IPB

Здравствуйте, гость ( Вход | Регистрация )

> Стихи Парсама
Таронеци
сообщение 12.1.2010, 23:57
Сообщение #1


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 27361
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83



ԴՈՒ ՀՈԳՆԵԼ ԵՍ


Դու հոգնել ես, քո աչքերի սև սաթի մեջ
Բոսոր ամպերն են բույն դրել,
Կոպերդ այնքան ծանր են թարթում,
Որ կարծես թե, երազն անքուն,
Տարել է մի ուրախ նվագ,
Եվ չի գալու կրկին քո մոտ,
Դու հոգնել ես ու լույսի ես այնքան կարոտ:

Կար ժամանակ ու դու զվարթ
Թռչունի պես, թռչում էիր անտես-անտես,
Լոկ վայրկյանն էր պարդ տեսնում
Հեռու կապույտ անդաստանում,
Թևերդ թռչնի թևեր, իսկ ծիրանդ
Կարծես գույնն էր այն դաշտերի,
Որի առաջ ծնկի չոքել
Օրհնել էիր լույս ու արև,
Ու աստղ էին աչքերը քո,
Լույսի աղբյուր ու սիրո տենչ:
Հիմա ուրիշ, ժամանակը քո աչքի մեջ
Կոտրել է շողքը արշալույսի,
Ու ամեն լուր, թե պատահար,
Դու նրանց հետ մեռնում կրկին,
Ու չես զարթնում, հարություն առնում:

Դու հոգնել ես, ու այնքան ես կարոտ լույսի,
Երդիկներից կապույտ լույսն է
Իր շողքերով իջել վրադ,
Ու անտառում մի հին զրույց ու մի հեքիաթ,
Պատմում է ծեր կաղնին հսկա,
Ակնաղբյուրի մոտը կրկին ակ ես հաշվում
Դու անհաշիվ:
Դու հոգնել ես, ու աչքերը քո սև սաթի
Կարոտ են տաք անձրևի,
Որ հորդառատ իջնի ներքև,
Ու դու զգաս շունչը նրա,
Նրա հայացքը ,նույնիսկ կարդաս,
Ու չիմանաս լաց է , թե խինդն է հողի:

Քիչ է մնում անդունդն ընկնես ,
Վիհը ընկնես ու մենավոր
Լուռը պատի քո մարմնին.
Ծածկեն շիրիմդ վարդերով,
Գուցէ ոչինչ էլ չլինի,
Միայն տատասկ ու փուշ աճեն,
Եվ գուցէ քեզ ճանապարհին
Ինչ-որ մեկը սիրի կրկին,
Ու դու զգաս տաքը սիրո,
Շունչը նրա լույս բերի քեզ:


Դու հոգնել ես, ու նման ես մարտից
Եկած մի զինվորի,
Ոչ կռիվն ես տանուլ տվել, ոչ հաղթել,
Տեսել ես դու բազում մահեր,
Մտածում ես գուցէ մի օր
Դու էլ բաժին դառնաս սրի,
Ու հանգչես լուռ մարտի դաշտում …
Բայց քո հոգնած սև աչքերը
Միայն նայում, նայում ու չեն տեսնում:

Այսօր ժամն է պատարագի,
Եկեղեցում մոմեր վառիր,
Գնա այնտեղ դու շնչելու
Հոտը խունկի,
Ու աղոթիր տիրոջ առաջ,
Ու աղերսիր, գուցէ նրա գութը շարժես,
Եվ գուցէ նոր մի շող տա քեզ,
Հոգնած փակվող քո աչքերին,
Իսկ դու լուռ ես ...


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post
11 страниц V  < 1 2 3 4 5 > »   
Start new topic
Ответов (40 - 59)
parsam
сообщение 5.2.2010, 23:18
Сообщение #41


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
7

Հիմա ձմեռ է, վույում է քամին,
Դրսում հեղեղ է, այնպես մոլեգին,
Որ թվում է, թե ժամն է եկել,
Դարձյալ հատուցման,
Նորից փորձության:
Դու լույսը տվիր’
Խավարն ենք ընտրել,
Քնած ենք կարծես,
Ու չենք արթնանում,
Ոչ’ զանգի ձայն կա,
Ոչ’ զանգակատուն,
Միայն առուծախ,
Ու միջնորդություն,
Շփոթք ու խաբկանք,
Բայց ուժ դրամի,
Առնում, վաճառում
Անունդ ով Տեր’,
Ինչպես հասկանամ,
Ինչպես մատուցեմ,
-Մարդը իրեն է
Աստված ճանաչել:

Դու ներող եղիր,
Վերին սրբություն,
Խարխափում ենք մենք
Խավարի միջին,
Մոլորյալի պես
Գնում ենք, գնում,
Ու չենք հասկանում,
Թե ուր ենք գնում:

Վերին սրբություն,
Վերելք է սա,
Թե, իջնում ենք անկում:

Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 7.2.2010, 1:23
Сообщение #42


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
8
Գիտեմ, որ արդեն դու ինձ չես լսում,
Ու ինչ ես խորհում ես այդ չգիտեմ,
Բայց քո հետ նորից խոսել եմ ուզում,
Այս դաժան ցավը էլ ում ես պատմեմ,
Ինձ ով կլսի այսպես, մեղմորեն:
Հիշում ես Տեր իմ,
Սարերի գրկում, լուրթ կապույտի մեջ,
Մեր տունն էր թիկնած,
Երազներ կար տաք, քաղցր երազներ,
Ու մեր աչքերում սեր ու տենչանք
Դու լույս բերեցիր, այնքան սրբորեն
Տվեցիր մաքրության գաղտնիքը վերին,
Ու քայլեցինք մենք խոնհար, մանկորեն
Քո ճափով անցած, քո հետ միասին,
Ու շատերն էլ, վկա հայացքդ լուսե,
Ճգնեցին երկար, դարձան մարգարե:
Սարերը այնտեղ երկինք են հասնում,
Սպիտակահեր վերևից նայում,
Որդիքը ճարտար վանքեր կառուցում,
Տաճարներ բազում ու զանգակատուն

Մեր տունը արդեն, վաղուց ավերել,
Ու իմ հայրենին գերի են տարել,
Խնկահոտ չկա պապերիս տան մեջ,
Վանքի խաչերը հողով են ծածկել,
Ու իմ հայրենին ինչպես մի մեծ զանգ,
Զանգել է ուժգին, զանգել անդադար,
Բայց ոչ մինը չի լսել նրան,
Բայց ահազանգից զանգեր փշրվան,
Ու իմ հայրենին մի մանուկի պես,
Գազանի բերանում հոշոտվեց անտես:

Ես ինչպես ասեմ, թե ներիր աստված,
Որն է մեղքը իմ, ինչով է ջրդեղված,
Բայց ահա նորից եկել սրբորեն,
Քեզ եմ ես դիմում, ու քեզ աղոթում,
Վանքեր կառուցում ու զանգակատուն:

Վերին սրբություն,
Հողն իմ հայրենի գազանի ձեռքում,
Ամեն ակնթարթ ինձ է սպասում,
Ու պիտի գնամ ես անպայման,
Ազատեմ երկիրը իմ պապենական:

Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 7.2.2010, 22:41
Сообщение #43


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
9

Նորից բառեր, նորից խնդրանք,
Նորից խռովք ու տվայտանք,
Ինչու եմ քեզ կրկին դիմում,
Որ դու ինձ չես պատասխանում,
Իսկ ես հիմա եկել կանգել,
Քեզ հարցեր եմ նորից բերել:
Կարող չէի, սակայն քո հետ,
Բաժակն ըմպել լոկ դառնության,
Այլ ուզում եմ սերդ երգել,
Երգել լույսը քո մոգական,

Հիմա նոր է ամեն ինչը,
Գույնն է փոխվել աշխարհի,
Բաց կապույտը մգացել,
Նմանվում է խավարի:
Նետ էր առաջ, ու աղեղ,
Հիմա մահն է սնկաձև,
Լեզուն հանում ընդերքից,
Ու սպառնում չարանենգ:

Շատերն եկել, գնացել,
Շատերն եկել, մտածել,
Ու չեն գտել պատասխան,
Ինչի համար են ծնվել,
Ուր է տանում քո ճափան,
-Միթե ուրիշ կյանք էլ կա,,
Մանուշակի դալկություն,
Ուրիշ երազ, ուրիշ լույս,
Սեր ու հավատք, մաքրություն:

Վերին սրբություն,
Չկա ցավոք պատասխան,
Ու ոչ մի բան չի փոխվել,
Նետ էր առաջ ու աղեղ,
Հիմա մահն է սնկաձև:
Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 11.2.2010, 2:17
Сообщение #44


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
10

Մութն է իջել, դրսում աշուն,
Ծառ ու ծաղիկ քուն են մտել,
Երկնից վար անձրև իջնում,
Լողանում են հանդ ու դաշտեր:
Բույն են դրել իմ հոգու մեջ,
Խանդն ու սերը իրար խառնվել,
Ջրդեղվել է իմ շուրթերին,
Աղոթք, նզովք միաձուլվել:
Իսկ ինձ ինչ է մնում անել,
Եթե ոչ լուռ սիրել, խանդել,
Եւ աղոթել, և նզովել,
Լույսը սփռել’ մթնով պատել:

Լույսը, որ իմ աչքերում,
Դառնար պիտի, որպես նվագ,
Ծաղկի բույր պիտի լիներ,
Պիտի փայլեր հանց ճառագայթ,
Առանց խանդի ու նզովքի,
Առանց թույնի այն սնկաձև,
Բայց նզովք է իմ շուրթերին,
Եւ խանդ է սա, ու ոչ թե սեր:

Տենդ է, կարծես հոգուս միջին,
Կարծես կիսատ եմ, անկատար,
Խիղճն էլ այսօր, ով Արարիչ,
Կարոտ է իրեն’ խղճին արդար:


Վերին սրբություն,
Ամպերն այնքան են գորշացել,
Հավատ ու սեր չի մնացել,
Այլ նրանք հեռանում,
“Կարմիր գրքում” են գրանցվում
Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 12.2.2010, 20:47
Сообщение #45


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



ՎԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
11

Դե, ինչ արած, այս է կյանքը,
Թեև գունեղ, բայց անկատար,
Բեմի վրա, կամ բեմից դուրս,
Դիմակներով, առանց դիմակ,
Անտառներում, անապատում,
Կամ պողպատյա շենքերի մեջ,
Կամ էլ հոգնած խրճիթներում:

Մարմին ծախել, մարմին առնել,
Լինել հիվանդ, լինել թշվառ,
Կամ երջանիկ արնանման,
Քո անվան տակ’ պատերազմել,
Քո անվան տակ’ կյանքեր խլել:

Բայց կատարյալ ոչիչ չկա,
Ու անկատար աշխարհ կգան,
Լուռ, անկատար ու կգնան,
Լոկ կթողնեն ինչ, որ հուշեր,
Բարի, թե չար, ով գիտի տեր:

Վերին սրբություն,
Ների’ր նվաստիս,
Զրույցս քո հետ վերջնակետ չունի,
Եթե ճիշտն ասեմ, սկիզբ էլ չունի,
Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 13.2.2010, 1:53
Сообщение #46


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



ՄԵՐ ՀԱՐՍԱՆԻՔԸ


Մեր հարսանիքը թող լինի արտում,
Հասած մի արտում ցորենի,
Անուշ մեղեդի լինի այն արտում,
Ու սիրո երգը կարապի:

Ծաղկե թասերով մենք կենաց խմենք,
Հասուն արտի մեջ ցորենի,
Ծիծաղ ու խինդ մենք սիրով խառնենք,
Անուշ խոխոջին առվակի:

Ու ծնկի իջնենք վաղորդյան լույսի,
Անմար կրակի առաջ լուրթ,
Առաջին օրհնանքը թող Արևն ասի,
Առավոտի շողերով սուրբ:

Մեր հարսանիքը արտում թող լինի
Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 14.2.2010, 21:12
Сообщение #47


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



ԳՈՒԹԱՆԸ

Գութանը հողի տողերն է բացել,
Անուշ բուրմունքը երկինք է հառնում,
Մաճկալը ակոսում լուսե հասկ ցանել,
Ու հորովելն է անդադար երգում:

Առավոտը վառ շրթունքներ դարձած,
Պինդ համբուրում է տողերը հողի,
Հողի տաք խայտը` ծիլերով փթթած,
Նազով ծփում են արտում ցորենի:

Գութանը հողի տողերն է բացե,
Անուշ բուրմունքը երկինք է հառնում,
Մաճկալը ակոսում լուսե հասկ ցանել,
Ու հորովելն է անդադար երգում:
Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 15.2.2010, 19:08
Сообщение #48


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302




ԻՆՉՈՒ….ԻՆՉՈՒ

Անձրևը կրկին, հանդարտ ու լռին,
Տխուր մաղում էր պատուհանիս տակ,
Նրանից հետո խելագար քամին,
Զարկում էր, զարկվում պատուհանիս տակ:

Զարկում էր, զարկվում, կրկին դառնում ետ,
Գհում էր նորից, ետ գալու համար,
Իսկ ինչու քեզ էլ իմ առաջին սեր,
Չկար վերադարձ բերող ճանապարհ:

Լացեց անձրևը պատուհանիս տակ,
Գնաց ու եկավ խելագար քամին,
Իսկ դու, դու իմ սեր, ինչու ետ չեկար,
Միթե քեզ չկար ճանապարհ դարձի:
Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 17.2.2010, 13:37
Сообщение #49


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



ԻՆՉՈՒ


Ինչու սիրեցիր, դու ինձ իմ քնքուշ,
Ինչու սիրեցիր,
Արդյոք ինչ գտար իմ սրտի մեջ քար,
Դու ինձ չասեցիր,
Աչքերս վայրագ, հոգիս սառն այնքան,
Առանց զգացմունք…
Ինչու սիրեցիր դու ինձ իմ քնքուշ,
Դու ինձ չես ասում
Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 19.2.2010, 2:50
Сообщение #50


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



ՈՒՌԵՆԻՆ

Լսում ես ինչպես ուռին է լալիս,
Խոնհարված, լուռ առվի եզերքին,
Դալուկ այն ուռին, ու վիշտն է սգում,
Մեղմորեն, արտասուքն աչքին:

Ինչքան է լացել, ով գիտի արդյոք,
Ժպտացել է նա, ճյուղերը պարզած,
Թե, հավերժ այդպես, լուռ, ամաչկոտ,
Իր տերևներով արտասվակալված:

Պոկում է քամին նրա սոսափը
Նրա հնչյունը տանում է հեռու,
Դու լսում ես ուռենու լացը,
Խոնհար ու հեզ, գունատ ուռենու:
Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 19.2.2010, 3:10
Сообщение #51


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



ՈՒԶՈՒՄ ԵՄ..

Ուզում եմ ուղղել քայլերս խիզախ,
Դեպի արշալույս, դեպի լուսաբաց,
Եղիամի հետ հալվել,
Ձյան փաթիլի պես,
Հողը տաք պատել,
Պատրաստել որջեր:
Ու ծաղիկ… ծաղկի սերմերը ցանել,
Խոփի հետ մեկտեղ, խրվել հողի մեջ,
Հողի տաք խայտանքը,
Բույրը լինելության,
Ծծել, ծծել խանձված շուրթերով,
Ու մի կում խմել,
Սևանա ծովի կապույտ սավանից,
Կապույտ արևից,
Երկնքի դողից,
Ամպերի լացից,
Համբուրել տերևները առավոտի,
Շաղոտ, եղիամոտ,
Եւ առավոտյան այգը չբացված,
Ուզում եմ չոքել ծունկի,
Քո ծաղկի առաջ,
Դու իմ այգաբաց:
Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 23.2.2010, 0:23
Сообщение #52


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



ԺՊԻՏ



Քո ժպիտը սառել,

Պայծառ մի ցոլք է դառել,

Աստղերի մեջ հեռավոր:

Շաղը արցունք է դառել,

Արցունքը շաղ դառել,

Նստել է կանաչին:

Մեղուն նեկտար է քաղում,

Ծաղիկները սիրով լի

Իրար են համբուրում,

Քո ժպիտը սառել,

Պայծառ մի ցոլք է դառել,

Աստղերի մեջ հեռավոր:

Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 23.2.2010, 11:24
Сообщение #53


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



ՁՅՈՒՆԸ


Մշուշի պես ձյունը չոքել,
Դաշտ ու անտառ է ծածկում,
Ձորերը հարթացրել,
Սարից գյուղ է շտապում:

Փչում է նա արար-վարար,
Կարծես ուշ է տեղ հասել,
Կամուրջ կապում գետին վարար,
Տաք վերմակ է հարդարել:

Ձյունե ճերմակ սառցե լուլան,
Տանիքներից է կախվում,
Ձյունե ճերմակ ճանապարհը
Արդյոք ուր է ինձ տանում:
Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 24.2.2010, 19:29
Сообщение #54


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



ՕՏԱՐ ՀՈՂՈՒՄ

Քնել են մարդիկ, վայրի տարերքում
Գալարվում եմ ես,
Մոռացած, փախած, խելագարի պես,
Տեգերում եմ ես,
Ունեմ հայրենիք, ու արյան կարոտ,
Հողի տվայտանք,
Ապրում եմ բոլորը, կարոտում նրանց,
Հոգումս բաղձանք:
Սիրել, փափագել, վայրի խնդացել,
Մոլեգնել եմ ես,
Թողել եմ հեռվում ձայներ հազարի,
Հազարներ պես-պես,
Կգա օրը վառ այն ասպետի պես
Խելագար դարձած,
Հողմաղացի դեմ կռվի կելնեմ,
Սուսերս պարզած:
Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 26.2.2010, 21:28
Сообщение #55


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302




ԹՈՆՐԱՏԱՆԸ

Ալրամաղը ցած դրեց,
Մեջքը ցավում էր արդեն,
Զույգ ափերով նա սրբեց,
Ծաղիկները իր դեմքի,
Մի պահ փակեց աչքերը,
Երանության մեջ անչափ,
Համ էր հացի, ալյուրի,
Համ էր կյանքի ու կանչի:
Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 3.3.2010, 22:37
Сообщение #56


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302




ԳԱՐՆԱՆ ԱՌՈՒ

Ես քեզ համար գարնան առու,
Հորդ ու վարար, ու անսահման,
Մեջքիս վրա նավակ ես դու,
Ու քեզ համար ես պահապան:

Ժայռերն ի վար շաչում եմ ես,
Սանձերս արձակ զարնվում քարին,
Օրորվում եմ, կրկին դառնում,
Ու խթանում կապուտակ ձին:

Ու վարարում, ու հորդանում,
Հոսում առաջ մի նոր հունով,
Քնքշորեն քեզ եմ տանում,
Իմ կապուտակ ալիքներով:

Ես քեզ համար գարնան առու…
Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 8.3.2010, 23:13
Сообщение #57


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302




ԱՐև

Ամենից շատ սիրում եմ արև,
Արշալույսդ վառ,
Կապույտի մեջ տաք
Թռչյունների պարն եմ սիրում,
Գարնան մեղեդին
Մեղվի բզզոցը սարի լանջերում,
Ծաղիկների մեջ:
Սիրում եմ ծուխը մեր հին թոնրատան,
Լավաշն եմ սիրում
Քո բուրումնավետ,
Ժպիտը մանկան, ու բառն առաջին,
Երբ մանուկը փորձում է ասել:
Սիրում եմ լույսդ երդիկներից կախ
Երկնի թախիծը անձրևի տեսքով,
Ու ամենից շատ սիրում եմ արև’
Բողբոջն առաջին քո լույսին կարոտ:

Արև սրբությաբ ուզում եմ ասել,
Շշնջալ, կանչել
-Դու կյանքի սկիզբ, դու ամենից վեհ
Արև երկնածին:
Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 12.3.2010, 17:36
Сообщение #58


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



ՄՇՈ ԾՆՈՒՆԴ
առասպել


Ժայռոտ, քարեղեն, կապույտ ափի մեջ,
Կապույտ գետն էր խելագար ճչում,
Գնում էր, գալիս, զարկում սիրատենչ,
Երգում էր բարձր, հայերեն խոսում:

Արեգը երկնքում մեկ պահ էր մտնում,
Մեկ էլ ամոթխած ամպերի տակից,
Ալ-կարմիրի պես մեղմորեն նայում,
Լույս էր սփռում իր գահաթոռից:

Կապույտ ջրի մեջ, ժայռերի գրկում,
Սպիտակ ու սուրբ, փրփուրի նման,
Հրաշք Աստղիկը ջուրն էր մտնում,
Տարածելով լույս ու սեր անսահման:

Նա մազեր ուներ’ երկար գիսակներ,
Կապույտ աչքերը ժպիտով լեցուն,
Եղնիկի սահուն քայլվածք ուներ,
Սեր հղացնելու մեծ կարողություն:

Սարերում կանաչ սավանի վրա,
Մի քանի հովիվ սիրով արբեցած,
Թողած գառ և ուլ, սրինգ ու նվագ,
Տենչում էին տեսնել դիցուհուն չքնաղ,

Ու մի առավոտ, և գաղտագողի,
Թողնում են հոտը’ կանաչ սարի հետ,
Իջնում են կրքոտ, ու մոտը գետի,
Ծածուկ մի տեղ նստում են անհետք:

Դիցուհին, սակայն իր բարձունքներից,
Տեսնում է կրքոտ հովիվներին քաջ,
Հրամայում է, ու բարձունքներց
Մշուշով ծածկում գետ ու ճաճանչ:

Մշուշով ծածկում, կրկին լողանում,
Ու քաջ այրերը չեն տեսնում նրան,
Աստվածակերտ են մուժը անվանում,
Մուշ են անվանում և քաղաքը այն:
Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 17.3.2010, 20:18
Сообщение #59


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



ՀՈՂԱԹՈՒՄԲ

Ես այցի եկա քո հողաթմբին,
Տխուր ու մոլոր,
Մի քանի ծաղիկ քո լուռ շիրիմին
Թողի գլիկոր:

Դու լուռ էիր,սառը քարն էր
Գրկել քո իրանը վառ,
Ու ճիգ ու ճանքս անցավ ունայն'
Չասիր ոչ մի բառ:

Դարձյալ արցունքոտ քո շիրմաքարը,
Համբուրեցի ես,
Շուրթերիս վրա թողնելով համը,
Հոգուցդ անտես:

Հիշեցի, ինչպես մանուկ էի ես'
Անվիշտ, անարցունք,
Ինչպես միասին սարեր էինք անցնում,
Ստանում հիացմունք:

Դառը ողբացի իմ հոգու խորքում,
Շիրիմիդ վրա,
Թողնելով քարը, ծաղիկները վառ,
Տխուր հեռացա:

Ու այցի եկա քո հողաթմբին...


Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 18.3.2010, 22:22
Сообщение #60


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



ԱՆՎՐՆԱԳԻՐ

Ամեն ինչ այսպես մոռացած հեռվում,
Թողած լույս օջախ, երկիր աննման,
Քայլում եմ տխուր այս անդաստանում,
Օրերը այսպես կանցնեն,կգնան:

Մտքում' քայլում եմ տանը գլխիկոր,
Սրտումս տրոփ, կարոտ ու թախիծ,
Ահա բակը մեր,մի քանի աթոռ,
Լսում եմ ծվեններ հարազատ երգից:

Փոքրիկ մի այգի, մեր տանը կողքին,
Մոռացած, մաշված գերանդի ժանգոտ,
Նստած են այգում' մասրենու տակին,
Ծնողները իմ' սրտներում կարոտ:

Ամեն ինչ այսպես մոռացած հեռվում,
Թողած լույս օջախ, երկիր հարազատ,
Քայլում եմ տխուր այս անդաստանում,
Ու երբեք ես ինձ չեմ ների կյանքում:






Go to the top of the page
 
+Quote Post

11 страниц V  < 1 2 3 4 5 > » 
Reply to this topicStart new topic
1 чел. читают эту тему (гостей: 1, скрытых пользователей: 0)
Пользователей: 0

 



Текстовая версия Сейчас: 24.4.2018, 23:43
Геноцид армян Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more! Analitika.at.ua КАРАБАХ88
- История Армении и Карабаха, пресса, комментарии Acher.ru - Армянский сайт для друзей Армянское интернет-сообщество Miasin.RU Website about Liberated Territory of Artsakh

free counters