IPB

Здравствуйте, гость ( Вход | Регистрация )

> Новости

Новости политики: Yandex >>, PanARMENIAN >>

> Нахиджеван, вся информация
Armen_hay
сообщение 18.2.2009, 22:43
Сообщение #1


Мастер Кунг-фу...
********

Группа: User
Сообщений: 7699
Регистрация: 26.4.2008
Из: Россия, Новороссийск
Пользователь №: 210



Тема про Нахичеван, предлагаю собрать всю инфу о современном Нахичеване.
1. Сколько там людей живет?


70-90 тыс. человек

2. Каких национальностей?

курды, исламизированные армяне, персы (иранцы), азеры

3. Сохранились ли там армянские памятники истории, церкви?

да, но многие уничтожаются или разрушаются

4. Какие там полезные ископаемые?

5. География местности?

на севере - горы, на юге - равнины

6. В каком состоянии экономика?

в ужаснейшем

7. Чем люди занимаются?

сельское хозяйство, продажа товара из турции в Иран и обратно.


--------------------
Go to the top of the page
 
+Quote Post
5 страниц V  « < 3 4 5  
Start new topic
Ответов (80 - 85)
Таронеци
сообщение 10.2.2016, 21:46
Сообщение #81


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 27751
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83



Ունենք 7 ամիս Նախիջևանի հարցը լուծելու համար. «Մոդուս վիվենդի»





Հայաստանն այնպես պիտի անի, որ Նախիջևան-Հայաստան երկաթգիծը լինի ոչ միայն նախընտրելին, այլ՝ միակը: Ադրբեջանական Թալիշստանում պետք է ապստամբություն լինի և ճանապարհը փակվի: Եթե այդ հատվածում չփակվի, մնում է փակել երկաթգիծը Գանձակի մոտ: Եթե այն աշխատի, Հայաստանով անցնող երկաթգծի մասին որևէ միտք ավելորդ է դառնում: Նախիջևան՝ այսօրվա հաղորդման առանցքում:
Հաղորդման սղագրություն


_ Ողջո՛ւյն, հարգելի ռադիոլսողներ և ռադիոդիտողներ: FM 106.5 հաճախությամբ իր աշխատանքն է սկսում «Մոդուս վիվենդի» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում են Հայկուհի Մինասյանը և հաղորդաշարի հեղինակ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն, Արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը: Ողջո՛ւյն, պրն. Պապյան:

_ Բարև Ձեզ:

_ Հարգելի ունկնդիրներ, այսօր կրկին անդրադառնալու ենք հարևաններին և Հայաստանի դերին: Պրն. Պապյան, վերջերս մի տնտեսագետ ասաց, որ մենք միշտ հույսը դնում ենք Աստծո և հարևանների վրա, և մեր երկրի բարեկեցությունը, զարգացումն ու անվտանգությունը պայմանավորում ենք կամ այս կամ այն երկրի կյանքում դրական տեղաշարժերով, կամ էլ, եթե խոքը Թուրքիայի և Ադրբեջանի մասին է, ապա՝ ձախողումներով: Որո՞նք են հարևանների դերը մեր կյանքում. խոսենք հատկապես Իրանի մասին, քանի որ պատժամիջոցները վերացվեցին, և մեծ հույսեր ունենք:

_ Մենք առիթ ունեցել ենք խոսելու Իրանի մասին, բայց, կարծում եմ, ճիշտ կլինի կրկին անդրադառնալ, որովհետև ինչպես ժամանակին Դերենիկ Դեմիրճյանը «Հայը» ստեղծագործության մեջ էր գրում, որ հայի չափը անչափելին է, հայը ծայրահեղ ժողովուրդ է: Մենք հիմա կարծեք թե հայտնվում ենք մեկ այլ ծայրահեղության մեջ՝ Իրանի աստիճանական մուտքը համաշխարհային տնտեսություն չափազանց գերագնահատում ենք մեզ համար, որը լավ չէ, որովհետև լուրջ քաղաքական գործչի համար ամենակարևորն իրավիճակը ճիշտ գնահատելն ու դրանից հետևություններ անելն է: Վերջին շրջանում զանազան քաղաքական գործիչներ խոսում են հատկապես Իրան-Հայաստան-Սև ծով տրանսպորտային միջանցքի մասին, Չինաստանի մասին, որը, իբր, պիտի ֆինանսավորի, և այլն: Ես առիթ ունեցել եմ ֆինանսավորումը և այդ երկաթգիծը կոչել հեքիաթ մեծահասակների համար, մնում եմ իմ տեսակետին, կարող եմ հիմա հիմնավորել՝ ինչու է այդպես, ինչու հնարավոր չէ, որ այդ երկաթգիծը կառուցվի, անգամ չինացիներն այդ փողը չեն տա, որովհետև նրանք, ի վերջո, տնտեսությունից հասկացող մարդիկ են, և դա ոչ միայն տնտեսապես ձեռնտու չէ, այլ կա մեկ այլ հանգամանք, որի մասին, չգիտեմ ինչու, հայկական կողմը լռում է, բայց սա էական, շատ կարևոր հարց է: Դա հետևյալն է. 2014թ. շահագործման հանձնվեց Ղազվին-Ռեշտ (քաղաք Կասպից ծովի ափին) երկաթգիծը, և նախատեսվում է այս տարեվերջին շահագործման հանձնել Ռեշտ-Աստարա (իրանական) երկաթգիծը: Իրանական Աստարայից դեպի ադրբեջանական Աստարա 7 կմ է, և դա պիտի կառուցի Ադրբեջանի Հանրապետությունը: Ռեշտ-Աստարա 168 կմ հատվածը Իրանում պետք է կառուցի մեր անզուգական դաշնակից Ռուսաստանը, այստեղից էլ պարզ է դառնում, թե ինչու Ռուսաստանն ասաց, որ Զանգեզուրի վրայով երկաթգծի կառուցումը ոչ նպատակահարմար է, որովհետև իրենք արդեն այդ փողը դրել էին և կառուցում էին, իսկ 207 կիլոմետրանոց Ղազին-Ռեշտ հատվածը պարսիկներն են կառուցել: Ի դեպ, ասեմ, որ սրանք պետք է լինեն բարձր տեխնոլոգիական գնացքներ, այսինքն՝ ավելի քան 100 կմ արագությամբ, և տեղանքը նման հնարավորություն տալիս է: Եթե մենք սա համեմատում ենք Զանգեզուրի վրայով հնարավոր գնացող գնացքին, գրեթե նույն չափ է, մետ՝ 308 կմ, Իրան-Ադրբեջան հատվածը մի փոքր ավելի շատ է՝ 378 կմ: Բայց պիտի ընդունենք, որ արդեն նրա 207 կմ կառուցվել էր, և այս տարվա հունվարի պաշտոնական տվյալներով Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի 84 տոկոսն արդեն կառուցված է: Բացի այդ, Իրան-Ադրբեջան-Ռուսաստան, Իրան-Ադրբեջան-Վրաստան երկաթգծի շինարարությունն ամբողջությամբ 400 մլն դոլար է, որի հիմնական մասն արդեն կատարվել է, մոտ 100 մլն դոլարի ներդրում է պահանջում, Հայաստանի վրայով գիտենք պաշտոնապես, որ 3.2 մլրդ դոլարի խնդիր է և դեռ ոչ մի կմ էլ չի կառուցվել: Եթե մինչևիսկ ֆինանսավորումը լինի, ապա շինարարության համար առնվազն 7 տարի է պահանջվելու. այնտեղ ավելի քան 100 կմ թունել պիտի կառուցվի, երկար կիլոմետրերով կամուրջներ. պատկերացրեք՝ երկու տարբեր ծրագրեր են՝ 3.2 մլրդ և 400 մլն:

_ Կարելի՞ է ասել, որ այս երկաթգծի կառուցումն ինչ-որ չափով խաղաղություն է մտցնելու տարածաշրջան, այսինքն՝ կայունություն է մտցնելու, քանի որ մեծ ներդրումներ են:

_ Այդ ներդրումները չեն անի, այնտեղ կա տեխնիկական 1000 տեսակ այլ խնդիրներ:

_ Խոսքը Զանգեզուրի մասին չէ, Ձեր նշածի մասին է:

_ Ոչ, դա էլ չի մտցնի խաղաղություն, որովհետև դա մի քիչ արևմտյան հայացք է, որ տնտեսական համագործակցությունը բերում է պատերազմի նվազման հավանականությանը, քչացմանը, բայց պատմական փորձը դա ցույց չի տալիս: Ես ուզում եմ հիշեցնել, որ սովետա-գերմանական հարաբերությունները 1939-41թթ. եղել են ամենամոտը, բայց դա չկանխեց պատերազմը: Առաջին համաշխարհային պատերազմին նախորդող տարիներին Եվրոպայի և, ընդհանրապես, ինտեգրացիան շատ բարձր է եղել, գրեթե այսօրվա չափ, բայց նորից դա չկանխեց, օրինակ, ֆրանս-գերմանական պատերազմը, երբ այդ երկուսն էլ շատ սերտաճած տնտեսություն ունեին: Վերցնենք Հայաստան-Ադրբեջանը Սովետական Միության տարիներին. օրինակ՝ բեռների փոխադրման ավելի քան 80 տոկոսն Ադրբեջանի տարածքով էր Հայաստան գալիս, բայց, միևնույն է, դա չկանխեց ղարաբաղյան հակամարտության սրացումը, և այլն: Դա այդպես չի կարող լինել, ընդհակառակը, ես գտնում եմ, որ եթե օրինակ՝ աշխատի Ադրբեջանի վրայով Վրաստան-Սև ծով գնացքը, դա ավելի պետք է ապակայունացնի իրավիճակը, որովհետև մենք (նաև՝ ռուսները) այլ ելք չենք ունենալու, քան Ղարաբաղի ճակատում իրավիճակը սրելը, որպեսզի այդ երկաթգիծը չաշխատի: Այնպես որ, դա ավելի քիչ է նպաստելու խաղաղությանը, հատկապես՝ եթե դա հնարավորություն կտա Ադրբեջանին դուրս գալու տնտեսական այս ծանր կացությունից. մենք տեսել ենք՝ ինչքան բարելավվում է նրանց տնտեսական վիճակը, այնքան նրանք ագրեսիվ են դառնում: Մենք խոսեցինք այն մասին, թե ինչ հնարավոր չէ Հայաստանի համար, այսինքն՝ այդ երկաթգիծը հնարավոր չէ, որովհետև, նորից եմ կրկնում, 7 տարի է պետք, որևէ մեկը 7 տարի չի սպասելու՝ ո՛չ չինացիները, ո՛չ ռուսները, որևէ մեկը չի սպասելու:

_ Եվ հետո, գին-շահույթ հարաբերակցության մեջ կարծես՝ մեծ բան չեն շահելու:

_ Հայաստանի վրայով գնացող երկաթգիծը հաստատ ավելի թանկ է լինելու զուտ այն պատճառով, որ թեքություներն ավելի շատ են, պահպանման ծախսերը շատ ավելի մեծ են լինելու: Երկաթգծի տեղափոխման մեջ ճանապարհի՝ 200-300 կմ երկար լինելն էապես չի ազդելու բեռնափոխադրման վրա, հիմնական ազդեցությունն այն է, թե քանի վագոն կարող է իր հետ տանել այդ քարշակը կամ լոկոմոտիվը. Զանգեզուրի վրայով, որտեղ թեքությունները բարձր են, շատ ավելի քիչ է տանելու, քան՝ Ադրբեջանի վրայով, որի դեպքում առնվազն մի երկու անգամ ավելի շատ վագոններ կտանեն: Հետևաբար, այստեղ մենք տնտեսապես և քաղաքականապես տուժում ենք: Եթե խոսքը վերաբերում է զուտ առևտրին, Հայաստանը երբևէ սահմանափակում չի ունեցել, այսինքն՝ ինչքան կարողացել է, արտահանել է, ինչքան կարողացել է, ներմուծել է:

_ Սակայն արտահանումից բավական շատ գումար է ծախսվում մաքսերի վրա:

_ Պատժամիջոցների դադարումը չի փոխում Իրանի ներքին օրենսդրությունը, այսինքն՝ եթե Հայաստանից այնտեղ ապրանք տանելու համար լուրջ խնդիրներ կան՝ մաքսային, տուրքային, բյուրոկրատական և այլն, դա չի փոխվելու: Այնպես որ ասել, թե դրանից շատ բան կփոխվի՝ չէ: Նաև չմոռանանք, որ հիմնական պատժամիջոցները սկսվում էին 40 մլն և ավել դոլարով ծրագրերի իրականացման դեպքում, մեր ծրագրերը երբեք էլ 40 մլն չեն եղել, հետևաբար, մեզ համար դա սահմանափակում չէր: Այսօր «Շեն»-ը, «Տոտալ»-ը, նման մեծ ընկերություններն են ուզում մտնել իրանական շուկա, այ իրենք կօգտվեն, որովհետև հարյուրավոր, միլիոնավոր դոլարների և միլիարդների խնդիր կա: Մեզ համար այդ ամբողջը չի եղել, մեր ամբողջ հույսն այն է, որ Հայաստանը մաս կազմի Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքին, նաև՝ երկաթուղային միջանցքին: Այդ դեպքում մեր դերակատարությունը կարող է էապես բարձրանալ, նաև մենք հնարավորություն կունենանք, օրինակ, Բենդեր Աբաս նավահանգիստ հասնելու կամ դեպի Սև ծով՝ երկաթգծով: Բայց այստեղ մնում է ամենակարևոր հատվածը՝ Հայաստանի վրա չկա: Դրա համար, ես առիթ եմ ունեցել խոսելու և նորից եմ ասում՝ Հայաստանի միակ ելքը, եթե նա պիտի կարողանա օգտվել Իրանի կարգավիճակի փոփոխությունից, այն է, որ Հայաստանը կարողանա աշխատեցնել Նախիջևանի հատվածի երկաթգիծը, այսինքն՝ Իրան, Նախիջևան, Հայաստան և այլն: Ես զարմացած եմ, որ առ այսօր մեր պետական մարմիները չեն դիմում մի շարք երկրների հենց այդ առաջարկով՝ լինի Իրանը, Ռուսաստանը, Եվրամիությունը, Չինաստանը, Միացյալ Նահանգները, Ադրբեջանն առանձին, Նախիջևանը, որ եկեք գործարկենք, պատրաստակամություն հայտնի: Սա այն տարբերակն է, երբ ամերիկացիներն ասում են՝ win-win, այսինքն՝ ամեն դեպքում դու շահող ես: Եթե, տեսականորեն ասենք, Ադրբեջանը համաձայնի, որ երկաթգիծը աշխատի, մենք շահում ենք, եթե մերժի, ինքը վատ տղայի համբավ է ձեռք բերում, մենք էլի շահում ենք: Այդ առաջարկից մենք կորցնելու բան չունենք:

_ Սակայն այդ համբավը, կարծես, մեզ համար է այդքան ծանր, այսինքն՝ երբ Հայաստանին ասում են՝ այս կամ այն բանը եվրոպական այսինչ կառույցը քննադատեց, մենք ենք ծանր տանում, իսկ Ադրբեջանը, կարծես, լուրջ չի վերաբերվում:

_ Այստեղ միայն քննադատելու հարցը չէ, այստեղ արդեն զուտ տնտեսական շահի հարց է. օրինակ՝ Եվրամիության երկրները երկաթգծի գործարկման պարագային շատ ավելի շահում են: Բայց սա մենք պիտի անենք մինչև նշածս Իրան-Ադրբեջան երկաթգծի կառուցումը, հակառակ պարագային մենք լրիվ դուրս կմնանք: Նորից եմ ասում՝ ես չեմ հասկանում այս ամբողջ ինքնախաբեությունը, մերոնք անընդհատ խոսում են՝ որ շուտով չինացիները փող կտան, կկառուցենք: Եթե նույնիսկ տան, կառուցումը 7 տարի տևելու է: Իսկ մենք ոչ թե 7 տարի, մենք երևի 7 ամիս ժամանակ ունենք, հետևաբար, մենք իսկույն պետք է գործենք: Ավելին, գոնե բանակցությունների ժամանակ առաջարկի մեջ պետք է հստակ ասվի, որ Հայաստանը պատրաստ է իր վերահսկողության տակ վերցնել և ապահովել Նախիջևանի երկաթգծի գործարկումը: Մենք այլ ելք չունենք. սա վտանգավոր է, հերթական ագրեսորի պիտակը կարող են մեզ վրա կպցնել, բայց եթե այս ամբողջի մեջ շահ ունի Եվրամիությունը, Միացյալ Նահանգները և այլն, շատ ավելի հեշտ կընդունեն: Իսկ ո՞րն է այլընտրանքը. եթե մենք դա չանենք, Նախիջևանը չվերցնենք մեր վերահսկողության տակ, խոսակցությունները, որ շուտով Զանգեզուրի վրա երկաթգիծ է կառուցվելու, դա չի լինելու: Մեր ընտրությունը վատի և ավելի վատի միջև է. վատն այն է, որ մենք ստիպված ենք լինելու վերահսկողության տակ վերցնել Նախիջևանը, ավելի վատն այն է, որ դա չանենք: Եթե դա չանենք, ընդհանրապես դուրս կմնանք ամեն ինչից: Հատկապես ինչո՞ւ եմ ես դրա մասին խոսու., հասկանում եմ, որ դա ռազմական որոշակի գործողություն է պահանջում, որ այսօր Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններն այնքան վատ են, որ վստահաբար Ռուսաստանը Թուրքիային չի թողնի միջամտել նախիջևանյան հարցերին:

_ Սակայն արդյո՞ք Նախիջևանը պայմանագրով անձամբ Թուրքիայի վերահսկողության տակ չէ:

_ Ո՛չ: Դա էլ տարածված հերթական մոլորություններից է, որ ասում են՝ Կարսի պայմանագրով հանդիսանում է երաշխավորը. նման բան չկա, ես հատուկ դրա մասին մանրամասն հոդված եմ գրել, կարդացել եմ: Դա ենթադրվում է նրանից, որ կողմ են հանդիսանում Թուրքիան և Ռուսաստանը, բայց Ռուսաստանը կողմ չի հանդիսանում Կարսի պայմանագրին, այնտեղ մի կողմից Թուրքիան է, մյուս կողմից՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը չկա: Երկրորդը, Թուրքիային նման լիազորություններ տրված չեն՝ Կարսի պայմանագրով երաշխավոր լինել և այլն, նման բաներ չկան: Օրինակ՝ ժամանակին Կիպրոսի վերաբերյալ կար եռակողմ համաձայնագիր՝ Հունաստան-Թուրքիա-Բրիտանիա, որտեղ Թուրքիան հստակ ուներ երաշխավորի կարգավիճակ, որից էլ օգտվելով՝ հետագայում՝ Մակարիոսի օրոք, ներխուժեց և գրավեց Կիպրոսի հյուսիսը: Նախիջևանի վերաբերյալ նման հարց չկա: Այստեղ հարցը հետևյալն է՝ այսօր քաղաքականապես և ռազմականապես ամենանպաստավորն է: Կրկնում եմ՝ ո՞րն է այլընտրանքը. Սյունիքի, Զանգեզուրի վրայով երկաթգիծը մոռացեք, դա հեքիաթ է, ոչ մի առումով հնարավոր չէ: Մենք գործելու համար ունենք ընդամենը 7-10 ամիս ժամանակ, դրանից հետո կգործարկվի Իրան-Ադրբեջան-Վրաստան, Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղին, և վերջացավ, այլևս որևէ մեկը չի մտածի անգամ Հայաստան-Վրաստան–Աբխազիայով Ռուսաստան երկաթգծի մասին, էլ չեմ ասում՝ Իրան-Հայաստան-Վրաստան երկաթգծի մասին: Հետևաբար, մենք պետք է արագ գործենք, այդ հարցը լուծենք, հատկապես, որ դրա համար շահագրգիռ երկրներ կան: Միայն այդ դեպքում է, որ մենք տնտեսական զարգացման մի փոքր հնարավորություն կունենանք, հակառակ դեպքում մեր` առանց այդ էլ տնտեսական բարդ վիճակը շատ-շատ է բարդանալու: Ասեմ ավելին, ընդհակառակը, Հայաստանը ոչ միայն պիտի գործարկի Նախիջևանի երկաթգիծը, այլ թույլ չտա, որպեսզի ազատորեն գործարկվի Բաքու-Թիֆլիս երկաթգիծը և այլն: Միայն այդ դեպքում Հայաստանի վրայով անցնող երկաթգիծը կլինի միակը, և իմաստ կունենա: Հակառակ պարագայում, Իրան-Ադրբեջան-Վրաստանի դեպքում թողունակությունը հետևյալն է. 1-ին տարին՝ 6 մլն տոննա բեռ, 1.400.000 անձ, իսկ 3-5 տարվա ընթացքում՝ մինչև 20 մլն տոննա բեռնափոխադրման հնարավորություն: Բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ գոնե առաջիկա 20 տարում ամենաշատը 10-12 մլն տոննա է լինելու, Իրան-Եվրոպա երկաթգծային, ցամաքային (որովհետև մի զգալի մասը նաև նավերով է գնալու) բեռնափոխադրումները, այսինքն՝ այդ թողունակությունը շատ ավելի է, քան՝ հնարավորությունները: Էլ ո՞վ պիտի կառուցի 2-րդ գիծը, հսկայական փողեր ներդնելով, երբ մի երկաթգծի համար բավարար ծանրաբեռնվածություն չի լինելու: Դրա համար ինչքան էլ իմ ասածները հնչեն արկածախնդրական, մենք ելք չունենք: Գիտե՞ք ինչու է իմ այս ծրագիրը ճիշտ, որովհետև սա միակն է: Երբ դու ունես ընդամենը մի հնարավորություն, դու չես կարող որոշել՝ ճիշտ է, սխալ է, դա միակ հնարավորությունն է Հայաստանն ապաշրջափակելու, ուրիշ որևէ հնարավորություն չկա: Այդ հնարավորություններն աստիճանաբար քչանալու են, դրա համար հարկավոր է արագորեն գործել:

_ Սակայն նույն Նախիջևանի հետ կապված՝ մեր բոլոր հարևանները, կարծես, իրենց պահանջներն ունեն. նույն Իրանը կարծում է, որ Նախիջևանը, այնուամենայնիվ, իրանական տարածք է, Ռուսաստանը կարծում է, որ դա իր տարածքն է: Այսինքն՝ բոլորը, բացի մեզանից, Նախիջևանի հարցում, կարծես, շահագրգռված են, և եթե այդ «տիտղոսը» Ադրբեջանից պետք է անցնի այլ երկրի, ապա, կարծում եմ, Իրանն ու Ռուսաստանը չեն ցանկանում, որպեսզի դա լինի Հայաստանը:

_ Ցանկությունն ուրիշ է: Եթե մենք խոսում ենք իրավական առումով, ապա Իրանը հրաժարվել է Նախիջևանի տիտղոսից՝ որպես Երևանի նահանգի մաս, 1828թ.՝ Թուրքմենչայի պայմանագրով: Ռուսաստանը հրաժարվել է Նախիջևանի տիտղոսից 1918-20թթ.՝ Առաջին հանրապետության ստեղծումով, և 1920թ. հունվարին, երբ Հայաստանը ճանաչվեց, տիտղոսն էլ ճանաչվեց նրա նկատմամբ: Մնացած հարցերը՝ ով ինչ ցանկություն ունի, ուրիշ է: Նախիջևանի վրա Ադրբեջանի տիտղոսն ընդհանրապես երբևէ չի ճանաչվել, անգամ Կարսի անօրինական պայմանագրով Նախիջևանը Ադրբեջանի մաս չէր, այլ որպես պրոտեկտորատ՝ դրվում էր վերահսկողության տակ, դա հստակ է գրված: Պրոտեկտորատը երկրի մաս չէ. օրինակ՝ Թունիսը ժամանակին ֆրանսիական պրոտեկտորատ էր, այսինքն՝ Ֆրանսիայի մաս չէր՝ ի տարբերություն գաղութների: Ալժիրը, օրինակ, գաղութ էր. գաղութը երկրի սուվերենության շարունակությունն է, նրա տարածքն է, իսկ պրոտեկտորատն առանձին տարածք է, որի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերը տնօրինում է մեկ այլ երկիր: Հայաստանն այնպես պիտի վարվի, որ Նախիջևան-Հայաստան երկաթգիծը լինի ոչ միայն նախընտրելին, այլ՝ միակը: Որպեսզի դա լինի միակը, պիտի ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ադրբեջանական Թալիշստանում (իրանական Թալիշստանից հյուսիս գտնվում է ադրբեջանական Թալիշստանը) ապստամբություն լինի, այսինքն՝ ճանապարհը փակվի: Երբ մենք խոսում ենք Աստարայի մասին, աստարաները գտնվում են Թալիշստանում, և այդ երկաթգիծը մինչև Բաքու հասնելը, անցնում է Լենքորանով, որը հիմնականում թալիշաբնակ է: Եթե այդ հատվածում չփակվի երկաթգիծը, մեր միակ հնարավորությունն է փակել երկաթգիծը Կիրովաբադի կամ Գանձակի մոտ, ուրիշ հնար չկա: Եթե այդ երկաթգիծն աշխատի, Հայաստանի վրա երկաթգծի մասին որևէ միտք ավելորդ է դառնում: Հետևաբար, երկու փականները պետք է աշխատեն՝ Թալիշստանի և Ղարաբաղի երկաթգծի վրա, փոխարենը պիտի բացվի Նախիջևանի փականը. այդ պարագայում իմաստ կունենա, որ այլ երկրներ միջամտեն, հակառակ դեպքում կարելի է ինչ-որ գեղեցիկ խոսքեր ասել: Այս ամբողջից ինչ-որ նեոբրեժնևիզմի հոտ է գալիս, երբ հեռուստատեսությամբ անընդհատ մեծ-մեծ ծրագրերի և լավ բաների մասին են խոսում, բայց իրականում դրա իրականացման որևէ հնարավորություն չկա:

_ Պրն. Պապյան, վերջում մեր ռադիոլսողներից մեկի հարցն էի ցանկանում Ձեզ ուղղել. ինչո՞ւ ռուս-թուրքական հարաբերությունների վատացումից հետո ռուս-ադրբեջանական հարաբերություններն ակնհայտ չվատացան, անգամ Ռուսաստանի ներսում տեսակետներ հնչեցին, որ ադրբեջանցիները թուրքերի հետ կապ չունեն: Ինչո՞ւ այս «մեկ ազգ-երկու պետություն»-ը չազդեց Ադրբեջանի վրա, ևԱդրբեջանն ինքն էլ, կարծես, չցանկացավ հարաբերություները կտրուկ սրել Ռուսաստանի հետ:

_ Համաձայն եմ, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները կտրուկ չվատացան, բայց որոշակի վատթարացում ապրեցին, օրինակ՝ բազմաթիվ հեռուստահաղորդումներում և տպագիր մամուլում հոդվածների որոշակի բացասական երանգավորում եղավ նույն Ալիևի մասին, թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին, որ առաջ դա էլ չկար: Ինչո՞ւ կտրուկ չվատացավ. որովհետև Ռուսաստանն ուզում է Ադրբեջանը, այսպես ասած, «իրենով անել», և վերջնականապես չի ուզում հարաբերությունները խզել՝ ի տարբերություն Թուրքիայի, որտեղ Ռուսաստանը լավ է հասկանում, որ ինքը սիրաշահելուց հետո էլ չի կարողանա Թուրքիային պոկել արևմտյան կողմնորոշումից և բերել ռուսական կողմնորոշման, որովհետև Թուրքիան ինքնին մեծ, ինքնուրույն խաղացող է, իսկ Ադրբեջանը Ռուսաստանի հետ լավ լինելու որոշակի շահագրգռվածություն ունի: Սա առաջին, այսինքն՝ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահն է դա պահանջում: Երկրորդը, երբ մենք խոսում ենք խավիարային դիվանագիտության մասին, նավթադոլարների, Եվրոպայի, ԵՄ-ի, ԵԽ-ի, բա Ռուսաստանում ի՞նչ է անում Ադրբեջանը: Ռուսաստանն «առել է» բոլորին, այսինքն՝ մենք (անգամ՝ ես) տվյալներ ունենք, թե ինչպես է ճամպրուկներով դոլարներ՝ 4 մլն դոլար, 2 մլն դոլար, 6 մլն դոլար կաշառք տալիս Ռուսաստանի վերնախավին. չմոռանանք այդ ամբողջը: Ռուսաստանում բոլորին առել ենԷլ չեմ ասում, որ հեռուստաընկերություններ, լրագրողների են առնում, այսօր բացահայտ ադրբեջանամետ պրոպագանդայով զբաղվող ռուս լրագրողներ կան զուտ այն պատճառով, որ նրանց փող է տալիս, կամ, օրինակ, Ռուսաստանի հայտնի МГИМО-ն (Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ) ֆինանսավորվում է Ալիևի կողմից, տարեկան հսկայական միլիոններ է տալիս. պարզ չէ՞, որ այդ կառույցը ադրբեջանամետ երգ է երգելու: Այդուհանդերձ, եթե Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումը շարունակվի, առայժմ շարունակվում է (զուտ ներքին պատճառներով, իմ կարծիքով՝ Պուտինին պարզապես ինչ-որ պատերազմ է պետք, ինչ-որ հաջողություն, որովհետև տնտեսական վիճակը վատանում է), չեն կարող Ադրբեջանի հետ հարաբերությունները մնալ նույն մակարդակի վրա: Կարծեմ փետրվարի 28-ին Էրդողանը պիտի այցելի Ադրբեջան, Բաքու, այսինքն՝ ինչպես մեզ համար եղավ ժամանակ, որ դժվար էր խաղալ «երկու տիրոջ ծառա», նույնն էլ Ադրբեջանի համար է դժվար դառնում այդ խաղը: Իմ կարծիքով՝ Ադրբեջանը, այդուհանդերձ, ընտրելու է և ընտրել է Թուրքիան:

_ Շնորհակալություն, պրն. Պապյան: Հարգելի ունկնդիրներ, լսում էիք «Մոդուս վիվենդի» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էին Հայկուհի Մինասյանը և հաղորդաշարի հեղինակ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն, Արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը: Բոլոր նրանք, ովքեր մեզ պարզաապես լսում էին, կարող են դիտել www.lratvakan.am կայքում: Հաջողություն:


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post
Таронеци
сообщение 7.5.2016, 19:12
Сообщение #82


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 27751
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83



Նախիջևանն անհնար է պաշտպանել. Վովա Վարդանով



Նախիջևանի շրջանում ակտիվ ռազմական գործողություններ կսկսվեն այն դեպքում, երբ թուրքը որոշի բացի Լեռնային Ղարաբաղի հետ պատերազմ սկսելուց, պատերազմ սկսել նաև Հայաստանի հետ: NewsBook-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար, ռազմական փորձագետ Վովա Վարդանովն՝ անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է հնարավոր այդ հատվածում ակտիվ ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը:

«Վերոնշյալ դեպքում Նախիջևանի կողմից ռազմական գործողություններ տեղի կունենան` մանավանդ հաշվի առնելով, որ այնտեղ թուրքերը մոտիկ են, սպառազինության հարցում խնդիր չկա: Բնական է, որ հավանականություն կա, եթե Ադրբեջանը հարձակվի նաև ՀՀ-ի վրա: Նրանք Նախիջևանն իրենց անբաժանելի մասն են համարում, ինչպես մենք՝ Ղարաբաղը»,- նկատեց Վովա Վարդանովը:

Իսկ դիտարկմանը, թե կորոշի արդյոք Ադրբեջանը Հայաստանի հետ պատերազմ սկսել` ներկա իրավիճակը հաշվի առնելով, հիմքեր կա՞ն մտածելու, որ նման քայլի կգնա, Վովա Վարդանովն ասաց. «Միշտ էլ դրա հավանականությունը կա, ցանկացած պահի կարող է լինել, քանի որ մենք այն սարսափն իրենց մեջ չենք ներշնչում, որ վախենան նման սցենարից: Նրանք այդ քայլից խուսափում են ավելի շուտ ռուսի ազդեցության տակ: Թեպետ, ոչ-ոք հստակ չի կարող ասել` դա երբ կլինի, քանի որ մենք դիվանագիտական ու ռազմական նման դրսևորում ենք ցուցաբերում՝ նկատի ունեմ, որ թուրքն արեց, մենք ի պատասխան, ու փաստորեն, մենք չենք որոշում` Հայաստանը մասնակցի՞ այդ կոնֆլիկտին, Նախիջևանը կներքաշվի, թե՝ ոչ: Այսինքն՝ թուրքն ինչ տա՝ դրան պատասխան մի բան կանենք: Դա լավ է, թե վատ, ուրիշ խնդիր է: Համենայն դեպս, սա է մեր որդեգրած ճանապարհը»:

Հարցին` առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության` Ադրբեջանը կարո՞ղ է պահել Նախիջևանը, Վովա Վարդանովը պատասխանեց. «Չեմ կարծում: Եթե օսման թուրքը Ադրբեջանին չօգնի, ապա ՀՀ-ի հետ նման բախման դեպքում Ադրբեջանը կկորցնի Նախիջևանը: Առանց Թուրքիայի լուրջ մասնակցության չեն կարող մեզնից պահել Նախիջևանը, որը շատ խոցելի է, և իրենք դա լավ են հասկանում: Բացի այդ, երևի, պատճառներից մեկը հենց խոցելի լինելու հանգամանքն է, որ իրենք ՀՀ-ի վրա չեն հարձակվում: Հաշվի են առնում այն հավանականությունը, որ Նախիջևանը մենք կոչնչացնենք՝ որպես Ադրբեջանի Հանրապետության մաս»:

Նրա խոսքով՝ Նախիջևանի հատվածը խոցելի է ռելիեֆի, մարդկային ռեսուրսների և պաշտպանելու անհնարության տեսակետից: Վովա Վարդանովը շեշտեց, որ անհնար է այն պաշտպանել:

«Դիրքերի առումով այստեղ շահեկան վիճակում ենք, բայց այստեղ դիրքերի հարցը չէ, մենք արդեն այստեղ խոսում ենք ոչ թե դիրքապահության մասին, այլ լայնածավալ գործողությունների հավանականության մասին, եթե թուրքը գնա, իհարկե, դրան: Երբ ազեր թուրքը լայնածավալ գործողությունների մեջ ներքաշի Հայաստանի Հանրապետության սահմանի վրա կանգնած զորքերին, այդտեղ արդեն դիրքերը կարևոր չեն: Այստեղ արդեն կարևորը ճանապարհներն են, զրահատեխնիկա օգտագործելու և այլ հնարավորությունները: Ինչքան էլ զենք ունենան, և եթե անգամ մարդկային ռեսուրսներն էլ հագեցնեն, այդտեղ մեր վիճակը շատ ավելի լավ է, քան Նախիջևանի բանակինը»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Իսկ թե Նախիջևանի հատվածում ակտիվ ռազմական գործողություններ սկսելու դեպքում Իրանն ինչպե՞ս կդրսևորի իրեն, Վովա Վարդանովն ասաց. «Իրեն կդրսևորի ինչպես միշտ` մի երկու դիվիզիա կմոտեցնի Նախիջևանի և Մեղրիի մոտ գտնվող իրենց տարածքին: Եվ միայն այն դեպքում կխառվնի, երբ օսմանյան թուրքերը կլինեն իրենց դրոշի տակ: Այսպես ասած՝ միայն համաթուրքական պատերազմի դեպքում Իրանը կխառնվի: Իսկ մինչ այդ չի խառնվի, ինչպես ռուսները չեն խառնվում»:

Նկատենք, որ վերջին օրերին քննարկվում է Նախիջևանի հատվածում ադրբեջանական զորքերի կուտակման հարցը:

Հիշեցնենք նաև, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը հայտարարել էր, որ ինչպես Նաիջևանի, այնպես էլ այլ ուղղություններով նկատելի են հակառակորդի զինտեխնիկայի կուտակում:

Նյութի աղբյուրը


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post
Таронеци
сообщение 19.3.2017, 21:53
Сообщение #83


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 27751
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83



Эту историю со слов я знал давно, но подтвердить какими-либо публичными источниками не мог. И вот они отыскались. Отдельное спасибо Тиграну Мазманяну.

ШУШИ – ЛАЧИН. ПОЧЕМУ НЕ БЫЛ ОСВОБОЖДЕН НАХИДЖЕВАН?


Майские (1992г.) события в селе Хачик свидетельствуют о двух фактах. Во-первых, в военных кругах Армении, причем на самом высоком уровне, в эти дни думали о действиях в отношении Нахиджевана. Во-вторых, в не менее высоких политических кругах предпринималось все, чтобы воспрепятствовать этим действиям.
Наш собеседник - депутат Верховного Совета РА 1990-1995гг. Хачик СТАМБОЛЦЯН. Думается, рассказанное им позволит лучше представить то, что происходило в мае 1992 года в направлении Нахиджевана.
- В СВОЕ ВРЕМЯ Я СОЗДАЛ ГРУППУ ИЗ ИЗГНАННЫХ ИЗ АЗЕРБАЙДЖАНА АРМЯНОК, которые были замужем за азербайджанцами, причем в их паспортах была указана не только национальность - "азербайджанка", но и были изменены их имена и фамилии. Впрочем, все равно факт их армянского происхождения был известен окружающим, за что они и были изгнаны: либо одни, либо с супругами. С другой стороны, они хорошо владели азербайджанским, имели паспорта, свидетельствующие об их азербайджанской принадлежности, и могли беспрепятственно ездить в Азербайджан. Была еще группа российских журналистов, которым я, так сказать, выплачивал зарплату, и они также могли спокойно ездить в Азербайджан.
Я давал им различные поручения. Кроме того, в Баку был один молла, не азербайджанец, который сочувственно относился к армянам. Он тоже снабжал определенной информацией приезжающие группы.
После армянских погромов в Баку в феврале-марте 1991 года я опять направил группу в Азербайджан, чтобы прозондировать имеющиеся в Нахиджеване настроения. Кроме того, имелись сведения, что покинувшие Армению азербайджанцы проходят в Нахиджеване военную подготовку и, учитывая их знание армянского языка, существовала опасность, что они могут проникнуть в Армению и осуществить различные диверсии.
Группа вернулась с ценными сведениями. Выяснилось, что все состоятельные нахиджеванцы уехали в основном в Баку и в Нахиджеване осталось примерно 80-100 тысяч населения, а то и менее того, у которых просто нет средств для отъезда. То есть при возможности они также выехали бы, тем более, если бы была возможность выехать со всем своим скарбом. Наконец, в Нахиджеване полагали, что армяне непременно отомстят за бакинские погромы и в качестве самого слабого звена ударят по Нахиджевану. Поэтому здесь царили панические настроения.
Я позвонил председателю ВС Л.Тер-Петросяну, сообщив о полученной информации. Он отослал меня к премьер-министру В.Манукяну. Тот разъяснил, что при правительстве создана структура по безопасности, возглавляемая Ашотом Манучаряном, и переадресовал меня к ним. Кроме Манучаряна там работали будущий министр нацбезопасности Симонянц, Армен Гюрджян и др. Ко мне прислали Гюрджяна, который был весьма воодушевлен полученной информацией и выразил свое восхищение тем, что я проделал громадную работу, которая по плечу целой службе....
В БЕСЕДАХ С МАНУЧАРЯНОМ И ГЮРДЖЯНОМ Я, УЧИТЫВАџ ПАНИЧЕСКИЕ НАСТРОЕНИЯ В НАХИДЖЕВАНЕ, предложил поручить начальнику ж/д А.Кандиляну, чтобы он начал перегонять весь имеющийся состав грузовых вагонов в Россию не через Абхазию, а через Нахиджеван - Азербайджан (тогда грузовые перевозки еще осуществлялись). А машинистам предлагал дать установку: делать остановки в Нахиджеване и не препятствовать желающим азербайджанцам грузиться в вагоны со всем своим имуществом. Попутно предлагал нашим пограничным постам постреливать в ночное время в воздух, создавая иллюзию артподготовки перед наступлением на Нахиджеван.
Это были примерно те времена, когда нахиджеванцы пытались демонтировать госграницу с Турцией, что вызвало большой шум. Вплоть до того, что размещенные в Арташате и Арарате части советской армии собирались войти в Нахиджеван, но по непонятной причине так и не сделали этого.
Кандилян отправил порожние грузовые составы, и многие нахиджеванцы погрузились в них со скарбом и направилась в сторону Азербайджана. На подъезде к Мегри с армянской стороны вдруг начался обстрел. Конечно, "алазани" не могли причинить существенного ущерба, машинисты, тем не менее зная о смысле операции, продолжали движение. Но уже у Мегри наши отряды принялись останавливать эти поезда и ... приваривать колеса к рельсам. Азербайджанцы были вынуждены выгрузиться и отправиться обратно к Ордубаду.
Обо всем этом мы узнали с большим опозданием. Оказывается, Ашот Манучарян, который вроде бы одобрил мой план, с другой стороны приказал командирам отрядов в Мегри не пропускать поезда в Азербайджан. А те, не зная, что происходит, и доверившись члену комитета "Карабах" Манучаряну, выполнили приказ, то есть воспрепятствовали отъезду нахиджеванцев, после которого мы практически без единого выстрела (учитывая, что мало кто там остался) вошли бы в Нахиджеван. В дальнейшем командир этих отрядов Гевонд умер так же, как и многие другие при непонятных обстоятельствах. Заснул и не проснулся, как Эдик Егорян, Затикян, глава коммунистов Бадалян и др.
ПРОГРАММУ ВЫТЕСНЕНИЯ АЗЕРБАЙДЖАНЦЕВ ИЗ НАХИДЖЕВАНА ПРОВАЛИЛ А.МАНУЧАРЯН ВМЕСТЕ С СИМОНЯНЦЕМ. Потом тот же Симонянц стараниями Манучаряна стал министром национальной безопасности. Кто еще был сподвижником Манучаряна в этом вопросе, знают многие. Тогда возник целый клан единомышленников, не имеющий национальных ориентиров и служивший игрушкой в руках иностранных агентов. Это они не позволили в выигрышной ситуации овладеть нашими историческими территориями (Кировабад, Казах, Мингечаур и др.). То есть мы этого и многого другого не осуществили не потому, что были не в состоянии сделать это с военной точки зрения. Просто враг был среди нас.

К.САРГСЯН, "Иравунк", N7. 2009г.

Источник


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post
Таронеци
сообщение 10.1.2018, 23:41
Сообщение #84


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 27751
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83



Армяно-турецкие протоколы и Нахиджеван: Турция готовит новый шаг?
Наира АЙРУМЯН, Обозреватель



Цитата
20 декабря 2017 года премьер-министр Турции Бинали Йылдрым неожиданно посетил Нахиджеван и встретился с главой республики. О визите турецкого премьера говорилось мало, в основном только в российской прессе выразили обеспокоенность в связи с тем, что Турция может создать в Нахиджеване военную базу.

Открытие базы в Нахиджеване рассматривается некоторыми аналитиками как вероятный ответ Турции на пересмотр договоров, которые определяют границы Турции, в том числе, с бывшими советскими республиками. Эти границы, как известно, определены Московским русско-турецким договором. И наиболее уязвимым местом по этим договорам остается Нахиджеван.

Напомним, что Статья III Договора гласила, что стороны согласны на образование на территории бывшего Нахичеванского уезда Эриванской губернии автономии «под протекторатом Азербайджана, при условии что Азербайджан не уступит этого протектората третьему государству».

Армения, которая не является подписантом Московского договора, тем не менее, все эти годы признавала договор как основу территориального раздела в регионе. Более того, как считает бывший министр иностранных дел Арцаха Арман Меликян, подписанные в 2009 году армяно-турецкие протоколы, «по сути, являются дополнительным заверением армянской стороны в том, что Ереван признает правомочность Московского и Карсского договоров».

«Вот почему турецкая сторона может спокойно говорить, что Армения признает территориальную целостность Турции и, как минимум, по части Нахиджевана, территориальную целостность Азербайджана и не может иметь территориальные требования», - сказал он.

Судя по всему, именно в этом свете в Турции понимают суть армяно-турецких протоколов, напрямую связывая их также с будущим Нахиджевана. Напомним, что Серж Саркисян в сентябре заявил с трибуны ООН, что если Турция не ратифицирует протоколы, то весну 2018 года мы встретим без них. То же самое недавно подтвердил и министр ИД Армении Эдврд Налбандян.

Связан ли был с этими заявлениями визит в Нахиджеван Бинали Йылдрыма и намерена ли Турция создать в Нахиджеване военную базу для его «защиты» от армянских претензий?

О такой вероятности говорится уже давно. В частности, подобные слухи активизировались летом 2017 года. Бывший замминистра ИД Армении Арман Навасардян тогда отметил, что 5-ый пункт Карсского договора исключает дислокацию какого–либо войскового объединения в Нахиджеване. «В 4-ой статье говорится, что если на такой шаг пойдут Турция и Азербайджан, значит, будут пересмотрены те границы, которые в 20-х гг. были у Турции»,- сказал он.

Руководитель офиса Ай дата АРФ Дашнакцутюн Киро Маноян, комментируя состоявшиеся летом 2017 года в Нахиджеване турецко-азербайджанские учения, отметил, что «Армении следует поднять вопрос о насильственном присоединении Нахиджевана к Азербайджану и его международного статуса».

О том, что договорная база в регионе под угрозой, заявил и сам президент Турции Эрдоган. «США должны извинить нас, но законы наших двусторонних отношений и двусторонние соглашения между нами теряют свою силу. Мне грустно это говорить, но так оно и будет», — заявил Эрдоган на днях.

Напомним, что в 1920 году, узнав, что султанское правительство намерено дать согласие на решение вопроса о границе между Турцией и Республикой Армении арбитражем президента США Вудро Вильсона, Великое национальное собрание Турции сочло это унизительным и неприемлемым для Турции, 7 июня аннулировало все договоры, конвенции, соглашения, акты и официальные постановления, заключённые с 16 марта 1920 года. Тогда Восточная армия под командованием генерал-лейтенанта Кязым-паши Карабекира была выдвинута не куда-нибудь, а в направлении Нахиджевана.

Намерена ли Турция ратифицировать армяно-турецкие протоколы до весны 2018 года? Есть ли у Армении заготовленные шаги на тот случай, если Турция откажется от ратификации? Примет ли Турция «превентивные шаги? Скажем, создание военной базы в Нахиджеване.

Или же Турция пойдет по проторенному пути террора против армян? Напомним, что депутат Демократической партии народов Турции Каро Пайлан подтвердил, что правящая Партия справедливости и развития собирается организовывать покушения на армян, алевитов, живущих в Европе, а также турок, покинувших Турцию.
Источник

А вообще, пора Нахиджеван освобождать из оккупации.И с турскими хотелками покончено будет, и Московский договор будет, наконец, похоронен(не ждать же пока Ленина из мавзолея вынесут), ну и вопрос с ж/д в Иран сразу решится.


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post
Таронеци
сообщение 18.5.2018, 19:05
Сообщение #85


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 27751
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83



Նախարարական բլից-կրիգ. ինչ է կանխվում Նախիջեւանի ուղղությամբ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան



Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 18-ին այցելել են հայ-ադրբեջանական սահման, Նախիջեւանի դիրքեր: Այդ մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները ծանոթացել են օպերատիվ իրավիճակին, պաշտպանության նախարարը հանձնարարել է լինել զգոն, չտրվել սադրանքների, նաեւ կանխարգելել հակառակորդի առաջխաղացման ցանկացած փորձ:

Գործնականում բացառիկ վիճակ է, երբ սահմանային դիրքեր են այցելում պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները համատեղ: Առավել եւս հետաքրքիր է, որ այցը Նախիջեւանի ուղղությամբ է, ուր օրերս այցելել էր Ադրբեջանի նախագահ Ալիեւն ու հայտարարել, թե Նախիջեւանում տեղակայված հրթիռները կարող են խոցել հայկական ցանկացած թիրախ:

Ալիեւի այդ հայտարարությունները սովորական ռազմատենչություն են եւ առաջին անգամը չեն ոչ միայն ընդհանրապես, այլ Նախիջեւանի մասով էլ մասնավորապես: Մյուս կողմից, սակայն, նախարարների սահմանային համատեղ այցը թերեւս հուշում է, որ դա պայմանավորված չէ զուտ Ալիեւի հայտարարությամբ, ինչի մասին վկայում է պաշտպանության նախարարի հորդորը սահմանապահ ստորաբաժանումներին՝ չտրվել սադրանքի, միաժամանակ կանխարգելել հակառակորդի առաջխաղացման ցանկացած փորձ:

Չի բացառվում, որ հրթիռային ունակությունների մասին հայտարարության ֆոնին Ալիեւը Նախիջեւանում էր դիրքային խնդիրներ լուծելու համար: Առավել եւս, որ ապրիլյան քառօրյային մի քանի դիրքային ձեռքբերում ունեցող Ադրբեջանը դրանից երկու տարի առաջ Նախիջեւանում ունեցավ դիրքային մի քանի անգամ ավելի մեծ կորուստ, առանց ռազմական գործողության, հայկական զինուժի հատուկ օպերացիայի միջոցով, երբ մեր ստորաբաժանումները վերադիրքավորվելով պարզապես ստիպել էին ադրբեջանական զինուժին առանց դիմադրության հետ տանել զբաղեցրած դիրքերը:

2014 թվականին Նախիջեւանի ուղղությամբ զարգացումները հայտնվել էին ընդհուպ ՀԱՊԿ այն ժամանակ գլխավոր քարտուղար Բորդյուժայի ուժադրության կենտրոնում, որը հոկտեմբերին այցելելով Հայաստան, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ եղել էր Նախիջեւանի սահմանին եւ դիտարկել իրավիճակը:

Հայտնի է նաեւ, որ Նախիջեւանում կա համազորային բանակ՝ Ադրբեջան-Թուրքիա ձեւաչափով, այսինքն նաեւ թուրքական ռազմական ներկայություն:

Պատերազմող պետությունը պարտավոր է ունենալ ոչ միայն դիվանագիտություն, այլ ռազմա-քաղաքական դիվանագիտություն, ինչը ենթադրում է, որ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները համաժամանակ պետք է տիրապետեն փոխադարձաբար ոլորտային նրբությունների: Այդ տեսանկյունից է նաեւ, որ նոր կառավարությունում պաշտպանության եւ ԱԳ նախարարների նշանակումները բավական ուժեղ են եւ ներդաշնակ: Մի բան, որը գործնականում իր անհրաժեշտությամբ հանդերձ, Հայաստանի պարագայում բացակայել է գրեթե միշտ:

Նախիջեւան սահմանային համատեղ այցը ոչ միայն իրավիճակային-օպերատիվ, այլ նաեւ ռազմա-քաղաքական խորքային արձագանքի ռազմավարության անցնելու վկայություն է:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր պաշտպանության նախարարությունում հյուրընկալել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզին եւ քննարկել հայ-ամերիկյան պաշտպանական գործակցության օրակարգը:


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post
Таронеци
сообщение 12.6.2018, 12:08
Сообщение #86


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 27751
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83



Нахиджеван должен быть возвращен: Азербайджан сам дал повод


Наш собеседник – политолог Левон Ширинян.


Господин Ширинян, пресс-секретарь минобороны Армении Арцрун Ованнисян заявил, что азербайджанская сторона обратилась к армянской с просьбой позволить посетить кладбище, находящееся под контролем армянской стороны, и просьба была удовлетворена. При этом азербайджанская сторона распространила фото и информации о том, что, якобы, «освободила» село. Что происходит на границе? И видите ли вы угрозы?

Конечно, и новое правительство, как я думаю, тоже их видит. Но после сержевского режима можно надеяться, что новая власть предпримет практические шаги и не станет заниматься идиотизмом по вопросу Нахиджевана. Правовая и политическая папка должна быть отправлена в суд, потому что это наша земля, отнятая у Первой Армянской республики, признанная международным сообществом, и дипкорпус это должен знать наизусть. Нахиджеван был присоединен к Первой Армянской республике в марте-апреле 1919 года при непосредственном участии англичан – как союзнику победивших держав. Это закреплено и в договоре Дро-Легран, подписанном Москвой и Ереваном 2 декабря 1920 года. Россия также рассматривала эту землю как неотъемлемую часть Армении, но в результате сделки Москвы с Турцией она была передана Азербайджану. Мы не подписывали этот договор (Московский договор 21 года), и это следует рассматривать как нарушение международного права. Но в Армении нет юристов такого уровня, знакомых с западной практикой и владеющих языками в той мере, чтобы защищаться в судах.

Но поскольку Россия не перестает называть нас стратегическими союзниками, нужно начать переговоры с Москвой на предмет возврата к соглашению Дро-Легран.

Кроме того, органы безопасности, оборонное ведомство обязаны наносить превентивные удары. Азербайджан дал достаточный повод для того, чтобы мы покарали его. Можем ли мы это сделать?

Есть, правда, проблема: парламент в Армении нелегитимен, и необходимы внеочередные выборы, чтобы получить хотя бы осенью легитимный парламент и устойчивое правительство.

С середины апреля с азербайджанской стороны были замечены скопления войск, и они есть до сих пор. Вы думаете, Азербайджан готовится к конкретным действиям?

Мне кажется, да. Они постепенно затягивают петлю, и наступит момент, когда будет сложно что-то решать.

На днях на встрече Мнацаканян-Лавров в Москве обсуждался вопрос возобновления участия Арцаха в переговорах, и Лавров сказал, что если стороны договорятся, то Москва будет не против. Вы думаете, Москва действительно не против возвращения Арцаха к переговорам?

Армения так и не научилась пожинать плоды – произошли действительно качественные изменения, объявлена национальная политика. Это обязывает Россию воспринимать Армению как равноправного партнера, и сейчас Армения на этом пути. Заявление Лаврова означает именно это, хотя полагаю, что в свое время именно он приказал Роберту Кочаряну выйти.


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post

5 страниц V  « < 3 4 5
Reply to this topicStart new topic
1 чел. читают эту тему (гостей: 1, скрытых пользователей: 0)
Пользователей: 0

 



Текстовая версия Сейчас: 22.6.2018, 8:05
Геноцид армян Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more! Analitika.at.ua КАРАБАХ88
- История Армении и Карабаха, пресса, комментарии Acher.ru - Армянский сайт для друзей Армянское интернет-сообщество Miasin.RU Website about Liberated Territory of Artsakh

free counters