IPB

Здравствуйте, гость ( Вход | Регистрация )

> Стихи Парсама
Таронеци
сообщение 12.1.2010, 23:57
Сообщение #1


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 27835
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83



ԴՈՒ ՀՈԳՆԵԼ ԵՍ


Դու հոգնել ես, քո աչքերի սև սաթի մեջ
Բոսոր ամպերն են բույն դրել,
Կոպերդ այնքան ծանր են թարթում,
Որ կարծես թե, երազն անքուն,
Տարել է մի ուրախ նվագ,
Եվ չի գալու կրկին քո մոտ,
Դու հոգնել ես ու լույսի ես այնքան կարոտ:

Կար ժամանակ ու դու զվարթ
Թռչունի պես, թռչում էիր անտես-անտես,
Լոկ վայրկյանն էր պարդ տեսնում
Հեռու կապույտ անդաստանում,
Թևերդ թռչնի թևեր, իսկ ծիրանդ
Կարծես գույնն էր այն դաշտերի,
Որի առաջ ծնկի չոքել
Օրհնել էիր լույս ու արև,
Ու աստղ էին աչքերը քո,
Լույսի աղբյուր ու սիրո տենչ:
Հիմա ուրիշ, ժամանակը քո աչքի մեջ
Կոտրել է շողքը արշալույսի,
Ու ամեն լուր, թե պատահար,
Դու նրանց հետ մեռնում կրկին,
Ու չես զարթնում, հարություն առնում:

Դու հոգնել ես, ու այնքան ես կարոտ լույսի,
Երդիկներից կապույտ լույսն է
Իր շողքերով իջել վրադ,
Ու անտառում մի հին զրույց ու մի հեքիաթ,
Պատմում է ծեր կաղնին հսկա,
Ակնաղբյուրի մոտը կրկին ակ ես հաշվում
Դու անհաշիվ:
Դու հոգնել ես, ու աչքերը քո սև սաթի
Կարոտ են տաք անձրևի,
Որ հորդառատ իջնի ներքև,
Ու դու զգաս շունչը նրա,
Նրա հայացքը ,նույնիսկ կարդաս,
Ու չիմանաս լաց է , թե խինդն է հողի:

Քիչ է մնում անդունդն ընկնես ,
Վիհը ընկնես ու մենավոր
Լուռը պատի քո մարմնին.
Ծածկեն շիրիմդ վարդերով,
Գուցէ ոչինչ էլ չլինի,
Միայն տատասկ ու փուշ աճեն,
Եվ գուցէ քեզ ճանապարհին
Ինչ-որ մեկը սիրի կրկին,
Ու դու զգաս տաքը սիրո,
Շունչը նրա լույս բերի քեզ:


Դու հոգնել ես, ու նման ես մարտից
Եկած մի զինվորի,
Ոչ կռիվն ես տանուլ տվել, ոչ հաղթել,
Տեսել ես դու բազում մահեր,
Մտածում ես գուցէ մի օր
Դու էլ բաժին դառնաս սրի,
Ու հանգչես լուռ մարտի դաշտում …
Բայց քո հոգնած սև աչքերը
Միայն նայում, նայում ու չեն տեսնում:

Այսօր ժամն է պատարագի,
Եկեղեցում մոմեր վառիր,
Գնա այնտեղ դու շնչելու
Հոտը խունկի,
Ու աղոթիր տիրոջ առաջ,
Ու աղերսիր, գուցէ նրա գութը շարժես,
Եվ գուցէ նոր մի շող տա քեզ,
Հոգնած փակվող քո աչքերին,
Իսկ դու լուռ ես ...


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post
11 страниц V  « < 9 10 11  
Start new topic
Ответов (200 - 217)
parsam
сообщение 11.9.2011, 22:17
Сообщение #201


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



Գարուն է եկել

Այդ երբ էր, մի քանի օր առաջ,
Թե հավիտենության ամբողջ մարմնացում էր,
Որը լուծվել էր արևի տաքության
խայտանքի մեջ.
Կռունկ էր նստել մեր տան կտուրին,
Թե արագիլի ձայնն էր ներս խուժել
պատուհանից ներս...


Գարուն է հիմա,
հողը երկունք է ապրում,
Շնչում է հողը, ու մի ծաղիկ է
աչքերը բացել վաղորդյան քնից'
Զարմանքով ժպտում...
Գարուն է հիմա:
Հավքերն են գալիս,
Ինչ-որ աստղային երգեր են երգում,
Սիրո համբույր են տալիս ու առնում,
Ու գարնան շնչից նորեն արբենում.
Մանուշակների ու զանգակների,
հոտավետ ձայնն է ամենուր լսվում.
Օդը հղիացած է բանաստեղծության
անվերջ նկարով.
Դու ծիծաղում ես ,վարսերդ արձակ
Զեփյուռի գրկում պարում են նազով.
Նախշուն մի թռչուն
Հողի հերկի մեջ կեր է որոնում,
Ու հերկը հողի ,
շարան ու շարան,
Ծփում է անծիր'
ծփանքով գարնան.
Գարուն է կաթում
փոքրիկ այն ամպից,
Գարուն է կաթում
ապառաժ քարից,
ողորկ ծառերից.

Գարուն է եկել...


Сообщение отредактировал parsam - 11.9.2011, 22:25
Go to the top of the page
 
+Quote Post
Таронеци
сообщение 13.9.2011, 11:09
Сообщение #202


Senator
********

Группа: Uzer

Сообщений: 27835
Регистрация: 10.2.2008
Пользователь №: 83



Չար էս, հիմա ո՞վ կարող է գրել "Գարուն է եկել":


--------------------
"Наша беда не в том, что в мире существуют турки, а в том, что существуют туркоподобные армяне".Гарегин Нжде
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար...
Ռափայել Պատկանյան
Религия армянина – непоколебимая вера в то, что Армения должна быть освобождена от чужеземного ига. Кто в это верит, тот принадлежит к истинной армянской религии. Рафаэл Патканян
Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 13.9.2011, 18:03
Сообщение #203


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



Цитата(Таронеци @ 13.9.2011, 12:09) *
Չար էս, հիմա ո՞վ կարող է գրել "Գարուն է եկել":

Да апер, чиштн асац да грел ем гарнан@, у им hогум ирок гарун э екел .
Go to the top of the page
 
+Quote Post
varjapet
сообщение 14.9.2011, 0:30
Сообщение #204


Senior
**

Группа: User
Сообщений: 694
Регистрация: 16.12.2009
Пользователь №: 3187



Непреднамеренный оффтоп rolleyes.gif, тоже на тему прошлогодней весны:

Գարուն


Հալվեց ձյունը հերվան,
Շանթ-կայծակը ճայթեց.
Առուն ափից ելավ,
Բոց-բողբոջը պայթեց:


Ըմբոստ մոզին խրտնած՝
Մրրիկ-պար է բռնել.
Քնկոտ ժայռը քրտնած՝
Ծույլ ստվերն է իր փռել:


Լանջն է լույսով ներկված,
Տրվել արևկողի:
Ծիլն էլ՝ լարված, պրկված
Կուրծքն է ճեղքում հողի:


Հողն ու հողմն են հղի:
Ծառն է՝ ծաղիկ-ծաղկունք...
Դող-թրթիռը տղի
Ավետում է արբունք...


Տղին քնքո՜ւյշ դիպավ
Վիթ-աղջիկն այն դյութիչ՝
Որի կանչն էր կարկաչ
Ու ժպիտն էր սադրիչ:


Այտունքն էին արև,
Աչքերն էին փարոս.
Ինքը՝ լուսե՜, անմե՜ղ.
Հոգին՝ կրակ ու բոց:


Եվ գգվանքն էր՝ Եդեմ.
Եվ կիրքն էր՝ վառոդ.
Պաչը՝ անո՜ւյշ ու ջե՜րմ,
Հառաչանքը՝ ...աղոթք...


Խայտանք, բերկրանք, զարթոնք,
Խոնջենք, փթիթ, բողբոջ...
Լեցուն կրքով, կյանքով
Մի զույգ ստվեր դողդոջ:


Նոքա ակնանցն այսօր
Նիրհ ու քուն չի գալու.
Հողի հղի ծոցում
Տո՜ն է, արբո՜ւնք, գարո՜ւն...


--------------------
Հանրապետական պատգամավորի անգիրը

"Վկանտակտում" ու "Ֆեյսբուքում" ես ակկաունտ ու էջ չունեմ,
Ոչ էլ՝ պռոֆիլ՝ "Համ–ադասարանց–իներում".
Էդ պահով, ես, մանթռաշ եմ, ամանչում եմ ու զղջում եմ,
Բայց ի՞նչ արած՝ ինծիլեկտս չի ներում։
––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
Հ.Գ. (երևի "հավելյալ գումար" ա նշանակում)
Ախռաննիկիս աջ բլագի նկարը կա "Ապե, կետ, էյ էմ" կայքում.
Գլամուռնի մի պատկեր ա, կյանքս վկա...
Բայց խի՞ համբալ ընտրազանգվածը չի "լայքում"...
Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 15.9.2011, 20:06
Сообщение #205


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



Цитата(varjapet @ 14.9.2011, 1:30) *
Непреднамеренный оффтоп rolleyes.gif, тоже на тему прошлогодней весны:

Վարժապետ -Դուք ինձանից ավելի չարն եք:
Go to the top of the page
 
+Quote Post
varjapet
сообщение 19.9.2011, 18:38
Сообщение #206


Senior
**

Группа: User
Сообщений: 694
Регистрация: 16.12.2009
Пользователь №: 3187



Цитата(parsam @ 15.9.2011, 21:06) *
Վարժապետ -Դուք ինձանից ավելի չարն եք:

Լավ, մի հատ էլ "բարություն" անեմ, Պարսամ ջան. մի քանի տող էլ աշնան մասին գրեմ:

Աշո՜ւն է, անձրև...
Ստվերներն անձև՝
Դողո՜ւմ են դանդաղ.
Պա՜ղ, միապաղա՜ղ...


Կամ՝ էս մեկը.

Աշնան մշուշում
Շշուկ ու շրշույն...


Թող ողորմածիկ Տերյանը Տեր-Պետրոսյանի ասած՝ "ըմբռնումով ըմբռնի. կամ պետք ա ամբողջ "Վարդանանքով" մեկ "չար" հռչակվեի, կամ՝ դիմեի գրագողության: beer.gif bestbook.gif
biggrin.gif


--------------------
Հանրապետական պատգամավորի անգիրը

"Վկանտակտում" ու "Ֆեյսբուքում" ես ակկաունտ ու էջ չունեմ,
Ոչ էլ՝ պռոֆիլ՝ "Համ–ադասարանց–իներում".
Էդ պահով, ես, մանթռաշ եմ, ամանչում եմ ու զղջում եմ,
Բայց ի՞նչ արած՝ ինծիլեկտս չի ներում։
––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
Հ.Գ. (երևի "հավելյալ գումար" ա նշանակում)
Ախռաննիկիս աջ բլագի նկարը կա "Ապե, կետ, էյ էմ" կայքում.
Գլամուռնի մի պատկեր ա, կյանքս վկա...
Բայց խի՞ համբալ ընտրազանգվածը չի "լայքում"...
Go to the top of the page
 
+Quote Post
varjapet
сообщение 19.9.2011, 18:43
Сообщение #207


Senior
**

Группа: User
Сообщений: 694
Регистрация: 16.12.2009
Пользователь №: 3187



Цитата
Непреднамеренный оффтоп rolleyes.gif, тоже на тему прошлогодней весны:

Էս վերաբերվում ա մենակ նրան, որ առանց թույլտվության քո հեղինակային թեմայի մեջ իմ գրածն եմ տեղակայել: beer.gif


--------------------
Հանրապետական պատգամավորի անգիրը

"Վկանտակտում" ու "Ֆեյսբուքում" ես ակկաունտ ու էջ չունեմ,
Ոչ էլ՝ պռոֆիլ՝ "Համ–ադասարանց–իներում".
Էդ պահով, ես, մանթռաշ եմ, ամանչում եմ ու զղջում եմ,
Բայց ի՞նչ արած՝ ինծիլեկտս չի ներում։
––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
Հ.Գ. (երևի "հավելյալ գումար" ա նշանակում)
Ախռաննիկիս աջ բլագի նկարը կա "Ապե, կետ, էյ էմ" կայքում.
Գլամուռնի մի պատկեր ա, կյանքս վկա...
Բայց խի՞ համբալ ընտրազանգվածը չի "լայքում"...
Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 20.9.2011, 1:04
Сообщение #208


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



***

Կանգնած եմ ահա, խարազնիր ինձ,
Քո սառը շնչով,
Քո թախծոտ նետով խոցոտիր հոգիս,
Տապալիր գետնով:
Թող այրվի սիրտս քո սառը շնչից,
Հեզասահ' ծանր,
Թող,որ հուրհրա մտքերդ թախիծ
Անթիվ , անհամար:
Օ, դու լռություն, դու պաղ` սառնություն,
Դու շանթահարող,
Դու աղմկալից,դու որոտ,ցասում,
Վրիժառու նենգ,
Դու, որ այրեցիր իմ հուգու խորքում
Թանձր մի կարոտ,
Ապտակում ես դեռ,հոգիս խոցոտում,
Անկշտում,անզենք:
Սակայն, լսում ես կուրծքս եմ պարզել ,
Ուղեղս լարել,
Բեր լռությունդ,կայծակներդ բեր,
Ու բազում շանթեր,
Ես չեմ վախենում քո թոհուբոհից,
Քո սառնությունից,
Խարազանիր ինձ,ինչու ես լռել,
Ինչու, դու թախիծ:


Сообщение отредактировал parsam - 20.9.2011, 1:06
Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 20.9.2011, 22:05
Сообщение #209


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



Մանկանս

Երեկ ինձ են օրորել,
Երեկ մայրս էր իմ կողքին,
Սնարիս մոտ է նստել
Ջահել-ջիվան հայրը իմ:

Այսօր քեզ ենք օրորում,
Այսօր քեզ կուրծք տալիս,
Սնարիդ մոտ ենք նստում,
Բայց ինչու ես դու լալիս:

Նանիկ-օրոր ենք երգում,
Քո հետ մենք էլ ենք ննջում,
Քո հետ լալիս ու տխրում,
Քո հետ ժպտում, ծիծաղում:

Մանկանում ենք մենք քո հետ,
Նորից բառեր թոթովում,
Ու մի վայրկյան առանց քեզ,
Չունենք պատկերացում:

Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 28.9.2011, 19:41
Сообщение #210


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



Գնամ ու խնդրեմ Սասնա Դավիթին`
Օղորմի պի'տ տամ, հա'զար օղորմի,
Գնամ ու խնդրեմ Խանդութ Խաթունին`
Օղորմի պի'տ տամ, հա'զար օղորմի,

Ու հա'զար օրհնանք,-Քե'զ, Փոքր Մհեր`
Քո' վերադարձին:


ՄՀԵՐ


Մամուռն է նստել ապառաժ քարին,
Եւ օձ ու կարիճ հոն բույն են դրել,
Դու' Սասնա Զարմիկ,Սասունը թողած,
Վաղուց այս ժայռի մեջ ես ամբարվել:

Քո' ազգ, քո' երկիր`հայրենին անտեր,
Կսկիծ սրտերում քեզ են սպասում,
Դու' Հայոց կտրիճ`գեթ ստվերդ բեր,
Դու'րս արի ժայռից,կանչում է Սասուն:

Դուշմանը եկե, պղծել Կաթնաղբյուր,
Մատնել է սրի քո Հայոց Աշխարհ,
Գերեվարել է քո հին ժողովուրդ,
Մրով է ծածկել ,թե դաշտ, թե անտառ:

Սասնա Բերդն հայոց հիմքից են քանդել,
Անմեղ զոհ դարձան ծեր ու պատանի,
Թաղվեցին ողջ-ողջ մայրեր,քույրիկներ,
Ավազների մեջ սև անապատի:

Մարութա սարի տաճարն են քանդել,
Ուր Առյուծ Մհեր զրույց էր անում,
Ամբողջ Էրկիրը ոտնատակ արել,
Սասնա բերդ չկա- հեյ անվախ Սասուն:

Եփրատի գրկից` մինչ Արաքս, մինչ Քուռ,
Գազանը չոքել, որջն է իր սարքում,
Դու'րս արի ,Մհե'ր, օ դո'ւ Սասնա Ծուռ,
Հայոց Աշխարհը քեզ է սպասում:

Հագի'ր զրահդ, ձեռքիդ` թու'րդ առ,
Խաչ Պատերազմին աջիդ թող իջնի,
Նստիր նժույգդ` չքնաղ, լուսնավառ,
Քո հետ օրհնանքն է արարիչի:

- - -
Թե' գիշեր լինի, թե' խավար , թե' ցուրտ,
Պի'տ գնամ, հասնեմ ավերված Սասուն,
Փնտրե'մ Դավիթի գերեզմանը սուրբ,
Խնդրե'մ քո համար` մեղքի թողություն:

Գնա'մ ծնկաչոք, Դավթին աղաչեմ,
Անեծքն հայրական, թող նա հետ պահի,
Խանդութ Խաթունին գլուխ խոնհարեմ,
Քո մոր օրհնանքը` քեզ ապավինի
:

Сообщение отредактировал celtic - 29.9.2011, 21:24
Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 29.9.2011, 22:36
Сообщение #211


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



Փոքր Մհերը աչքերը թարթեց,
Սրբեց ճակատի փոշին դարավոր,
-Ինչքան եմ քնել,- դարձավ,հարցրեց,
Քուռիկ Ջալալին` ախ քաշեց մի խոր:

Ելա'վ Մհերը, զրահը կապեց,
Հագավ ոտքերին կոշիկ արզմընի,
Լայնալիճըն առավ, արկանը լարեց,
Ու զարկեց ուժգին թրով կայծակի:

Երկնում անծիր արծիվն էր լողում,
Դեմը Վանն էր փռվել կապուտաչ,
-Երթանք իմ նժույգ,լողանանք ծովում,
Չեմ եղել վաղուց ես այսքան զվարթ:

Ու Ծովը Վանա իսկույն խաղաղվեց,
Թեթև հպումով գրկեց Մհերին,
Հարազատ մոր պես նրան փաթաթվեց,
Քնքույշ շոյելով Հայոց հսկային:

Կանգնել էր ժայռին հոնքերը կիտած,
Հենց ինքը մի ժայռ, ու հսկայական,
Աչքերը հեռուն` մի կետի կիզած,
Նայում էր ցասկոտ Սասնա Ծուռ հսկան:

Պապերի տնից ծուխ էլ չէր ելնում,
Օջախները վաղուց դարձած շիրմաքար,
Թոնիրներ չկար Սասնա շեներում,
Ո'չ ծանոթ շունչ կար, ո'չ խինդ , ո'չ ծիծաղ:

Կաթնաղբյուրն աչքին ցամքել, նվազել,
Եկած ջուրն էլ պղտոր էր անգամ,
Մարութա սարը կքել էր կարծես,
Ո'չ տաճարը կար, ո'չ աղոթարան:

-Ով էլ, որ լինես, թե' գազան, թե'չարք,
Պատասխան պի'տ տաս շեղբին իմ թրի,
Դո'ւ մարդ չես բնավ, դո'ւ չունես հարգանք,
Դժոխքից փախած չա'րքեր նողկալի:


Сообщение отредактировал parsam - 29.9.2011, 22:44
Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 1.10.2011, 22:06
Сообщение #212


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



Քուռիկ Ջալալին մրրիկի նման
Թոզ-դուման հանեց իր ճանապարհին,
Թշնամին զարթնել է, տներից Սասնա
Չռված աչքերով նայում է փոթորկին:

Քաղքի մեջտեղում Մհեր կանգ առավ,
_Դո'ւրս ելեք,-ասավ,- կապե'ք ձեր գոտին,
Չասեք, թե Մհեր գողեգող եկավ,-
Ինչպես մի առյուծ, որոտաց ուժգին:

Առնետի նման պոչեր հետ քաշած,
Լեղաճաք եղած ծակ ու ծուկ ընկան,
Ուր պիտի փախչեք, Մհեր զայրացած,
Կտրում էր նրանց փախնելու ճամփան:

Նրա մեկ զարկից ամպրոպ էր ելնում,
Ինչպես երկնում ժայթքում է կայծակ,
Թխպոտ ամպերը դես ու դեն անում,
Ու ինքըն իջնում մինչև խոր հատակ:

Գիշեր իջավ: Ծեգն առավ սարին,
Շառագունեցին լեռները Սասնա,
Հեռու կապույտում ժպտաց Արփենին,
Դեռ կռիվ կաներ Հայոց Ծուռ հսկան:

Այսպես երեք օր ու երեք գիշեր,
Հազարների ջարդեց, հազարներ եկան,
Տնքոց,հառաչանք,աղեկտուր ձայներ,
Սասնա լեռներում գլխահատ եղան:

Խոժոռ աչքերով նայեց իր չորս դին,
Հպումով թեթև Քուռկին խթանեց,
Եկավ Մարութա, ու սարի լանջին,
Փոքր Մհերը քիչ դադար տվեց:

Աստղազարդ գիշեր իջավ Սասնա լեռ,
Մեծըն թախծանքով նայեց երկնին,
Բառեր շշնջաց, շատ քնքույշ բառեր,
Մի ձեռքը պահած Խաչ Պատերազմին:
Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 4.10.2011, 0:32
Сообщение #213


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



Սասնա լեռներում փչեց զով քամին,
Ու այնքան ծանոթ, ու շատ հարազատ,
Իր հետ նա բերեց Հայոց մեղեդին,
Լավաշի համը` քաղցր, լիառատ:

Փահլեվան տղերք, աղջիկներ սիրուն,
Ուս-ուսի տված պար էին գալիս,
Թմբուկն էր թնդում Հայոց լեռներում,
Ողջ Էրգիր ժպիտ` ծափ-ծիծաղ տալիս:

Մաճկալն արտերում կորեկ էր ցանում,
Ծաղկել էր այգում թե' նուռ, թե'ծիրան,
Սոխակն անտառում սիրո երգ երգում,
Իր սիրեցյալին կանչում աննման:

Ժպտաց Մհերը` հուշերն էին վառ,
Կարծես, թե երեկ,մի քանի օր առաջ,
Սակայն անցել են տարիներ ու դար,
Թուրք-քոչվորներն են հիմա իր դիմաց:

Քուռիկ Ջալալին ցցեց ականջներ,
Մհեր ետ եկավ դարերի խորքից,
Նայեց մթան մեջ, ինչ-որ ստվերներ,
Զգույշ,բայց վստահ իր մոտ են գալիս:

_Ինչ մարդ եք,- ասավ,-և ինչ եք ուզում,
Գիշերվա խաղաղ այս լռության մեջ:
_Լա'ո, հայ ենք մենք և աստծու սիրուն,
Եկել ենք քո հետ զինակից լինենք:

Ընդունիր Մհե'ր, մեր այս ջոկատին,
Էրգիրն ազատենք թուրք ասկյարներից:
Մհերը` նրանց, նրանք` Մհերին,
Նայեցին իրար` սրտերում կսկիծ:


Сообщение отредактировал parsam - 4.10.2011, 0:41
Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 8.10.2011, 21:55
Сообщение #214


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



Մազերը երկար` գիսակներ արած,
Ծածկել են նրա հզոր ուսերը,
Խարույրկի շուրթից զրահը շիկնած,
Շողում էր մթնում Փոքր Մհերը:

Եւ ուշի ուշով զրույցն էր լսում,
Հայոց երկրի կյանքը դարավոր,
Մինչ ծեգն իջավ Սասնա լեռներում,
Ու զարթնեց Էրգիր քնից խորհրդավոր:

Մեկ ժպտում էր նա անխոնջ, սիրալիր,
Կարծես մանկանում` լսելով նրանց,
Մեկ ձեռքն առնում Թուր Կեծակին,
Ու աչքերի մեջ կրակներ անսանձ:

Արյունը ելնում, խփում էր դեմքին,
Որ, ուր որ է պիտի ժայթքի նա,
Հայացքը խոժոռ, ականջը ձայնին,
Լուռ լսում էր Ծուռը Սասնա:

Լույսը բացվելուն հետ ընդհատեց նրանց
_Մնացե'ք այստեղ, սպասե'ք մի քիչ,-
Ու Թուր Կեծակին ձեռքերում շողաց,
Նման առյուծի վար իջավ սարից:

Իջավ նա քաղաք`Սասունը դադարկ,
Չորս կողմը բազում դիակներ ընկած,
Հավաքեց զենքեր,ու յոթ հովատակ,
Մարութա ելավ` ձիեր դեմն արած :

-Հագեք զրահներ, կապեք ձեր գոտին,
Ձեռքներդ առեք զենքեր կրակող,
Պիտ'ի գնանք մենք վեհ Արարատին,
Թո'ղ արարիչը լինի մեզ մաղթող:

Եկավ նա տաճար` տաճարն ավերակ,
Քարեր սրբատաշ դես ու դեն եղած,
Թրթիռը սրտում, աչքերում փափագ,
Փնտրում էր Մհերը քարեքար ընկած:

Անհուն կարոտով նա չոքեց ծունկի,
-Մա'րի,- շշնջաց,-ե'ս եմ, քո Մհե'ր,
Մի քիչ համբերեք,օ հզոր հա'յր իմ,
Մինչ Էրգիր չարից իսպառ ազատեմ:


Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 16.10.2011, 0:59
Сообщение #215


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



Ու շողերի հետ լույս առավոտի,
Խումբը Մհերի ձուլված շղարշով,
Ելավ ճանապարհ`դեպ Արարատի,
Մարութա սարը հեռվում թողնելով:

Զրահը պաղպաջած արևի շողերից,
Փոքր Մհերը փայլում էր հեռվում
Կարծես Արարիչն էր լազուր երկնից
Իջել շքերթի Հայոց Աշխարհում:

Աչքերը խաղաղ, հոգին դեռ խռով,
Առաջ էր խթանում,ցասումովը լի
Թե, ինչպես ինքը ընկավ խոր քնով,
Եւ չարը տիրեց Հայոց Աշխարհին:

Հարազատ վայրեր, ու նեղ կածաններ,
Մեկը մյուսին էին անընդհատ փոխում,
Ահա ժայռը այն` ակնաղբյուր տակին,
Որտեղ Գոհարը -"Մհեր", էր կանչում:

Անձավն այն փոքր, անտառի փեշին,
Ուր մանուկներով պահ էին մտնում,
Անհոգ ու թեթև, ժպիտն աչքերին,
Հազար ու մին արկածներ պատմում:

Սասնա լեռները մնացին հեռվում,
Կարծես մաղթելով -"Բարի ճանապարհ",
Դիմացը Մուշն էր` Եփրատի գրկում,
Իր գեղեցկությանը չուներ հավասար:

Մանգաղի նման լուսնի աղեղը,
Դալուկ կախվել էր երկնակամարում,
Երբ, որ կանգ առավ Փոքր Մհերը,
Աստղիկի փլատակ տաճարի բակում:

Ո'չ վարդ, ո'չ մեխակ, ու ո'չ մի ծաղիկ,
Դարեր շարունակ չեն ծաղկել այստեղ,
_Ուր ես արդյոք,օ հրաշք Աստղիկ,
Որտեղ ես հիմա դու օթևանել:


Сообщение отредактировал celtic - 19.10.2011, 20:38
Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 29.10.2011, 20:57
Сообщение #216


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



Իջավ լուռ գիշեր, ու մութը պատեց
Փլատակ տաճարի քարեր մոգական,
Գիշերվա խաղաղ լռությանը մեջ,
Քրքջում էր բուն այգում մոտակա:

Մուշում հանգեցին ջահերը վերջին,
Շների հաչոցները լռեցին հեռվում,
Արծաթը հագած մենավոր լուսնի
Համառ Եփրատը իր հունն էր փորում:

_Դո'ւ Հայոց Աշխարհ, դո'ւ լույսի աղբյուր,
Եւ ինքդ ակունք համայն մարդկության,
Քո միտքը պայծառ` հանց երկինք լազուր,
Որդիքդ հզոր` արեգակնական:

Մղձավանջն է պատել` ժամն է հատուցման,
Պի'տ, որ ես անեմ այն արմատախիլ,
Էրգիրն ազատեմ, ու ոչ մի գազան
Հայոց Աշխարհում չունենա էլ ծիլ:

Ու մութի թևը գրկել հայ ծռին,
Տվել էր նրան ապառաժի տեսք,
Մազերը թեթև թափված աչքերին,
Խոսում էր Մհերը զով լռության մեջ:

Մինչ այգը բացվեց Հայոց Աշխարհում,
Եւ արևելքը շիկնեց վերստին,
Սասնա Ծուռը տաճարի բակում
Քունն էր հսկում իր փոքր խմբի:

-Զա'րթնեցեք շտապ, վեր կա'ցեք լաո,
Նա'յեք, թե ինչքան ասկյար են եկել,
Անթիվ- անհամար, դաշտի մեջ Մշո,
Գազանը մեր դեմ երախն է բացել:

Աչքերում,կարծես հրդեհ բռնկվեց,
Ձայնը` անհողդող, ու այնպես հուժկու,
Քուռիկ Ջալալին, նույնիսկ վեր ցատկեց,
Սմբակներով հողը փորելով իսկույն:


Go to the top of the page
 
+Quote Post
parsam
сообщение 19.11.2011, 21:33
Сообщение #217


Magister
****

Группа: User
Сообщений: 2516
Регистрация: 3.1.2010
Из: земли предков
Пользователь №: 3302



Փոքր Մհերը աղոթքը շուրթին
Իջել էր ծընկի դեպ արևագալ,
Աչքերը հառած լույս առավոտին,
Մի ձեռքում թուրը`ճաճանչափայլ:

Խաչ Պատերազմին արևի շողերից,
Արծարծում էր նրա աջ ուսին,
Աստղիկի տաճարը մի նոր շուչ առած,
Ոգով պարուրել էր իր զավակներին:

Ելան տաճարից`աչքերում հեղեղ,
Աչքերում հրդեհ, կրակ ու ցասում,
Մշո դաշտը գազանն է գրկել,
Մուշը վաղուց Մհեր է կանչում:

_Զա'րկեցեք քաջեր, ու ո'չ մի պայման,
Ո'չ մի պատրվակ, թող ձեզ չխափի,
Թուլ չտա'ք դողա բազուկը Հայկյան,
Ընդդեմ խավար այս խաժումուժի:

Ասավ Մհերը, Քուռկին խթանեց,
Ձեռքում հուրհրաց Թուրը Կեծակի,
Պահ էլ չանցավ, ճամբարում կանգնեց
Ահեղ կեցվածքով իր Սասնա Ծռի:

_Ելե'ք, դժո'խքի թշվառ զավակներ,
Ելե'ք, ու կապե'ք ձեր զենք ու զրահ,
Թե Աշխարհն Հայոց կամքով չթողնեք,
Այստե'ղ, ու այսօ'ր, ձե'ր վերջը կգա:

Մի ասկյար թոթովեց, դեմքին` քմծիծաղ,
Թե -"Աշխարհ Հայոց, գյավուր մոռացիր",
Նա չհասցրեց նույնիսկ քաշել -"Ախ",
Երբ, որ գլուխը եղավ ցանուցիր:

Ու անցան ժամեր,օր կեսօր դառավ,
Ուս-ուսի տված զարկում էին քաջեր,
Մշո դաշտը արյան ծով հագավ,
Եփրատը կուռն առած, տանում էր դիեր:


Сообщение отредактировал parsam - 19.11.2011, 21:39
Go to the top of the page
 
+Quote Post
Nikey
сообщение 22.10.2012, 1:16
Сообщение #218


Senior
**

Группа: User
Сообщений: 217
Регистрация: 18.8.2012
Из: մշեցի
Пользователь №: 7040



Кеццес Парсам, шат лавн ен!


--------------------
— Ты, Пухов, в политике — плетень!
— А ты снял онучи — думаешь, гвоздем стал?________________________________________________________________________________
Беда нашего века. Ещё недавно в оправдании нуждались дурные поступки, теперь в нём нуждаются поступки добрые. Альбер Камю
Go to the top of the page
 
+Quote Post

11 страниц V  « < 9 10 11
Reply to this topicStart new topic
1 чел. читают эту тему (гостей: 1, скрытых пользователей: 0)
Пользователей: 0

 



Текстовая версия Сейчас: 15.7.2018, 21:58
Геноцид армян Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more! Analitika.at.ua КАРАБАХ88
- История Армении и Карабаха, пресса, комментарии Acher.ru - Армянский сайт для друзей Армянское интернет-сообщество Miasin.RU Website about Liberated Territory of Artsakh

free counters