք գնալու, բա հետո՞… Թողնենք, որ գան, մեր դուռը հասնե՞ն: Շատ բան կա, որ չենք ասում, բայց անում ենք»,- պատասխանում է զրուցակիցս:

46-ը վերջերս բոլորած Խաչիկը ցույց է տալիս կզակի, բազուկների եւ ոտքերի վրայի սպիները, որոնց տակ ականի բեկորներ են. «Ղոչազում եմ ծանր վիրավորվել, ականի պայթյունից: 7-8 բեկոր են հանել, բայց չգիտեմ, թե քանի հատ էլ կա մարմնիս մեջ՝ գլխիս, իրանիս, ոտքերիս: Դրանք չեն կարող հանել, որովհետեւ եթե ձեռք տան, ավելի վատ կլինի: Նաեւ գնդակներից եմ թեթեւ վիրավորվել՝ թեւից ու ոտքից, կանտուզիա եմ ստացել»:

Իշխանությունները առաջին կարգի հաշմանդամ դարձած մարդուն մոռացության են մատնել, վերջինիս համոզմամբ՝ իր կարծիքը երկրի ղեկավարների համար կարեւոր չէ. «Ես փոքր մարդ եմ, որ ասեմ իրենք լավն են, թե վատը: Իրենք, եթե ձեռք ա տալիս, հիշում են կռվածներիս՝ կենդանիներին ու զոհվածներին: Բայց մենք առիթից առիթ հավաքվում ու կարոտով հիշում ենք մեր ընկերներին: Մինչդեռ կենդանի մնացածներն էլ առողջական ու նյութական խնդիրներ ունեն… Էլի որոշ չափով «Մալաթիա» ջոկատի հրամանատարներն են օգնում իրենց մարտական ընկերներին, այնինչ այդ ամենը պետությունը պիտի աներ, ոչ թե կռված տղեն կռվածին օգներ: Չէ՞ որ էդ ամբողջն արվել է հայության համար: Էն ժամանակ ասում էին՝ տղերք ջան, գնացեք, ձեր ցավը տանենք, մենք ձեր մեջքին կանգնած ենք, բայց ստացվեց՝ գնա մեռիր, արի սիրեմ…»:

Խաչատրյանները չորս երեխա ունեն, որոնցից երկուսն անչափահաս են: Ապրելու միջոցը «Մալաթիա» ջոկատի եւ ՀԱԲ-ի տրամադրած օգնություններն են, «Փարոսի» նպաստն ու հաշմանդամության թոշակը, ինչպես նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամից ստացվող դրամական օգնությունը, որը տրվում է զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների անչափահաս երեխաների համար:

Սուրբ Զատիկը Խաչատրյանները տոնել են «Մալաթիա» ջոկատի հատկացրած մթերքով: Իսկ օրվա հացի համար ստիպված են պարտք անել:

«Եթե առաջին կարգի հաշմանդամ ես, ասում են, թե ոչ մի տեղ չես կարող աշխատել, երրորդ սորտի մարդ են համարում… Ես աշխատանքի սեր ունեմ, ցանկություն ունեմ, օրինակ՝ գիշերները կարող եմ պահակություն անել. վերցնող չկա: Բացահայտ չեն վիրավորում, բայց հոգումդ վատ ես զգում՝ խի՞, պիտանի չե՞մ,- վրդովված ասում է նախկին զինվոր Խաչիկը:- Պատերազմի ժամանակ՝ քո ցավը տանեմ, հարց չկա, սարի պես քո հետեւը կանգնած ենք, իսկ հենց ընկնում ես… Որ վիրավորվել ենք, աշխատելու, մի քիչ լավ ապրելու իրավունք չունե՞նք: Գոնե մեզ որպես կամավորների, հայության համար պաշտպան կանգնածների հարգեն…»:

Մայիս 07, 2007


Go to the top of the page
 
+Quote Post
Фидель
сообщение 22.9.2013, 16:29
Сообщение #15


Senator
********

Группа: Moderator
Сообщений: 6115
Регистрация: 9.12.2009
Из: Московская обл
Пользователь №: 3161




Ազատամարտիկ հրամանատարը հեռանում է Հայաստանից

Ну вот и все.
А те из вас, кто останется в живых, позавидуют мертвым!
Go to the top of the page
 
+Quote Post
Фидель
сообщение 22.9.2013, 20:02
Сообщение #16


Senator
********

Группа: Moderator
Сообщений: 6115
Регистрация: 9.12.2009
Из: Московская обл
Пользователь №: 3161




ARAMO


«Գրորգյան մարտարվեստի» դպրոցում բացվեց Լևոն Մուսինյանի անվան սրահ
Go to the top of the page
 
+Quote Post
Фидель
сообщение 3.9.2014, 21:20
Сообщение #17


Senator
********

Группа: Moderator
Сообщений: 6115
Регистрация: 9.12.2009
Из: Московская обл
Пользователь №: 3161




ՀԱԲ-ը նշում է կազմավորման 25-ամյակը
Go to the top of the page
 
+Quote Post
Таронеци
сообщение 4.9.2014, 10:33
Сообщение #18


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 29563
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83



Поздравляю с юбилеем!


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post
Арташес
сообщение 4.9.2014, 22:42
Сообщение #19


Magister
****

Группа: User
Сообщений: 2505
Регистрация: 9.11.2008
Пользователь №: 923



Искренние поздравления защитнику земли армянской!
С Юбилеем!


--------------------
Арцаху быть!!! И точка.
Мы все Левоны Айрапетяны...если б хоть немногим были...
Go to the top of the page
 
+Quote Post
Фидель
сообщение 7.4.2016, 2:10
Сообщение #20


Senator
********

Группа: Moderator
Сообщений: 6115
Регистрация: 9.12.2009
Из: Московская обл
Пользователь №: 3161




Ցավում ենք եւ հպարտանում
Ազատամարտիկ Խալաֆյան Սարգիս Լազրի



Խալաֆյան Սարգիս
Go to the top of the page
 
+Quote Post

2 страниц V   1 2 >
Reply to this topicStart new topic
1 чел. читают эту тему (гостей: 1, скрытых пользователей: 0)
Пользователей: 0

 



Текстовая версия Сейчас: 17.6.2019, 9:37
Геноцид армян Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more! Analitika.at.ua КАРАБАХ88
- История Армении и Карабаха, пресса, комментарии Acher.ru - Армянский сайт для друзей Армянское интернет-сообщество Miasin.RU Website about Liberated Territory of Artsakh

free counters